Կարգին Հայկոյին բավականին սիրում եմ և չեմ ուզում կորցնել, բայց Հայկ Մարությանին դեռ չեմ գտել.Սոնա Աղեկյան

Հարցազրույց բնապահպան , «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանի և Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ:/Մաս 2-րդ/

-Եթե խոսեր և հիմա և նախկինում կկորցներ աշխատանքը:

Սոնա Աղեկյան.Էպիդեմիոլոգները ավելի լավ են հասկանում խնդրի էությունը,՝գարաշահոտության և թունավոր գազերի,նաև ֆիֆսել եմ,երբ Սանիտեքի մեքենան կանգնած, աղբը դատարակում էր,աղբի հյութը մեքենայի տակից հոսում էր, ամբողջ ասֆալտը կեղտոտում :

-Գոնե նախկինում դա չկար:Այսօրվա իշխանություններն ասում են և Սանիտեքը և աղբը, ժառանգություն ենք ստացել,իրավունք ունի՞ նման տեսակետ հնչելու:

Սոնա Աղեկյան.Իրավունք չունի,Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման հիմնական պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, այն պարագայում,որ պարոն քաղաքապետը ստացել է 81 տոկոս վստահության քվե,հասկանում ենք,որ սա իր քաղաքական ուղու կամ փորձի շնորհիվ չէ,այլ այն բանի,որ ՀՀ ներկայիս վարչապետը սատարում էր իրեն, այս պարագայում,Հայկ Մարությանը որպես արժանապատվություն ունեցող քաղաքացի և հետագայում որպես պետական չինովնիկ Երևան համայնքի քաղաքապետ պարտավոր էր իր աշխատանքով ապացուցել,որ արժանի է այդ վստահության քվեին:

Պայմանագիր ունեն,պայամանագիրը կատարող կողմը համապատասխան չի մատուցում ծառայությունները,ապա այս դեպքում պարտավոր է խզել,առավել ևս որ սա բոլորիս առողջության ,էկոլոգիայի խնդիրն է,աղբահանությանը մատերի արանքով իրավունք չունենք նայելու:

Սիլվա Ադամյան.Ինչ է նշանակում ժառանգություն եմ ստացել, աղբահանության մասին ասեմ,որ նախկինում աղբահանությունը շատ ավելի կառավարելի էր ,շատ ավելի լավ վիճակում,ոչ մի համետմատություն,ի՞նչ ժառանգություն:

Սոնա Աղեկյան.Երևանը մաքուր չի,փղոցոներում, գազոններում ,ամենուրեք աղբ է,քաղաքը ուղղակի չի մաքրվում,ես միտում եմ տեսնում:

-Ո՞ւմ կողմից:

Սոնա Աղեկյան.Միգուցե ձախողում են նրանք,ովքեր որ պատասխանատու անձինք են ,միգուցե կոմունալ վարչության պետը դիտավորյալ ձախողում է,պարոն Հայկ Մարությանը,չունենալով քաղաքական փորձառություն,նրան տալիս է պարգևավճար:

Սիլվա Ադամյան.Չի տեսնու՞մ:

-Ասում է՝ես ոտքով,ավտոբուսներով եմ շրջում:

Սոնա Աղեկյան.Իր խոսքերին այլև չեմ հավատում,չնայած ,որ Կարգին Հայկոյին բավականին սիրում եմ և չեմ ուզում կորցնել, բայց Հայկ Մարությանին չեմ գտել,միգուցե մենք նրանք իրոք փնտրենք,Հայկ Մարությանը պարտավոր էր պարգևավճարը տալուց առաջ պարգևատրվող չինովնիկին կիսամյակային աշխատանքային եզրակացություն տալ ,ես պահանջել եմ,որ նա ներկայացնի:

-Մեկ այլ ակցիա արեցիք,Հայկ Մարությանի նկարը փակցրեցիք աղբամանների վրա,ինչ-որ գրառում էլ կար…

Սոնա Աղեկյան.Քայլ 2-րդ, մաքրելու ենք,իսկ մենք գրել ենք,որ պահանջում ենք :

-Կոռեկտության սահմանագիծը՝աղբամանի վրա նկար փակցնել:

