Լեռնաշղթայի գագաթի անուն՝ Պուտինի պատվին, միլիոնավոր դոլարների պարտքի ներում. նախկին նախագահի առեղծվածը

Մի շարք ծանր մեղադրանքներով կալանքի տակ գտնվող Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ դեմ ևս քրեական գործ հարուցվեց: Ըստ երկրի իրավապահների` Ռաիսա Աթամբաևան կասկածվում է ապօրինի յուրացումների մեջ:

Գործը վերաբերում է Բիշկեքում չինաստանցի գործարարի կողմից կառուցված բարձրահարկ շենքին, որը նախկին պատգամավոր Ռուստամ Մամանովը և գործարար Ռուստամ Վոինովը յուրացրել են, իսկ նրանց այդ հարցում աջակցել են դատավորներն ու նախագահի աշխատակազմի անդամները: Նախկին պաշտոնյաներից ոմանք ցուցմունք տալիս պնդել են, որ այդ քայլին են դիմել նախագահի կնոջ և որդու խնդրանքով:
Ռաիսա Աթամբաևան հերքում է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ իր ընտանիքին և ամուսնու համախոհներին «զանգվածաբար հալածում են»: Ալմազբեկ Աթամբաևը, փաստաբանի խոսքերով, անցնում է 14 քրեական գործով, նա մեղադրվում է անկարգություններ կազմակերպելուց մինչև սպանություն, կոռուպցիա:

Հիշեցնենք, որ 2011-ից վեց տարի Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևը ձերբակալվել է օգոստոսի 9-ին՝ երկու օր շարունակված հատուկ գործողություններից հետո: Աթամբաևը Ղրզըղստանի նախագահն էր 2011-17թթ: Պաշտոնավարման ավարտին Աթամբաևն ինքն էր բարձրաձայնել ներկայիս նախագահի՝ Սոորնբեկ Ժեենբեկովի անունը, որպես նախագահության հավանական ու նախընտրելի թեկնածու: Վերջինիս ընտրությունից հետո, սակայն, ներկա ու նախկին նախագահների միջև տարաձայնություններ էին ի հայտ եկել, որոնք խորացել էին, երբ Ժեենբեկովի վարչակազմը քրեական գործեր էր հարուցել նախկին նախագահի աջակիցների դեմ՝ կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով:

Այս իրադարձություններից հետո սկսեցին քննարկվել տարբեր վարկածներ, թե ինչպես կարող է դաշնակից Ռուսաստանի ղեկավար Պուտինը թույլ տալ երբեմնի բարեկամների նկատմամբ նման հետապնդումները, նշում էին, թե ամեն ինչ ծրագրված-համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ: Նույնիսկ զուգահեռներ էին տարվում Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվածի հետ:

Ինչևէ, ինչպիսին էին Պուտինի ու Աթամբաևի հարաբերությունները... Ուշագրավ փաստերի պակաս չկա:

2011թ. հունվարին որոշվեց, որ Տյան-Շան լեռնաշղթայի գագաթներից մեկն կրելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի անունը: Համապատասխան հրամանագիր էր ստորագրել Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաևը: Ի դեպ, Տյան-Շան լեռնաշղթայի գագաթներից մեկը կոչվում է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի անունով:

2010 թվականից աշնանը Ղրղըզստանը ռուսական ռազմակայանների վարձակալության վճարը բարձրացնելու մասին էր հայտարարել: Սակայն 2011թ. գարնանը Ղրղըզստանի իշխանությունները հրաժարվեցին իրենց տարածքում ռուսական ռազմակայանների վարձակալության վճարը բարձրացնելու մտքից: Ալմազբեկ Աթամբաևը այդ մասին նշել էր մարտի 18-ին Նովո Օգարևոյում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ. «Ինչպես ես խոստացել եմ, մենք հանել ենք այդ հարցը, որոշել ենք, որ չի կարելի սեփական երկրի անվտանգության շուրջ առևտուր անել»:

Պակաս շռայլ չէր նաև Ռուսաստանը՝ իհարկե, իր շահերից ելնելով: 2017թ. ամռանը Ռուսաստանը դուրս է գրում Ղրղզստանի՝ 240 մլն դոլարի պարտքը․ համապատասխան փաստաթուղթը ստորագրել էին ՌԴ և Ղրղզստանի ֆինանսների նախարարներ Անտոն Սիլուանովն ու Ադիլբեկ Քասալմալիևը։ Դա տեղի էր ունեցել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում։ «Ռուսաստանի կողմից ցուցաբերվել է մեծ ֆինանսական, իրական օգնություն։ Այսօր մեր ֆինանսների նախարարները Ղրղզստանի բոլոր պարտքերի, պարտքերի մնացորդների դուրսգրման վերաբերյալ արձանագրություն են փոխանակել»,- ասել էր Աթամբաևը։

Բացի այդ, Ռուսաստանը 2016թ․ առաջին կիսամյակում դուրս էր գրել 30 մլն դոլարի ղրղզական պարտք․ 2016-ի հունիսի վերջի դրությամբ Ռուսաստանին Ղրղզստանի ընդհանուր պարտքը կազմել է 270 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ 2017թ.-ի դրությամբ Ռուսաստանը դուրս է գրել Ղրղզստանի՝ 703,2 մլն դոլարի արտաքին պարտք։

Ավելի վաղ՝ 2016 թվականին, Ռուսաստանը ներել էր Ուզբեկստանի՝ 900 միլիոն դոլարի հասնող պարտքը:
Պուտինը վստահեցնում էր, որ Ռուսաստանն ու Ղրղզստանը «մտերիմ դաշնակիցներ են, մտերիմ, հուսալի ընկերներ»։

Ռուսական մամուլը պարբերաբար գրում էր, որ Աթամբաևն ու Պուտինը քննարկում են նաև Ղրղզստանում ռուսաստանյան ռազմակայանի հարցը՝ փաստելով, որ դրա առկայությունը «Կենտրոնական Ասիայում կայունության և անվտանգության երաշխավորման կարևոր գործոն է»։

2016թ․ դեկտեմբերին Ալմազբեկ Աթամբաևն ասում էր, որ ռուսական ռազմաբազան պայմանագրի ժամկետի լրանալուց հետո դուրս կբերվի։ Աթամբաևը պատմել էր որ իրեն հաճախ մեղադրում են ամերիկյան ռազմաբազան դուրս բերելու, իսկ ռուսականը թողնելու մեջ։ Նա նշել էր, որ ըստ 2009թ․ համաձայնագրի՝ ռուսական ավիաբազայի գործողության ժամկետը պետք է լրանար 2016թ․ և ապա այն պետք է մնար 49 տարով՝ ամեն 25 տարին մեկ երկարաձգվելով։

Ի դեպ, Պուտինը, պատասխանելով ղրղզ պաշտոնակցի հայտարարությանը, մի առիթով նկատել էր, որ ռուսաստանցի զինվորականները «կարող են ցանկացած պահի լքել Ղրղզստանի տարածքը, և ռազմակայանի առկայությունը կապված է միայն բուն Ղրղզստանի անվտանգության ապահովման հետ»։

2018թ. հունվարին Ռուսաստանի Պետդուման հավանություն տվեց Ղրղըզստանի 240 միլիոն դոլարի պարտքը ներելու մասին օրենքին: Համաձայնությունը ձեռք էր բերվել անցած տարի՝ Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:

Այսինքն, ամեն ինչ, գոնե հրապարակային մակարդակով խոսում էր այն մասին, որ Ղրղըզստանը Ռուսաստանի համար կարևոր պետություն էր, սակայն ըստ ամենայնի՝ Աթամբաևի շռայլությունների ֆոնին Պուտինին աշխարհաքաղաքական առումով որոշ մոտեցումներ այնքան էլ դուր չեն եկել, և ասել, որ Աթամբաևի ու Պուտինի հարաբերություններում ամեն ինչ կարգին էր ու հիմա Պուտինը «փուռը տվեց» նրան, այնքան էլ ճիշտ չէ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5184 անգամ
Լրահոս
Փաշինյանը բռնվեց․ հարսանիքներ կլինեն․ 5-րդ արտակարգի նրբությունները «Վերջ թավշյա պպզոցին»․ Մարգարիտ Եսայան Խոշոր ավտովթար Երևանում. Բելառուսի 42-ամյա քաղաքացին բեռնատար Mercedes-ով կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է Օգոստոսի 14-ին Երեւան - Դոնի Ռոստով մեկնող չվերթ կկայանա Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը «Ախալքալաքում կազինոների այդչափ մեծ քանակն ինչի՞ համար է». Գեւորգ Դանիելյան Ամերիկյան գաղտնազերծումներն անցանկալի Սորոսի ու Փաշինյանի իշխանության մասին Հզոր հակառակորդը՝ հավատարիմ բարեկամից լավ է Նիկոլը «սատանայի ծնունդ» է, նախկինները՝ նրան ծնող. Կրեմլը բացեց խաղաքարտերը Ոստիկանները հացադուլ անող Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ արձանագրություն են կազմել Տեսչական մարմինը Վայոց Ձորում արձանագրել է խախտումներ Դիմակ չկրելու պատճառով՝ ոստիկանները տուգանեցին բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին (video) ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը վերացել է Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել. Տիգրան Ավինյան Վլադիմիր Սպիվակովը վերադարձրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի տված շքանշանը Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված մոտ 7 միլիոն դրամի վնասը վերականգնվել է (տեսանյութ) «Առանց դիմակների ենք և ուրախ». Հայկ Մարությանը Երևանի փոխքաղաքապետի հետ լուսանկար է հրապարակել Հանգիստ նստեք ձեր տեղը և շունչներդ պահած սպասեք վերջնական եզրակացությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահրամ Բաղդասարյանին 21 տարի՝ Արմեն Բիլյանին, 9 տարի՝ Պավլիկ Մանուկյանին, ցմահ ազատազրկում՝ Սմբատ Բարսեղյանին Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի Ինքնասպանություն Աշտարակում. 53–ամյա տղամարդը Քասախ գետի վրա կառուցված կամրջից իրեն ցած է նետել Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել /տեսանյութ/ Այն պահին, երբ մարդիկ դուրս գան հանրային ընդվզման, Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է կորոնավիրուսի թվերի աճ․Իսագուլյան (video) Հավաքներ անելիս պե՞տք է վանկարկենք՝ պարետը մե՜րն է, պարետը մե՜րն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub