Սամվել Կարապետյան․ «Ես հպարտ եմ, որ հայ եմ, մենք փոքր, բայց շատ հպարտ ու իմաստուն ազգ ենք»

Այսօր Սամվել Կարապետյանը տոնում է իր 54-ամյակը

Օգոստոսի 18-ին ռուսաստանցի և հայ գործարար, բարերար ու Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրող, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը տոնում է իր 54-ամյակը

Սամվել Կարապետյանը ծնվել է 1965թ. օգոստոսի 18-ին Հայկական ԽՍՀ Կալինինո քաղաքում, որին 1991թ-ին Կարապետյանի նախաձեռնությամբ վերադարձվել է նախկին անվանումը ՝ «Տաշիր»: Կարապետյանը մեծացել է մանկավարժների ընտանիքում. Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր, իսկ մայրը անգլերեն էր դասավանդում ։

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտելուց հետո Կարապետյանը սկսել է աշխատել Կալինինոյի էմալապատ արտադրատեսակների գործարանում որպես կառավարիչ, իսկ հետագայում նաև սեփականատեր։

Այնուհետև Գործարանը վերափոխվել է ռետինատեխնիկական և մետաղական արտադրատեսակների արտադրության «Զենիթ» բազմապրոֆիլ կոոպերատիվի։

1992 թվականին Կարապետյանը տեղափոխվում է Կալուգա քաղաք (Ռուսաստան), որտեղ հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը ։ Արդեն 1999 թվականին «Կալուգագլավսնաբ» ընկերության հիման վրա ձևավորվում է «Տաշիր» ընկերությունների շինարարական-արդյունաբերական խումբը, որն այսօրվա դրությամբ ներառում է ավելի քան 200 ընկերություն:

Մեկ տարի անց Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որը համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանում և Ռուսաստանում տարբեր նախագծերի իրականացմանը:

2006 թվականին Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի վարկածով անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում է հայտնվում է կոմերցիոն անշարժ գույքի վարձակալությունից ստացված 29 մլն դոլարի եկամուտների շնորհիվ:

2010 թվականից Forbes ամսագիրը Կարապետյանին ընդգրկել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում։

2017-ին Կարապետյանն արդեն Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ-500-ի մեջ էր։

Կարապետյանը օրինակելի ընտանիք և սիրող հայր է ՝ դատելով սոցիալական ցանցերում երեխաների հրապարակումներից։ Սակայն միևնույն ժամանակ Կարապետյանների ընտանեկան կյանքը փակ է հանրության համար։

Սամվել Կարապետյանը հայտնի է իր խոշոր ներդրումներով, որոնք ուղղված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի շրջանակներում տարբեր կառույցների զարգացմանը, ինչի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով (Հայաստան):

Կարապետյանի նախագծերի մրցակցային առավելություններից է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում սոցիալական պատասխանատվությունը և աջակցությունը երկու երկրների քաղաքացիների կյանքի որակի փոփոխությանը:

Ընդ որում, ամեն ինչ տեղի է ունենում ընտանիքի հոր ղեկավարության ներքո ։ Իր հարցազրույցներից մեկում Կարապետյանը խոստովանում է. «Ես ներգրավված եմ ընկերության բոլոր ուղղություններում և բացարձակապես բոլոր նախագծերով որոշում եմ կայացնում ինքս, միանձնյա»:

Կարապետյանի ընտանիքը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադրումից ի վեր ակտիվորեն ներդրումներ է կատարում Ռուսաստանում և Հայաստանում իրականացվող սոցիալական ու բարեգործական ծրագրերում ՝ նպաստելով ազգային և հոգեւոր արժեքների պահպանմանը: Հայաստանի համար ճգնաժամային իրավիճակում Սամվել Կարապետյանը միշտ աջակցել է երկրին։

Հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ զանգվածային բողոքներից հետո հենց Կարապետյանն է 2015 թվականին գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» վնասաբեր ՓԲԸ-ն, որի պարտքն այդ պահին կազմում էր 22,6 մլն դոլար ու երկրի բնակիչներին աջակցելու նպատակով Կարապետյանը Հայաստանի կառավարության հետ համատեղ փոխհատուցել է բնակչության և փոքր բիզնեսի համար էլեկտրաէներգիայի սակագների տարբերությունը:

«Մենք ճգնաժամը միշտ ընդունել ենք որպես նոր հնարավորությունների շրջան, իսկ ճգնաժամի պայմաններում պետք է ավելի զգոն լինել և շարունակել առաջ գնալ», — ասում է Կարապետյանը:

 

Նշենք Կարապետյանի իրականացրած նշանակալի նախագծերը։

«Տաշիր» ընկերությունների խմբի ջանքերով Հայաստանում, Արցախում և Ռուսաստանում իրականացվում են եկեղեցիների և տաճարների շինարարություն և վերակառուցում: Այսպես, 2001 թվականին ընկերության միջոցներով վերականգնվել է Նեդելնոե գյուղի եկեղեցին՝ Մալոյարոսլավեցի մոտ, 2012 թվականին աջակցություն է ցուցաբերվել Կրոնշտադտի ծովային տաճարի վերականգնմանը՝ հանուն Սուրբ Նիկոլայ Հրաշագործի:

Կարապետյանը նաև աջակցություն է ցուցաբերել Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդանիստ տաճարի ու վանական համալիրի կառուցմանը:

Կարապետյանի միջոցներով վերականգնողական աշխատանքներ են իրականացվել Հայ Առաքելական եկեղեցու ամենանշանավոր և հնագույն սրբավայրերից մեկում ՝ Սուրբ Փրկիչ (Ամենափրկիչ) վանքում, ինչպես նաև կառուցվել է Լոռու մարզի տարածքում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին, իրականացվել են վերականգնողական աշխատանքներ Հայաստանի Սուրբ Հովհաննես Օձենցի վանական համալիրում և Արցախի Դադիվանք վանական համալիրում:

Բացի այդ, Կարապետյանը դարձել է Արցախի Հանրապետության ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկը տանող ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման հովանավորը։

Քաղաքային միջավայրի բարեկարգում: Կարապետյանի միջոցներով հիմնանորոգվել, վերակառուցվել և բարեկարգվել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի կենտրոնական փողոցը, կառուցվել է «Նոր երևան» զբոսայգին, իսկ Հայաստանի բազմաթիվ քաղաքներում և Արցախում «Տաշիր»- ը բարեկարգում է հասարակական նշանակության տարածքներ:

Աջակցություն բարձր տեխնոլոգիաներին բժշկության հասանելիությանը: Սամվել Կարապետյանի կողմից կառուցվել են Վանաձոր քաղաքում մոր և մանկան առողջության կենտրոնը և Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան Հանրապետական բժշկական կենտրոնը, իսկ այս պահին գործարարի ներդրումներն ուղղված են վիրավոր և հաշմանդամ զինծառայողների համար վերականգնողական կենտրոնի կառուցմանը, որի համար ընկերությունը համաշխարհային առաջատար արտադրողներից ձեռք է բերել ժամանակակից վերականգնողական սարքավորումների ամբողջ շարքը՝ շուրջ 1.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

Աջակցություն սպորտի զարգացմանը. «Տաշիր» ընկերությունը Համահայկական խաղերի գլխավոր հովանավորն է: Բացի այդ, «Արարատ Արմենիա» ՖԱ-ն գնելուց և ֆուտբոլի ազգային թիմի զարգացման գործում ունեցած ներդրումներից հետո նկատելի են ֆուտբոլային հաջողությունները, թիմը կարողացավ դուրս գալ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ:

Կարապետյանը նաև «ՈՒՀԱ հայկական լիգայի» գլխավոր հովանավորն է, աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արցախի ձայն» երաժշտական կոլեկտիվին, աջակցում է Ռուսաստանում մեծանուն հայերի մասսայականացմանը: Այսպես, օրինակ՝ «Տաշիր» - ի ուժերով կազմակերպվեց մեծ շախմատիստ և ԽՍՀՄ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված միջազգային մրցաշար։

«Տաշիր» ընկերության ուժերով Օռլե քաղաքում կառուցվել է գեղարվեստական և սպորտային մարմնամարզության կենտրոն։

Իսկ Արցախի հանրապետությունում ծնելիության մակարդակի բարձրացման նպատակով «Տաշիրը» 4 հազար ԱՄՆ դոլարի չափով նպաստ է տրամադրում հանրապետության այն ընտանիքներին, որտեղ ծնվում է չորրորդ երեխան ։

Սամվել Կարապետյանը, լինելով փորձառու գործարար, խոստովանում է, որ մարդկանց մեջ ամենից շատ գնահատում է համեստությունն ու հուսալիությունը։

«Երբեմն բավական է ասել սխալ երեք բառ, և հարցը փակ է», - ասում է նա, նկատի ունենալով այն մարդկանց տեսակը, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց ավելորդ նշանակությունը:

Ընդ որում, գործարարը միշտ ընդգծում է իր ազգային պատկանելությունը և խոստովանում, որ իր համախոհներն ու մեծ ընտանիքը երբեք իրեն թույլ չեն տվել ։ Հաջողակ գործարարը պետք է ունենա ոչ միայն ձեռնարկատիրական տաղանդ, աշխատասիրություն և առաջնորդության հատկանիշներ, այլև կարողանա շրջապատել իրեն այն մարդկանցով, ովքեր հուսախաբ չեն անի իրեն։

«Մենք օգնում ենք միմյանց և աջակցում ենք, երբ անհրաժեշտ է, բայց կարևորը՝ երբեք չենք խանգարում։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտանում եմ իմ ընտանիքով, իմ երեխաներով ու բիզնեսով, որ ստեղծել եմ։ Մենք փոքր, բայց շատ հպարտ ու իմաստուն ազգ ենք։  Երբեք ոչ ոքի վրա չենք հարձակվել, այլ հակառակը ՝ միշտ փորձել ենք գոյատևել ՝ պահպանելով մեր ինքնատիպությունն ու յուրահատկությունը», - ասում է Կարապետյանը և հավելում, որ «մեր համախմբվածությունը թույլ է տալիս շատ բան անել ինչպես բիզնեսում, այնպես էլ կյանքում։ Ամեն ինչ կառուցվում է վստահության վրա, այդ պատճառով մեզ ոչ ոք երբեք չի խաբել, և մենք նույնպես»։

 

դիտվել է 1009 անգամ
Լրահոս
ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am