Ինչո՞ւ չեն տանում աղբը.Սոնա Աղեկյանը միտում է տեսնում,գուցե ինֆեկցիոն հիվանդանոցների հետ են պայմանավորվե՞լ

Հարցազրույց բնապահպան , «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանի և Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ:/Մաս 1-ին/

-Հայաստանում աննախադեպ շոգ է, և եթե այսպես կշարունակվի ,հնարացվոր են հրդեհներ,չնսյսծ մի քանի օջախներ արդեն ունեցել ենք:Այն ,ինչ տեղի ուենցավ Սևանում կրկին աննադեպ էր:Ինձ շատ նսր հուզեց արագիլների յուղոտման ,անկման թեման,ահազանգել եք սրա մասին:

Սիլվա Ադամյան.Արագիլների հետ կապված քչերը գիտեն,որ 2017-ից ստացել ենք ահազանգեր,որ կան թռչունների անկման դեպքեր հենց Արարատի մարզում, 2017-ին մենք մեկնեցինք,նայեցիք,մի քանի դի կար,քանի որ չունեինք հնարավորություն ուսումնասիրելու ,դիմեցինք առողջապահաթյան նախարարություն,դիմեցինք ՍԱՊԾ,և փորձեցինք հասկանալ,թե ինչ է կատարվում,մեզ ասացին,որ սա համաճարակի խնդիր չէ,մեզ միացավ Հակոբյան կենտրոնի աշխատակից Կարեն Աղաբաբյանը ,որն ուսւմնասիրություն անցկացերց և իմացանք,որ արագիլները սնվում են ջրային տարածքներում և պարզվեց ,որ այդ ջրի մեջ կա յուղային պարունակություն,որը կպչում է արագիլների փետուրներից և թույլ չի տալիս,որ կենդանիները թռչեն:Թռչունի համար չթռչելը մահ է:

-Միայն այդ տարածքո՞ւմ էր:

Սիլվա Ադամյան.Արարատի մարզում,դրանից հետո համարյա մեկ տարի ունեցանք խնդրի անկում,բայց այս տարի մեզ զանգահարեց մի տղա,Էդգար անունով և ասաց,որ ես շատ լուրջ խնդիր ունեմ ,շատ զայրացած եմ,ասում է՝զանգում եմ շրջակա միջավայրի նախարաություն,բնապահապանության տեսչական մարմին,ասում եմ,որ թռչունները չեն կարողանում թռչել,ինձ ասում են ,որ դա մեր գործը չի:Տղան ստիպված զանգել է ԱԻՆ,որտեղից տվել էին իմ հեռախոսի համարը:Այսպես մենք գնացինք,փորձեցինք,տեսնել,թե ինչ է կատարվում :Տեսանք,որ արդեն 5-6 առանձնյակ չեն կարողանում թռչել ,պատված են սև ջրացեխային նյութով,և երևում է նաև յուղային մասը,թռունը թռչել չէր կարողանում:Դիմեցինք տեսչական մարմին,նույն Կարեն Աղաբաբյանին,որը կամավորների խումբ հավաքեց,նրանք մեկնեցին դեպի Հովտաշեն և Հովտաշատ գյուղերը,փորձեցին օգնել:Տեսչական մարմինը զբաղվում է դրանով,բայց չի կարողանում գտնել,թե յուղի արտահոսքը որտեղից է: Տեղի բնակիչները մեզ ասացին,որ մի քանի օր առաջ նկատել են պարկեր ,որը կենդան՝խոզի ավելցուկներով էր լցված,բայց ցավոք մենք դա ամբողջովին չտեսանք,ասացին ջուրը տարել է:Մի քանի կտոր նկարեցինք,ասացին ,որ կենդանական ծագում ունի:Տեսչական մարմինը մոնիտորինգ է անցկացնում,մենք էլ սպասում ենք,որ որոշեն ,թե որտեղից է:Սա քրեական պատասխանատվության խնդիր է:

-Հիմա ջուրը մաքրվե՞լ է:

Սիլվա Ադամյան.Ոչ ,մենք խնդիրը դեռ ունենք,ես խոսել եմ Արարատի մարզի բնակիչներից մեկի հետ,նա ասաց,որ խնդիրը առկա է,բանը հասել է նրան,որ ձագերն էլ են յուղոտվում,իսկ սա շատ լուրջ խնդիր է,էլ չեմ ասում այն,որ հասուն թռչունը,եթե յուղոտվում է,նա չի կարողանում դեպի բուն թռչել,իսկ ձագերն էլ բնում անկում են:

-Դա ի՞նչ ջուր է:

Սիլվա Ադամյան.Այդ ջուրը սովորական գետերի ջուր է,որը ուղղղակի իր հունով հոսում է:

-Դա վտանագվո՞ր չէ:

Սիլվա Ադամյան.Քանի մինչ այսօր մշտադիտարկան արդյուքները մեզ հայտնի չեն,մենք ոչ մի բան ասել չենք կարող: Սա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խնդիրն է,իրենց գործառույթն է: Կամավորները գնացին,փետուրները լվացին,բայց բոլորին հնարավոր չէ, սա մարդասիրական մի քայլ էր,որ ամեն մի բնապահպան պետք է այդ բանը աներ:

-Հրդեհների մասին խոսեցինք,երկու տարի առաջ հրդեհներ եղան,դուք ահազանգ հնչեցրեցիք,որ անտառների վրա ցեմենտ են լցրել, հնարավոր է կանգնե՞նք նման խնդիր առջև:Ունե՞ք ինֆորմացիա:

Սիլվա Ադամյան.Օջախներ կան իմ աչքի առաջ ,մեր տանից նկարահանել եմ,թե ինչպես է վառվում Նորքի լանջերը,ես տեսել եմ,թե ինչպիսի տեխնիկայով և ինչպես են փորձում այդ հրդեհը մարել:Այնտեղ հնարավոր չէր բարձրանալ,ջուրը մի կերպ էին տանում,այլ էլ Արքայաձորից դույլերով և լցնում հրդեհի օջախների վրա,հետո եկավ ԱԻՆ-ը,փորձեց ինչ-որ բան անել,հրդեհային ծառայությունը,խառնվեցին իրար,բայց այնքան բան արեցին,որ խողովակով էին փորձում ջուր լցնել:Լանջը թեք է ,այդ հարցը այդպես չի լուծվի:Սա Ռուսաստանը կամ այլ երկիր չի,որ դու մեքենայով գնաս,ջուր բաց թողնես և փորձես հրդեհը մարել:Մեկ ուրիշ խնդիր էլ եղավ Ծիծեռնակաբերդում,այնտեղ ահագին տարածք այրվեց,առանց այն էլ այդ անտառահատվածը վտանգված է ,ուշադրության կենտրոնում չի:

-Խոսրովի անտառի հրդեհի ժամանակ ասացիք,որ սրա մասին պետք է իմանային և կանխարգելիչ միջոցներ ձեռարկեին,ի՞նչ է արվում հիմա:

Սիլվա Ադամյան.Ոչինչ էլ չի արվում,ինչ պետք է արվի,մարդկանց հետ են փորձում խոսել,որ այստեղ սիգարետի մնացորդը մի գցեք,մի փորձեք խոտը վառել,իսկ ինչ են անում,ասենք կանխարգելիչ միջոցները պետք է լինեին տեղում,ջրով մատակարավող խողովակներ պետք է լինեին,որ տեղում դրա արմատը,թեժ կետը մարել, նման հնարավորություն չկա:Մինչև հրեշեջները հասնում են,շատ մեծ արագությամբ տարածվում է:Այդ տեխնիկական միջոցները,բացի կանխարգելումը,բավարար չեն հրդեհները մարելու ՀՀ-ի և Երևանի տարածքում,դրանք պետք է լինեն ուղղաթիռներ,ինքնաթիռների մասին չեմ խոսում,դրանք չկան:

-Ասացիք,որ կենդանու տեսակներ կան,որ ոչնչացման եզրին են,ինչ վիճակ է հիմա,վերականգնողական աշխատանքեր տանո՞ւմ են:

Սիլվա Ադամյան. Այնքան բախտավոր մարդ ենք մենք ,և այն մարդիկ ,ովքեր տնօրինում են Խոսրովի անտառը,որ այն ինքնավերականգման պրոցես է սկսել:Գիտնականները,ովքեր եղել են տեղում,բազմաթիվ վիդեոներ են տրամադրել մեզ:Բնությունը մեզ օգնեց,այն տարածքները,որոնք մոխրացել էին հրդեհի պատճառով ինքնավերականգվել են,կենդանական և բուսական աշխարհը սկսում է վերադառնալ:Մենք խնդիրը չլուծեցինք,եթե մեզ մնար,կարող է ոչինչ էլ չլիներ:Իսկ վտանգը միշտ էլ կա:Ես չգիտեմ թե ինչ միջոցառումներ են արել,որ չկրկնվի այն, ինչ եղավ,շատ մաշտաբային էր,շատ խոշոր :

