SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Մ.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տարածքային ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա հուլիս ամսից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շողիկն ու Գագոն քանդել են իր հանգուցյալ տատու՝ Աստղիկ Փ.-ի և պապու՝ Աղասի Մ.-ի, իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող հուղարկավորման վայրերը և աճյունների մնացորդները տեղափոխել են Երևան քաղաքի Կարմիր բլուրի գերեզմանատան տարածք: Արթուր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, այդ կերպ անարգել և պղծել են իր հանգուցյալ հարազատների գերեզմանոցները: Գ. Շամշյանի տեղեկություններով, Արթուր Մ.-ն հայտնել է նաև, որ ինքը այդ մասին նախկինում ոստիկանոթյան չի հայտնել, քանի որ Շողիկն ու Գագոն խոստացել էին հետ վերադարձնել աճյունների մնացորդները և գերեզմանը բերել նախկին տեսքի: Սակայն նրանք իրենց խոստումը չեն կատարել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տարածքի ոստիկանները հայտնաբերել են Շողիկին և Գագոյին, ովքեր հրավիրվել են ոստիկանություն: Գագոն ոստիկաններին հայտնել է, որ կինը մեկ տարուց ավելի է, իր «կյանքը կերել է», թե չես գտնում իմ մոր գերեզմանը: «Ես էլ ստիպված եկել եմ էդ գյուղ, իմացել եմ, որ էդ գերեզմանը շուտվանից մարդ չի այցելում, քանդել ու հանգուցյալներից մեկի աճյունը տեղափոխել եմ Կարմիր բլուր՝ կնոջս ասելով, թե մորդ ոսկորները բերել եմ»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը