Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան

NEWS.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

Պարոն Մինասյան, Ձեր երեկվա ֆեյսբուքյան գրառումը լայն արձագանք գտավ: Ձեր մեկ հպանցիկ դիտարկում, սակայն, հարցեր առաջացրեց: Դուք նշել էիք ոչ թե ձերբակալված նախկին նախագահի, այլ նախագահների մասին: Սերժ Սարգսյանի՞ն էիք ակնարկում, կարծո՞ւմ եք նրան նույնպես կձերբակալեն:

Անխոս։ Այս իշխանության գործունեության ամբողջ տրամաբանությունը դա է. մեղադրանք և ձերբակալություն։ Այսօր պետական ռեսուրսի մի էական մասը ծախսվում է մեղադրանքների ու ձերբակալությունների վրա: Բայց խնդիրն այն է, որ դա այլևս չի աշխատում։ Առաջին 5, 10, 15, 20 ձերբակալություններից հետո հասարակության բուռն արձագանքն արդեն թուլացել է, այն չի փոխում հանրային տրամադրությունները, չի դառնում օրակարգ: Վաղը մյուս օրն արդեն այդ քայլերը միայն քամահրանք են առաջացնելու: Չկասկածեք: Մանավանդ, որ շատ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների տպավորություն է ձևավորվում:

Սեփական չտրամաբանված քայլերի արդյունքում իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և ունի երեք դժվարին խնդիր լուծելու այս պահին` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ: Սրանց ավելացել է գործադիրի և օրենսդիրի աշխատանքի տոտալ բացակայությունը: Արդյունքում հանրային դժգոհության ալիքը կառավարելիի սահմաններից դուրս գալու եզրին է, դա իշխանության համար արդեն տեսանելի է: Լավ իմանալով այս իշխանության պարզունակ տրամաբանությունը` հեշտությամբ կարելի կանխատեսել, որ նրանք լուծումներ փնտրելու փոխարեն գնալու են իրենց սիրած` ձերբակալությունների միջոցով հասարակական կարծիքի շեղման ճանապարհով: Իրենց կարծիքով՝ շեղման ճանապարհով:

Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:

Ավելին ասեմ, արդեն նշածս երեք խնդիրների հնարավոր հետևանքներից իշխանության վախն այնքան մեծ է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, չեն բավարարվի միայն Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ, այլ մի բան կհորինեն նաև մեկ կամ մի քանի գեներալի հանդեպ: Չեմ բացառում, որ ես էլ լրացնեմ այդ շարքերը։

Օտարերկրյա մամուլով անհեռատես արտահոսքի քայլին գնալը վկայեց, որ մեր հերոսներից մեկին` գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին ևս կձերբակալեն: Դժվար չէ հասկանալ` ինչու է դա նրանց պետք. ակնհայտ է, որ զինվորական վերնախավին լռեցնելու խնդիր էլ ունեն:

Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է այդ սցենարից, հավանական զարգացումներից, և արդյոք պատրա՞ստ է դրան։

Նա միշտ է պատրաստ իրադարձությունների ցանկացած զարգացման: Սերժ Սարգսյանը կձերբակալվի և դրանով իր հերթական մեծ ծառայությունը կմատուցի իր ժողովրդին. նա կհայտնվի անազատության մեջ, ու բոլորը վերջնականապես կհամոզվեն, որ եթե «հեղափոխությունից» հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում` մարդկանց վիճակը, միևնույն է, չի փոխվում, ներդրումները չեն ավելանում, նոր աշխատատեղեր չեն բացվում, կյանքն ավելի անվտանգ ու ավելի լավը չի դառնում։ Հակառակը` վատանում է: Սերժ Սարգսյանն իրենով դա ցույց կտա, որպեսզի սթափությունն օր առաջ հաղթանակի: Նրան ձերբակալելով` իշխանությունը կսպառի ռեպրեսիաները որպես գործիք օգտագործելու և՛ արդյունավետությունը, և՛ հնարավորությունը։

Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը: Թերևս ճակատագրի հեգնանք է, որ անհաջողակների այս իշխանությունն առանց իր իսկ կողմից միֆականացված գործիչների ոչինչ չի կարողանում անել: Անգամ առանց նրանց դեմ թշնամության այս իշխանությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, առանց նրանց ստվերի դեմ պայքարի այս իշխանությունը ոչ մի ասելիք ու անելիք չունի: Զավեշտ է, բայց փաստ:

Ակնարկեցիք, որ Ձեր դեմ ևս իրավական պրոցես կսկսեն: Կարծում եք Ձեր դեմ էլ քրեական գործ կհարուցվի՞։

Միանշանակ: Իրականում այն պահից սկսած, երբ ձևավորվեց նոր իշխանությունը, առաջին գործերից մեկը եղել է ինձ և իմ հետ փոխկապակցված բոլոր անձանց ու ընկերությունների ստուգումը։ Ստուգել են հնարավոր ամեն ինչ և հնարավոր բոլոր ժամանակներին առնչվող ամեն ինչ։ Մինչև հիմա հաջողության չեն հասել, բայց դա դեռ չի նշանակում, որ դադարել են փնտրելուց։ Ի վերջո, ժամանակի հարց է. ինչպես ասում են, եթե մարդը կա, մի հոդված կգտնվի, և կգտնվի իրավական համակարգում մեկը, ով վերևի պատվերով կկարի այդ գործը։

Մեկուկես տարի ոչինչ չգտնելուց հետո հիմա արդեն քրեական գործ հարուցելը կլինի ամենաուղիղ հրահանգով իրականացվող քաղաքական պատվեր։ Իսկ դա խիստ կանխատեսելի է, խոցելի, և կյանքն ամեն ինչ իր տեղը դնի։ Օրվա իշխանությունը հատում է բոլոր սահմանագծերը` մոռանալով, որ մենք բոլորս ապրելու ենք նույն երկնքի տակ, և ոչինչ՝ առավել ևս իշխանությունը, հավերժ չէ: Իսկ մեր հայրենիքին շրջապատող իրական մարտահրավերները ժամ առ ժամ են լուծումներ պահանջում։ Սա է ամենակարևոր խնդիրը, որն օր առաջ հասարակության բոլոր շերտերի սթափությունն է պարտադրելու: Եկել է բոլոր միֆերը ջարդելու ժամանակը:

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Դեպի Եվրոպա էժան թռչելու հաջորդ քայլերը Ավտովթար Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը ՎԱԶ-2110-ով ոստիկանության Գորիսի բաժնի մոտ բախվել է ծառին Երևանը ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության սիմվոլն է․ Նիկոլ Փաշինյան Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել Ըստ Նիկոլ Փաշինյանի` Դավիթ Անանյանի քարտուղարահու բարձր պրեմյան հարկատուի համար երջանկություն է «Ավրորա» նախաձեռնությունը դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը. Փաշինյան «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց Միրզա Դինային Ինչո՞ւ են մարդիկ վախենում արհեստական բանականությունից. պարզաբանում է Ջուլի Լենզերը Ծաղկունքի ժամանակաշրջան. Ռոբերտ Քոչարյան Armenia 1998-2008 Լեւոն Քոչարյանը պարգեւատրեց հաշմանդամություն ունեցող մարզիկներին. video Արտակարգ դեպք Երևանում. զարդերը գողացել էին նրա երկվորյակ որդիները Իջևանի ծննդատանը 23-ամյա կինը մահացած պտուղ է ծննդաբերել «Իհարկե, արդարացված է». Հայկ Մարության Վախենալու վտանգավոր բնազդը Խոշտանգման փաստը բժիշկները հաստատել են Պուտինին վիրավորած վրացի լրագրողին հարցաքննել են «Պապս ասաց, որ մի օր պետք է բարձրանաս, եւ ես դա արեցի». Ռուբեն Վարդանյան Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Էրդողանը սպառնում է շարունակել քուրդ զինյալների «գլխատումը» Ճանապարհի մի հատվածը բեռնատարների համար փակ կլինի ԱԱԾ-ն Թովմասյաններով է զբաղվում, ադրբեջանական հաքերները` Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքով Թափթփուկային տեռոր Հրայր Թովմասյանի ընտանիքի դեմ Աշնանային նոր սրացումներ` ընդդեմ Հայաստանի ու Արցախի Թրամփը սպառնում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, Էրդողանը հակադարձում՝ երբեք չի համաձայնի զինադադարի Նիկոլ Փաշինյանի դեմ լարած թակարդ, գործ կհարուցվի՞ վարչապետի եւ մյուսների դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը և ՍԱՊԾ Կոտայքի մարզի նախկին պետ Արամայիս Գալստյանը: ԹԵՄԱ՝ վերջին 1,5 տարում սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծված կոռուպցիան և ոչ իրավաչափ գործողությունները. փաստերն ու սպասվող հետևանքները: Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»: Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում ն... Հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքական վերլուծաբաններ Մ. Մադաթյանը ,Գառնիկ Իսագուլյանը և Մ. Հարությունյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Աղասի Ենոքյանը և վերլուծաբան Նարեկ Սամսոնյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս`նվիրված հոկտեմբերի 19-20–ը Երևանում կայանալիք «Ներառական պրակտիկաներ Հայաստանում» առաջին միջազգային փառատոնին: Ասուլիսի բանախոսներն են «Ներառականություն հանուն ներդաշնակ հասարակության» ՔՀԿ-ի հիմնադիր նախագահ Սուսաննա Հովեյանը, «Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը և Համայնքների զարգացման միջազգային ասոցիացիայի եվրոպական երկրների գծով տնօրեն, «Ներառական պրակտիկաներ» կազմակերպության ... Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»: Հոկտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ ներքին և արտաքին զարգացումները: Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Էրեբունի-Երևանի 2801 ամյակին նվիրված միջոցառում: Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի «Էրեբունի-Երևանը նկարազարդ ալբոմներում, գրքերում, պլակատներում եւ լուսանկարներում» խորագրով ցուցադրություն: Ցուցադրության բացմանը կհաջորդի «Էրեբունի, իսկ դարեր անց արդեն Երևան» թեմայով զեկույցը, որը թամանյանական մասնաշենքի արվեստի բաժնի ընթերցասրահում կներկայացնի Արվեստի գրականության եւ ոչ գրքային հրատարակությունների բա... Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը կխոսի Էրդողանի և Ալիևի հանդիպման ընթացքում Արցախի հարցի քննարկման, դրա գլխավոր ազդակների մասին, հատկապես Թուրքիայի՝ Սիրայում ռազմական գործողություններ կատարելու ֆոնին, բանախոսը կանդրադառնա նաեւ Ի․ Ալիևի հայտարարությանը եւ այլ հարակից հարցերին։