-Տիկին Սոնա,հայտնի դարձաք այն ժամանակ,երբ նախկին քաղաքային իշխանության ժամանակ կեղտաջուրը մոտեցրեցիք նախկին քաղաքապետին, հարցը կարծեմ լուծում ստացավ:Հիմա նմանատիպ ակցիները շարունակվում են,աղբի տոպարկները հայտնվում են Երևանի քաղաքապետարանի դիամց,որևէ հարց լուծվո՞ւմ է,ինչպե՞ս են արձագանքում:

Սոնա Աղեկյան.Խնդիրը շատ հրատապ է,մեզ մոտ աննախադեպ շոգ է և աղբակույտերից բարձրացող վտանգավոր նյութերը վտանգում են մեր էկոլոգիան ,շրջակա միջավայրը,վտանգավոր երևույթներ առաջ բերելով ,որոնց մասին պետք է խոսեին համաճարակաբանները,որոնք լռում են:Վտանգավոր և հանցավոր լռություն է,անգործություն,ծնողներս էպիդեմիլոգներ են,ես լավ տիրապետում եմ իրավիճակին,հիանալի հասկանում եմ,որ աղբակույտերից բարձրացող վտանգավոր գազերը,նեխման պրոցեսում աղաջացած աղբահյութը ,որը հոսում է մեր փողոցներով և առաջացնում գարշահոտություն,բոլորիս տներն է լցվում:Մեզ զրկել են մաքուր օդ շնչելու հնարավորությունից:Ես չեմ կարող անտարբեր լինել աղբակույտերի հանդեպ,մի քանի ամիս պայքար եմ տանում՝ֆոտոներ,ուղիղ եթերներ,տեսաձայնագրություններ,դիմում եմ պատկան մարմիններին,քար լռություն:Քանի որ հանդիսանում եմ Իրավունքի և արժեքների գերակայություն հկ-ի փոխնախագահը ,մեր թիմով կազմակերպեցինք,որ յուրաքանչյուրին բացատրենք իրեն մատչելի տարբերակով և այս ակցիներով քաքապետարանի ուշադրությունը հրավիրել այս կարևոր խնդրի վրա:Քանի որ մենք ունեինք ահազանգ, ֆեսյբուքյան օգտատերեից մեկը գրել էր,որ 20-րդ օրն է մեր աղբը չի տեղափոխվում,նեխում է առաջացել ՝Արշակունյաց պողոտա 53 / 2 հասցեից էր ահազանգը ,մենք գնացինք, գտանք հասցեն,և տեսանք,որ շենքն ունի 2 մուտք ,որտեղ կան աղբամաններ,դրանցից մեկը ամբողջությամբ այրված էր,միայն հատակն է,խողովակների տեղ կա,բայց այնքնա էր լցվել աղբատար խողովակը,որ բերել աղբամաններ էին տեղադրել յուրաքանչյուր մուտքի մոտ, և դրանք 19 օր չէին տեղափոխել:Հագանք ռետիներ ձեռնոցներ,դնչկալներ,սկսեցինք մաքրել,տոպարկաների մեջ լցնել,հրավիրեցինք նաև ԶԼՄ-ների ուշադրությունը,ուղիղ եթերով կոչ արեցի,որ մենք մոտենալու ենք քաղաքապետարան,տոպրակները տանելու ենք այնտեղ :Քաղաքապետին չհրավիրեցինք ներքև,հասկացանք,որ եթե ինքը ցանկություն ունենար,պետք է ուշադիր լիներ,այլ ոչ թե նստեր իր տաքուկ սենյակում ,այլ քաղաքի փողոցներում գարշահոտությունը շնչեր:Բերեցինք տոպրակները, տեղադրեցինք քաղաքապետարնի մուտքի մոտ,որ բոլոր պատասխանատուների ուշադրությունը հրավիրենք:

-Ի՞նչ է ձեզ հաջողվել:

Սոնա Աղեկյան.Այն,որ քաղաքապետարանը սկսել է պարբերաբար խոսել Երևան քաղաքում գործող աղբավայրերի մասին,արդեն խոսում են երրորդ աղբավայրի մասին,որ մուտքը արգելեն :Մեր հաղթանակներից է նաև,որ Երևանի քաղաքապետարանը ասում է,որ բերել են մի քանի աղբամաններ,իհարկե սա խնդրի լուծում չի,առավել ևս,որ որ գոյություն ունեն աղբամաններ ներկրող տարբեր ընկերություններ,որոնց միջոցով շատ կարճ ժամանակահատվածում կարող էին աղբամաններ գնել և տեղադրել,մենք ունենք աղբամանների պակաս:Բայց քաղաքապետարանը անգործություն է ցուցաբերում,մեղադրելով նախկիններին,ուղղակի տեսականորեն,գործնականորեն Երևանի քաղաքապետը որևէ դատական հայց չի ներկայացրել նախկինների հանդեպ,եթե ասում է,որ թալանել են,ես եկել եմ և ոչինչ չեմ կարող անել,ուրեմն պետք է դատական հայցեր ներկայացնի,որ կանչի պատասխանատվության:Կոմունալ վարչության պետին՝Խաչիկյանին,երկու ամսվա աշխատանքի,այս աղբահանության ձախողված ֆոնի վրա, տվել է 840 000 դրամ պարգևավճար մեր համայանքային բյուջեից:Պահանջել եմ ,դիմել եմ պարոն քաղաքապետին,որ այդ գումարը ետ վերադարձվի և ձախողված աղբահանության պատասխանատուին կանչենք դատական պատասխանատվության,մենք պատրաստվում ենք հայցով ներկայանալ դատարան:

Մեր հաջողություններից է այն,որ Երևանի բոլոր բնակիչները արդեն ավելի զգույշ են,հատկապես երիտասարդները,դնչկալներով են շրջում,փորձում են գոնե իրենց առողջությունը պաշտպանել:

Մենք ակցիայի շրջանակներում Մուրացանի զինվորական հոսպիտալի մոտից գրեթե ամեն օր այդտեղ ուղիղ եթեր եմ անում,աղբը այնքան է նեխել,որ դիմացի մայթով անցնել հնարավոր չէ: Դա պատուհանից ներս է գնում:Էրեբունու թաղապետարանը հետևում է ուղիղ եթերներին ,գրում են ,որ րոպեներ անց կգանք ,կմարքերնք,գալիս են միայն աղբամանները դատարկում են,իսկ այդ աղբը նեխած մնում է:Մենք այստեղից մի տոպրակով աղբ վերցրեցինք ,տարանք մեկը քաղաքապետարանին հանձնեցինք,մյուսը առողջապահանության նախարարություն և ասացինք,որ սա բերել ենք,որ տանեք լաբորատոր փորձաքննության,որ տեսնենք,թե սա ինչ վտանգավորության աստիճան ունի և դուք էլ աշխատեք: Չէ որ Երևանում գոյություն ունի հակահամաճարակային ծառայություն ,որը պարտավոր է խոսել այս խնդրի ամսին,մենք չպետք է խոսեինք,վարակաբանները պետք է դիմեին,և արձանագրեինք փաստը,առավել ևս, որ քաղաքապետրանը ունի օբյեկտիվ խումբ ,որը պետք է շատ արագ արձագանքի :Գոյություն ունի օպերատիվ խումբ,որը ևս պետք է աշխատի,սակայն սրանք ևս ստանում են պարգևավճար ,ստանում են բարձր աշխատավարձ,սակայն անգործություն են ցուցաբերում: Առողջապահության նախարարության դեմ ևս պատրաստվում ենք դատական հայց ներկայացնել, սա հանցավոր անգործություն է,ես այստեղ միտում եմ տեսնում,միգուցե ինֆեկցիոն հիվանադնոցներում հիվանդների պակաս ունենք:Իրենք համաճարակաբանները պետք է խոսեն վտանգի մասին և պարտավորեցնեն..

-Ինչո՞ւ չեն խոսում:

Սոնա Աղեկյան.Միգուցե միտումնավոր կամ հանցավոր պայամանավորվածություն ունեն:

-Գուցե աշխատանքը կորցնելու վախ ունե՞ն:

Սոնա Աղեկյան.Եթե կորցնում են առողջությունը,ավելի վտանգավոր է:

Սիլվա Ադամյան.Փորձել էինք,որոշ բժիշկների հետ կոնտակտի մեջ մտնել,իրենք այդ պրոբլեմի մասին խոսել չեն ուզում,ոչ թե չեն գիտակցում,այլ ուղղակի հանգիստ թողեք մեզ,մենք աշխատում ենք:

-1-2 տարի առաջ ,երբ նոր էին նման երևույթներըը,ինձ բժիշկները զանգահարում էին,ասում շնորհակալություն,բայց մենք չենք կարող խոսել:

Սիլվա Ադամյան.Նախկին կառավարության օրոք,երբ մենք բարձրացնում էինք հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված ,ասում էինք խնդիր կա,ինչու առողջապահության նախարությունը մոնիթորինգ չի անում,տիկին Բակունցը հիմա էլ է լռում, այն ժամանակ էլ,այդ մարդը չի փոխվել:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 538 անգամ
Լրահոս
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո Կենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում» Թևերի տակ դրված եվրա... բարձ «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն» Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ» Արսենյանը ճանաչում է՞ իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am