Սոնա Աղեկյան.Իհարկե կոռեկտության մասով Հայկ Մարությանը ավելի շատ է խախտել կոռեկտությունը,բոլորիս թողնելով այս գարշահոտությունը,էպիդմիայի վտանգը ,մեր երեխաների ,մեր ծնողների և մեր կյանքը վտանգելով և դա իրավունք է տալիս,որպես ՀՀ քաղաքացի փակցնել,դա նախազգուշական ակցիա է:Մենք բոլոր աղբամանների վրա չենք փակցնում,այլ այն,որտեղ 5-ից ավել օրեր աղբահանության չի կատարվել:

-Նման տեղեր կա՞ն:

Սոնա Աղեկյան.Նորք Մարաշից ահազանգ ունենք,որ 13-րդ օրն է,եթե այսօր էլ չտանեն,14-րդ օրն է,այնտեղ ստիպված ենք Հայկ Մարությանի լուսանկարը փակցնել:

-Երևանում այլ գերխնդիր կա՞,որ այս պահին հրատապ լուծման կարիք ունի:

Սոնա Աղեկյան.Շատ հրատապ է հանրային տրանսպորտի խնդիրը ,սա ևս ձախողում է:

-Իրենք պայքարեցին 150 դրամի դեմ,բայց գնում են այդ քայլին:

Սոնա Աղեկյան.Փոփոխություն կլինի,կթանկանա,մենք կպայքարենք:

-Հայկ Մարությանին հրավիրելո՞ւ եք ձեզ հետ պայքարելու:

Սոնա Աղեկյան.Անպայման,որպես Կարգին Հայկո պետք է մասնակցի մեր ակցիաներին,որն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի է լինելու,նախընտրական խոստումները հիանալի հիշում ենք,իսկ նա ասում էր հրատապ լուծում են ստանալու աղբահանությունը,տրանսպորտի խնդիրը,վերելակները և կանաչապատումը :Բոլորը ձախողված են,բոլոր քայլերին փուլ առ փուլ անդրադառնալու ենք: Եղել եմ Եղիշե Թադևոսյան 12/0 շենքում,9 հարականի բազմաբնական շենք է 13-րդ օրն էր,որ վերելակը չէր աշխատում,այստեղ ևս փակցրել ենք Հայկ Մարությանի նախազգուշական լուսանկարը,իր քայլ 4-ով խոստացել էր վերանորոգել բոլոր վերելակները:

-Աղբատարների խնդրի մասին անիմաստ է խոսել,օրենքը ենթադրում է,որ բոլոր բնակիչնեը պետք է համաձայնություն տան աղբատարը փակելու համար:Այս ուղղությմաբ առաջարկ ունե՞ք,որ բոլորը փակվեն,մարքրվեն:

Սոնա Աղեկյան.Ծրագաիր ունենք ,Երևանում սանմաքրման և աղբահանության հստակ ծրագիր է,բոլոր քայլերը ներառված են,սպասում ենք,այդ ամենին պետք է լուրջ ,օրենսդրորեն վերաբերվել,այլ ոչ թե սիթքոմի մակարդակով:

Սիլվա Ադամյան.Սանիթեքն է քաղաքապետարանին դատի տվել:

Սոնա Աղեկյան.Երկու դատական հայցով Սանիթեքն է դատի տվել ,փոխանակ Երևանի քաղաքապետարանը արագ խզեր պայմանագիրը և կանչեր պատասխանատվության :

-Կարող ենք ասե՞լ,որ նախկին իշխանությունների և Սանիթեքի աշխատանքը ստացվում էր:

Սիլվա Ադամյան.Ստացվում էր,մեկ –մեկ լինում էր,որ կուտակվում էր,ես անմիջապես նկարում էի և ուղարկում անմիջապես քաղաքապետին,ահազանգը ընդունվում էր, և կարգավորվում,դա կարող էր լինել երկու ամիսը մեկ,բայց ,որ տարբերությունը ակնհայտ է,դրա մասին ոչ մի խոսք,այդ պրոբլեմը ժառանգություն չեն ստացել:

Շրջաններում վիճակը շատ ավելի լավ է:

-Ամբողջ օրը արցախցիներին դասեր են տալիս,լավ կլիներ,շրջեին Ստեփանակերտում և տեսնեին ,թե ինչ ասել է մաքրություն:

Սոնա Աղեկյան.Հայկ Մարությանը որպես թիվ մեկ պատասխանատու պարտավոր է ոտքով շրջել,տեսնել աղբը , այդ աղբակույտերի նեխահոտը շնչել,գուցե իրեն այլ գույներով են ներկայացնում:

-Խոստացան,որ օգոստոսի վերջին,սեպտեմբերին հարցը կլուծվի:

Սոնա Աղեկյան.Աղբարկղերը բերել են մշատ լավ է,աղբարկղերը բերելով խնդիրը չի լուծվում,դրանք պետք է տեղադրել, շատ անհամաչափ է տեղադրված,աղբատար մեքենաների վիճակը պետք է վերահսկողության տակ պահեն,քանի որ Սանիթեքի տնօրենները հայ չեն,ոգևորված չեն,նրանք իրենց բիզնես հետաքրքրությունն են անում ,շահույթն են ստանում,դեռ մեզ էլ դատի են տալիս ,իրենք գործը չեն անում,մեզ դատի տալիս ու քաղաքապետը լռում է;Հանրային քննարկում,լսում չի անցկացնում,երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ ես ասացի,որ հարգելի հայրենակիցներ ,մենք շատ սիրում ենք Կարգին Հայկոյին ,բայց քաղաքական պաշտոն է,այդ մարդը պետք է քաղաքական ուղի ունենա, ինձ հակադարձում էին,որ Նիկոլն է ասել՝թեկուզ պոլի փայտ,բայց Նիկոլի ասածը :Հիմա Նիկոլի ասածն է,մեռնենք,առողջությունը վտանգենք,մենք քանդելու ենք այս կծիկը,ոչնչի առաջ չենք կանգնելու,մեր երեխաներին ու մեզ գարշահոտություն պարտադրելու համար Երևանի քաղաքապետարանը դատական ատյաններում պատասխան է տալու :

-Համաճարակի վտանգը կա՞ և ո՞վ է առաջին պատասխանատուն:

Սիլվա Ադամյան.Ժամանակին մի հետաքրքիր մի կառույցում եմ աշխատել, որը կոչվում էր հայկական հակաժանտախտային կայան ,որը շատ հզոր հիմնարկ է,րռազմական նշանակություն ունեցող,հիմա դա վաճառել են արտասահմանցիներին:Այդ կայանի մեջ մտնում էր քաղաքում ուսումնասիրություն կատարել,ջրային տարածքի մոնիթորինգ անել,առնետների շրջանում, դա արվում էր պարբերաբար,ամեն օր ,ամեն վայրկյան ոչ միյան քաղաքից,այլ ամբողջ հանրապետությունից:Հիմա պետք է դա անպայման վերակառուցվի :Քաղաքը պետք է մշտադիտարկվի,հսկվի համաճարակների հետ կապված ,մենք ունենք թշնամիներ,մոռացել ենք ինչքան մարդ է մեր երկիր մտնում և դուրս գալիս և ինչեր կարող են լինել,սրա մասին մենք մոռացել ենք,իհարկե աղբը շատ լուրջ խնդիր է,դա կարող է արվել ոչ աղբի միջոցով:

Աղջիկս առավոտյան վաղ վազում է Զեյթունի տարածքում, մի հրաշալի ճանապարհով, աղբարկղերն էին դրված,որոնք նախկինում պարբերաբար թափվում էին, հիմա այնպիսի գարշահոտություն է, նույն այդ տարածքում աղջիկս մի քանի հատ սատկած թռչուն է տեսել:Կաչաղակները և ագռավները աղբակեր են,սա նշանակում է,որ ինչքան շատ աղբ կա քաղաքում,այնքան թռչունները շատ կգան քաղաք,իսկ եթե կա համաճարակ,սկսում են սատկել :

