Շանթ Խաչատրյանի հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ (տեսանյութ)
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմի անդամ Շանթ Խաչատրյանը 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 15։5 հաշվով կամային հաղթանակ է տարել թուրք Աբդուլ Սամեթ Բասարի նկատմամբ եւ դուրս եկել եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 18-ի երեկոյան։ Շանթ Խաչատրյանի մրցակիցը կլինի վրացի Գիորգի Շոթաձեն։