+40 աստիճանի սահմաններում.Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։ Գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչև +40 աստիճանի սահմաններում»։