Խանդի նոպանե՞ր, թե կղզիներում տժժալու անհագ տենչ

Որ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ վարչապետ չի դառնում ու մնում է լրագրողի իր ինտրիգան մակարդակի վրա ու լրատվամիջոցներին դիտարկում է իր միակ ու անփոխարինելի մրցակից, ապացուցում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա հերթական անգամ իր խանդի նոպաներն է ցուցադրել՝ քննարկման առարկա դարձնելով կրտսեր դստեր ծննդյան տոնակատարությունը, ավելի ճիշտ իր ձեւով փորձել է հեգնել ԶԼՄ-ների աշխատանքը՝ մի քանի ստատուս տեղադրելով իր ֆայսբուքյան էջում․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ծննդյան ճոխ արարողությունը: Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբադոններ եւ մի կին ատամնատեխնիկ: Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր: Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով:Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա:Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին: Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է: Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար», գրել է նա ու տեղադրել լուսանկարներ ու տեսանյութ ըստ ամենայնի Սեւանում տոնվող խնջույքից։

Նախ մեկը հարցնող լինի՝ ինչու է վարչապետը նեղվում, որ ինքն ու իր ընտանիքը պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցների թոփ լուրերում։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում է ընդունված, որ չորրորդ իշխանությանը հետաքրքիր է ոչ միայն պետության ղեկավարը, այլեւ իր ընտանիքը։ Հատկապես, երբ այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամեն օր, ամեն պահի առիթ է ստեղծում լրատվականների թոփ լուրերում հայտնվելու համար։ Սկսած պետության միջոցների հաշվին շուրջերկրյա ճանապարհորդություններով, վերջացրած իրենց ընտանեկան փարթիներով ու դաստիարակչական ստատուսներով։ Եւ ընդհանրապես՝ ինչու եք որոշել ամբողջ ընտանիքով դասեր տալ լրատվամիջոցներին, հեգնել որեւէ հրապարակման առիթով, համահայկական քննարկման նյութ դարձնել տվայլ լրատվամիջոցի, տվյալ նյութը, երբ տարիներ շարունակ պարոն Փաշինյան դուք ինքներդ եք այդ գործով զբաղվել։ Ձեր լրատվամիջոցով ներխուժում ամենաանթույլատրելի տարածքներ, ձեր խմբագրած թերթի էջերում հանրությանը մատուցում նույնիսկ պաշտոնյաների անձնական կյանքը։
Ինչ է, ձեզ կարելի է ցանկացած բանի մասին գրել, իսկ մյուսներին՝ ո՞չ։
Իսկ, ընդհանրապես, մի փորձեք նման մանիպուլացիաներով բթացնել հանրությանը, որպեսզի մի օր էլ որոշեք, իսկապես, ձեր նկարագրած պայմաններում նշել ձեր եւ ընտանիքի անդամների ծնունդը / հատկապես, որ մարդիկ միշտ խոսում են այնպիսի բաների մասին, ինչին, որ երազում են/ , բայց մի ոտ շուտ մանիպուլացիաներ անեք, որպեսզի, երբ ԶԼՄ-ները անդրադառնան այդ խնջույքներին, ասեք, թե դրանք «ուժեղ լրատվամիջոցների կոալիցիայի» ձեռագիրն է։ Հետեւաբար ԶԼՄ-ներին հեգնելուց առաջ լավ կլիներ սանձեիք ձեր ընտանքին, մենք հեղափոխություն չենք արել, որպեսզի նրանք տարին տասներկու ամիս թանկարժեք վոյաժներ անեն ու հետո էլ լուրջ տոնով խրատեն իրենց քննադատող լրատվամիջոցներին։

Անի Սահակյան

դիտվել է 5326 անգամ
Լրահոս
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. հայտարարություն Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am