-Սա ընդունենք հերթական ահազանգը՝հույսով,որ քայլ կանեն:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 711 անգամ
Լրահոս
Ոնց որ թե վերջը լավ չի. Գևորգ Պետրոսյան Քեզ, «Պողո՛ս», հա՛մ օգտագործում են, հա՛մ վաճառում Նիկոլի այսօրվա հայտարարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար Փաշինյանը, հայտարարելով, թե պետական ողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, խոստովանում է, որ չունեն պետության խնդիրները լուծելու ունակ կադրեր. Արսեն Բաբայան Երևանը միայն «ԿամԱԶ» չի, որ նվեր է ստանում, այս անգամ «Բելառուս 622» տրակտոր է նվեր ստացել. Հակոբ Կարապետյան (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը անսպասելի ձևով կհեռանա․ Արթուր Ղազինյան. անոնս Դավիթ Անանյանը պատրաստ է մտնե՞լ հեղափոխության հակառակորդների դեմ պայքարի մեջ Նիկոլ Փաշինյանին քավության նոխազ է անհրաժեշտ Դավիթ Անանյանը պետբյուջեի հաշվին 4-միլիարդանոց գործ է սկսել. սկանդալ կառավարությունում Քաղաքացիներին «վախեցնելու» նոր օրենք Քծնանքի ու վախի արանքում. Արայիկ Հարությունյանի ինքնախոստովանական ցուցմունքը Գիշերը` Ծառուկյանի, ցերեկը` Նիկոլի դռանը, կողմնորոշվիր հրամանատար «Ալիևն ուզում է նրանց ներկայացնի, ուզում է՝ ֆիզիկապես իր հետ բերի. այստեղ որևէ խնդիր չկա». Հովհաննես Իգիթյանը պարզաբանում է իր հայտարարությունը Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների Մամեդյարովը` Մնացականյանի հետ հաջորդ հանդիպման մասին Արտակարգ դեպք Արթիկում. ամուսինն առևանգել է կնոջը /տեսանյութ/ «Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից 3 գրամ մետամֆետամին է հայտնաբերվել Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա Որտեղի՞ց Փաշինյանը գիտի, որ Սերժի վրա կա 4 միլիարդանոց գործ․Տիգրան Քոչարյան (video) Թրամփի իմփիչմենթն ու ռուս-ամերիկյան փակ բանակցությունները Սկանդալային հայտարարություն. Ինչո՞ւ է լռում Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ՔՊ խառը «լվացք» Իշխանությունը սառը ցնցուղի տակ. էյֆորիայից փշրանքներ էլ չեն մնացել Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի ԿԳՄՍ փոխնախարարի վերաբերյալ բացահայտված կոռուպցիան շատ փոքր է այն բոլոր կոռուպցիաների մեջ, որն այսօր կա Հայաստանում․ՔՊ նախկին անդամ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: Բանախոսը հանդես կգա հայտարարությամբ: Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի վարկի պարտավորություն, ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցը, ամանորյա տոներին ընդառաջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ Աննա Հակոբյանի ուղերձները հանությանը: Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆ. Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանա լճի խնդիրները, կենսառեսուրսների պաշարը և ընդհանուր վիճակը, հարակից հարցեր: Տարվա ամփոփում»: Ս․թ․ դեկտեմբերի 13-ին` 11:00-ին, ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, Արժևորել, Պահպանել» խորագրի ներքո: Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործի ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Եկատերինա Դորոդնովանև Հայաստանում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը սկզբում բացման խոսքով հանդես կգանՄիջոցառման ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայում, միջազգային համագործակցություն: Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ կառավարությունը 2022 թ. կսահմանի առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով․ իրականացվող ներդրումների իրական պատկերը. 2020 թ. հունվարին՝ կապված ԵԱՏՄ կանոնակարգերի հետ, սպասվում է գնաճ շուրջ 700 անուն ապրանքի համար. 2019 թ. տնտեսական ցուցանիշները: Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժառանգություն կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեման՝ Քաղաքական տարվա ամփոփում Դեկտեմբերի 13_ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի ասուլիսը: Թեման՝ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Ինչպիսի՞ զարգացումների սպասել, ի՞նչ կփոխվի համայքի կյանքում և որքանո՞վ է ընդունված նոր պատրիարքը։ Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԱԼՍԵԼՈՒ Է. օրենսդրական նախագծի ռիսկերը» թեմայով: Բանախոսներն են. ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է Արթուր Սաքունցի տեսադաշտում, թե՞ Սաքունցը՝ ԱԱԾ-ի» թեմայով։ Բանախոս՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար