Ստանձնել են Քաբուլում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը
Корреспондент-ի փոխանցմամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով 63 մարդ է զոհվել:
Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման ներկայացուցիչները դատապարտել են հարձակումը և հերքել իրենց կողմից ցանկացած մասնակցություն կատարվածին: