Սամվել Ալեքսանյանն անկեղծացել է Նիկոլ Փաշինյանի հարցում
Գործարար օլիգարխիկ շերտը նախկին իներցիայով երբեմն-երբեմն հավաքներ է կազմակերպում, մի սեղանի շուրջ են հավաքվում թե նրանք, ովքեր լեզու են գտել նորերի հետ, թե մյուսները, որոնք նոր իշխանության ոխերիմ հակառակորդներն են մնացել: Մեր տեղեկություններով,նրանց մեջ ամենաանկեղծը Սամվել Ալեքսանյանն է, նա հավաքներից մեկի ժամանակ իր եւ այս իշխանության սիրախաղին բնական բացատրություն է տվել՝ ասելով՝ ով շեֆ, ես ծառա, նախկինում էլ եմ ծառայել շեֆերին, հիմա էլ ծառայում եմ Նիկոլին, վաղը մեկ ուրիշը գա իրեն կծառայեմ: Մենք մեկ անգամ գրել ենք, որ ոչ միայն Ալեքսանյանն է լուծել իր հարցերը, այլեւ նրա կինը, ով Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ընկերուհին է դարձել եւ ամենաթանկ նվերները հենց նա է տալիս տիկին Աննային: