Ինչու են թաքցվում սահմանային առաջխաղացման հանգամանքները

Սոցիալական ցանցերում իշխանական պատգամավորները, վերլուծաբանները իրար հերթ չտալով հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևմտյան հատվածում տասնյակ հեկտարներ հայկական կողմի վերահսկողության տակ են անցնել:

Այնուհետև Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրեց․ «ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»:

Հայկական զինուժը Տավուշի մարզի հյուսիսային հատվածում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության տարածք, «Ազատության» հետ զրույցում Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, թե չեն կարող շատ մանրամասներ հայտնել, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը չի իրականացնում դիրքերի բարելավում:

«Ես պաշտոնապես ասել եմ և հիմա էլ եմ կրկնում, որ մենք էնքան էլ շահագրգռված չենք, որ տարածքների վերցնելու կամ դիրքերի փոփոխության լուրերը բարձրաձայնենք՝ տեղով, չափով, քանակով և այլն, դա մեր գործողությունների մարտավարությանը էնքան էլ չի համընկնում: Մենք լուռ մեր գործ ենք անում, որը իրական՝ զինվորականների համար իրական առավելություն կտա մարտական գործողությունների համար, և դա չենք անում նրա համար, որ դա բարձրաձայնենք, հատկապես՝ PR-ի համար», - ասել է Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Երբ որ կլինի ինչ-որ հատուկ իրավիճակներ, բան, դրա մասին միգուցե կտեղեկացվի կամ կցուցադրվի: Դա մշտական պրոցես է, մենք դա իրականացնում ենք բոլոր հատվածներում: Վերջին շրջանում ուղղակի Ադրբեջանը փորձեց դիվիդենտներ հավաքել տավուշյան ուղղությամբ, դրա համար էդ լուրերը կարծես թե դարձան հանրության համար հասանելի: Դա նաև մարդիկ, ովքեր ներքին ինֆորմացիային տիրապետում էին, հասկանում էին, որ վիրավոր ունեցանք, որոշակի լարվածության աճ կար և այլն, և բնականաբար՝ նման իրավիճակները հենց էնպես չեն լինում»:

Հարցին՝ «այնուամենայնիվ, քանի որ արդեն կարծես թե ինչ-որ բան հասանելի է դարձել, ի՞նչ կարևոր նշանակության հատվածներ են մեր տիրապետության տակ արդեն», ՊՆ խոսնակն արձագանքեց․ - «Դե մենք երկրորդական տարածքների համար, բնականաբար, չենք փորձում ուժերս լարենք, եթե փորձում ենք ուժեր լարենք, նշանակում է՝ դրանք տարածքներ են, որոնք կարևոր են մեզ համար: Չի կարող էս պահին լինել պաշտոնապես հայտարարված տարածքի տեղը, չափը, նշանակությունը և այլն»:

Արդյոք արդեն ավելի անվտա՞նգ կլինի Տավուշի այդ հայտնի ճանապարհով անցնելը՝ այս առնչությամբ ՊՆ խոսնակն ասել է․ «Ես չգիտեմ՝ որ տարածքի մասին եք խոսում, իրականում տավուշյան ուղղությամբ մենք մեկ-երկու հատված ունենք, որտեղ որոշակի վտանգ կար, և շրջանցող ճանապարհներ էին ժամանակին կառուցվել, որպեսզի վտանգը ավելի չեզոքացվի: Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մի տեղ էլ էդ վտանգը ավելի քչացել կամ չեզոքացվել է, այնուամենայնիվ, դեռ Տավուշի հատվածում կան տեղամասեր, որտեղ ճանապարհները հակառակորդի կրակի համար հասանելի են, և խորհուրդ չեմ տա, որ էդ ոգևորությունից ելնելով՝ մարդիկ պատկերացնեն, թե ամբողջ էդ հատվածներն այլևս անվտանգ են, և իրենց վտանգի ենթարկեն՝ գնալով այդ ուղղությամբ»:

Մարտավարությունը՝ մարտավարություն, սակայն անհասկանալի է, թե ինչու է ՀՀ ՊՆ-ն նախընտրում գաղտնի պահել այլ մանրամասներ՝ անհասկանալի է: Ամբողջ օպերացիայի բոլոր դետալներն իհարկե չարժե բացահայտել, բայց հարցերի պատասխանները՝ ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս՝ ըստ ամենայնի, չէին սպառնա ՀՀ ազգային անվտանգությանը: Ի՞նչ գործընթացներ են եղել ավելի վաղ, ինչի՞ց հետո է որոշվել առաջխաղացման գնալ:

Թամար Բագրատունի

դիտվել է 4415 անգամ
Լրահոս
Արսենյանը ճանաչում է՞ իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում ԲԱՑԱՌԻԿ․ Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել փակել ճանապարհները ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ստոլտենբերգն Անդրկովկասում սկում է «Մեծ խաղ» Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում. Պուտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա Որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ Առաջին անգամ Ոսկեպարում մետաղորսիչ սարքեր են դրել Փաշինյանի հետ հանդիպմանը. Նոր մանրամասներ Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Ժողովու'րդ, Նիկոլի կողմից այդ 4 գյուղերի նվիրումը Ադրբեջանին ԲՈԼՈՐՍ խնդիրն է և միայն ոսկեպարցին կամ բաղանիստցին այդ հարցով չպետք է զբաղվեն... «Թարգմանեմ ՔՊերենից». Վլադիմիր Մարտիրոսյանը ցանկ է ներկայացրել Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին. Հակոբյան «SOCAR»-ը Թուրքիայում նոր ներդրումային քաղաքականություն է մշակում Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am