«Ես կարոտում եմ». Մոուրինյոն հարցազրույցի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները
Տեսանյութը Polo Maruwa անունով օգտատերը Twitter-ում է հրապարակել մի տեսանյութ, որտեղ Պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ, «Չելսի» և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբների նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հարցազրույցի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները:
«Ես ուղղակի վայելել եմ դա: Երբ ես ոտք դրեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլ, հասկացա, որ այժմ ամեն ինչ լուրջ է: Սակայն այժմ ամեն ինչ ավարտվել է, և փոխարենը վայելեմ ֆուտբոլը, ես կարոտում եմ այն»,- ասել է Մոուրինյոն արցունքն աչքերին: