Հարությունյանը անվերապահ աջակցություն է հայտնում
Հրապարակը գրում է.Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը իր անվերապահ աջակցությունն է հայտնում վարչապետին: Նա իր և Փաշինյանի համատեղ լուսանկարով է կիսվել ու հայտնել այդ մասին,սակայն թե կոնկրետ ինչում է աջակցում ՝նախարարը չի նշել:
Դատելով մեկնաբանություններից՝ խոսքը Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին է: Հարությունյանը փաստորեն նաև էկոլոգիայից ու հանքարդյունաբերությունից է գլուխ հանում: Զարմանալի չէ, որ նախարարին հորդորում են իր ոլորտը համակարգել ու ժողովրդին աջակցել: