Իշխանություն ունենալը միայն սելֆիներն ու տնտեսական ֆորումներ կոչվող շոուները չեն, նաև բնապահպանական խնդիրներն են ու արբիտրաժի վտանգը
Հրապարակը գրում է. «Այո, իշխանություն ունենալը գայթակղիչ բան է, բայց դա միայն վայելք չէ, դա նաեւ պատասխանատվություն է, որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու կամք եւ արիություն:
Իշխանություն ունենալը միայն սելֆիները չեն, ոչ էլ տնտեսական ֆորումներ կոչվող շոուները, որի ժամանակ տվյալ մարզի տնտեսվարողները «դախլաներ» են դնում ու ցուցադրում իրենց ստեղծածը` հրավիրելով, որ վարչապետն ու իր թիմը համտեսեն ու հիանան իրենց արտադրանքով: Իշխանությունը նաեւ բնապահպանական խնդիրներն են` մի կողմից ակտիվիստների բողոքի ակցիաները, մյուս կողմից` տնտեսական շահն ու արբիտրաժի վտանգը` միլիոնավոր դոլարների տույժ-տուգանքների տեսքով:
Կարելի է իշխանություն ստանալով բոլոր փակ դռներն ու դարպասները բանալ, բայց գալու է մի օր, երբ բաց դարպասներից ներս են թափանցելու նաեւ նրանք, ում դու չես ուզում քեզ մոտ թողնել:
Կարելի է հայտարարել, որ դու ժողովրդի իշխանությունն ես, եւ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, բայց մի օր դու այդ վարչապետներին գահընկեց ես անելու և ժողովրդի գոնե մի մասի կամքին հակառակ որոշում ես կայացնելու»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: