ԱԺ ղեկավարության խայտառակ պահանջը՝ դեկրետում եղած աշխատակցից

«168 Ժամ»-ը գրում է․ «ԱԺ աշխատակազմի կրճատումների շարքում հերթական խայտառակ դեպքն է գրանցվել նախօրեին: 168.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ ղեկավարությունը պահանջել է, որպեսզի դեկրետում գտնվող տնտեսական բաժնի մասնագետն ազատման դիմում գրի:

Աշխատակազմի ղեկավարի հորդորով քարտուղարությունից զանգել են նորածնի մորը և կանչել խորհրդարան՝ հրահանգելով, թե՝ «արի ազատման դիմումդ գրի, գնա երեխա պահելու»:

Նշենք, որ ԱԺ աշխատակազմի կողմից այս օրերին արձանագրված ոչ իրավաչափ 55 ազատումներիի շարքում այս մեկը, թերևս, ամենաաղմկահարույցը կդառնար ԱԺ-ից վիրահատարան հասած Սասուն Պետրոսյանի հայտնի դեպքից հետո, եթե խելամիտ ինչ-որ մեկի հորդորով վերջին պահին աշխատակազմի ղեկավարին չհասկացնեին, որ հետքայլ չանելու դեպքում իրավական լուրջ խնդիրների առջև կկանգնի:

Ի դեպ, մեր տեղեկություններով, ԱԺ աշխատակազմի ղեկավարին հուշողը դեկրետում գտնվող կնոջ ՀՀԿ-ամերձ ամուսինն է եղել: Կան նաև խոսակցություններ, թե հուշել է ԱԺ իրավաբանական բաժնի շարքային աշխատակիցներից մեկը, որի ներկայությամբ ղեկավարությունն ամեն օր քննարկել է խանգարող հին աշխատակիցների ցանկը, և յուրաքանչյուրից ազատվելու սխեմաներն են մշակվել:

Ավելի ուշ ԱԺ-ից զանգահարել են դեկրետի մեջ գտնվող ԱԺ աշխատակցուհուն՝ առաջարկելով գնալ խորհրդարան և որոշել, թե որ հաստիքին է ցանկանում հաստատվել հետագայում: Եվ ուշագրավ է այն, որ, ինչպես իրավաբանական վարչության, այնպես էլ արարողակարգի և մյուս բոլոր վարչության պետերին առաջարկվում է, մեղմ ասած՝ հրաժարվել պետծառայողի մինչ այդ վաստակած բարձր դասային աստիճանից և դառնալ առաջին կարգի մասնագետ: Հակառակ դեպքում ասում են՝ լքեք աշխատակազմը:

Մինչ այդ նույն կերպ ազատել են նաև նրա վերադասին՝ Ֆինանսատնտեսական վարչության պետ Արթուր Թամազյանին ու նրա տեղակալ Գրիգոր Կիրակոսյանին:

Հիշեցնենք, այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած ԱԺ աշխատակազմի կադրային ջարդին 168.am-ը անդրադառնում է պարբերաբար:

Եվ որքան էլ զարմանալի թվա, երկու ամիս առաջ մեկնարկած կառուցվածքային փոփոխություններն առայժմ հրապարակված չէ, ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի համաձայն՝ այն հրապարակված չէ խորհրդարանի պաշտոնական կայքում, ինչը նշանակում է, որ այն իրավական ուժ չի ստացել:

Հետևաբար՝ հարց է առաջանում, իսկ ի՞նչ հիմքով է շարունակում խիզախաբար ամեն օր ազատումների դիմումներ կորզել ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը, և ինչու է այդքան գաղտագողի պայմանագրեր կնքում իր համար ցանկալի նորեկների հետ, որոնց ով լինելը, մասնագիտական կարողությունները չեն քննարկվում փաստորեն մրցութային կարգով:

Ավելին՝ նրանց համար շրջանցում են օրենքի պահանջը, և հնարովի ընթացակարգերով աշխատակազմի տնօրինությունը, ինչպես խոստովանել է 168.am-ի հետ զրույցում՝ կնքել է պայմանագրերի հիմնական մասը:

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի իրավաբանական ստորաբաժանման այլևս նախկին ղեկավար Սպարտակ Առաքելյանը, որին ևս հրաժեշտ է տվել ղեկավարությունը նույն ձեռագրով, 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ նոր ղեկավարության պատվերով դրսի ձեռքով կարված կառուցվածքային փոփոխության փաթեթը այդպես էլ չի մտել իրենց վարչություն՝ այլ օրենքների հետ ճշգրտումների ու փորձագիտական կարծիքի համար: Ավելին, այն որպես իրավական ակտ՝ այդպես էլ վիզա չդրված, սկսել է գործել, ինչն ապօրինի հերթական քայլն է ղեկավարության կողմից:

Ս. Առաքելյանը խոսել էր նաև ազատման հրամանների իրավական խոցելի հիմքերի մասին՝ նշելով, որ խառնաշփոթ առաջացրած չարաբաստիկ իրավական ակտն ըստ էության գոյություն չունի:

Ի դեպ, զարմանալիորեն լուռ է այս աղմուկի ֆոնին խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը, որի ստորագրած նոր կառուցվածքի պլանը, ասում են, պարբերաբար խմբագրվում է: Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ ԱԺ աշխատակազմից հարկադրաբար և կամայականորեն ազատվածները, ավելի քան 55 պետծառայող և հանրային ծառայող, միավորվել են, և պատրաստվում են հայցով մտնել վարչական դատարան, իսկ պլանավորվող բողոքի ցույցերի մասին առայժմ նոր բան չեն հաղորդում»։

դիտվել է 3987 անգամ
Լրահոս
Ապրիլի 5-ի հանրաքվեից առաջ նոր բոլոլա կսկսվի Վրաց-ադրբեջանական սահմանն էլ փակվեց. Կորոնավիրուսն արդեն Վրաստանում է, իսկ Ադրբեջանում դեռ լռում են «Հենց այնպես չեն ծեծում», ասում է Պուտինն ու անցնում հարձակման Նիկոլ Փաշինյանի տագնապը. «ստրախովկա» են անում Ուզենաք էլ, չեք ձգի Հովիկ Աբրահամյանին հասնել Մանր ժուլիկություն, թե՞ անփութություն Թանկարժեք կցորդը Ռոբերտ Քոչարյանն անուն է տվել Հերթը Արթուր Վանեցյանի կադրերինն է «Կողմ եմ, որ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված երկրում արգելվի մասսայական միջոցառումների անցկացումը». Զոհրապ Եգանյան Հարգելի «Այո՛»-ի կողմնակիցներ, օրինակ` դուք գիտե՞ք, թե ո՞րն է կամ ովքե՞ր են «Նոր Հայաստանին հարիր ՍԴ նոր դատավորները». Վլադիմիր Մարտիրոսյան Սումգայիթյան եղեռնագործությունը ձևավորեց ղարաբաղյան հիմնախնդրի էությունը. ՀՀ ԱԳՆ Վենետիկի հանձնաժողովին քննադատելը Երևանի նկատմամբ բացասական արձագանք կառաջացնի, Փաշինյանը պետք է ներկայացնի իր կասկածների ապացույցները. արտասահմանցի փորձագետներ Վատիկանում Իրանի նախկին դեսպանը կորոնավիրուսից մահացել է Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում հայտարարվել է երկշաբաթյա կարանտին Լևոնականները ասում էին, որ Նիկոլը Սերժ Սարգսյանի գործակալն է. անոնս Չե՞ք կարծում, որ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում, նույնիսկ Հ1-ին Էս ո՞ւր ենք հասել. ոչ թե իշխող ուժը, այլ ինչ-որ գործակալություն պնդում է՝ թքած ամեն ինչի վրա, դուք իմ լոգոն եք օգտագործելու Հարգարժա´ն պարոն վարչապետ, հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելը ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել Էրդողանը հակառուսական հայտարարություններով Բաքվում է Սերժ Սարգսյան գնում է վա- բանկ. Քոչարյանը՝ թիրախում Պատասխան-սադրանք Կրկեսի վերածված Այո-ի քարոզարշավը Արամ Սարգսյանը տեսողության խնդիր ունի եւ ոչ միայն․․․ Կոծկելուն էլ ձև կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, «Ղարաբաղյան պատերազմի միության» անդամ Գառնիկ Առաքելյանը: Թեմա` ազատամարտիկը կանդրադառնա մի շարք խնդիրների, իր հանդեպ սպառնալիքներին, Արցախում սպասվող ընտրություններին Փետրվարի 28-ին, ժամը 11.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում տեղի կունենա ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ասուլիսը:Թեմա՝ Էրդողան-Ալիև հանդիպում և Արցախի հիմնախնդիր: Բանախոսը կանդրադառնա նաև Սումգայիթյան ջարդերին և Խոջալուին:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Փետրվարի 28-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտ. դոկտ. Վահան Համազասպյանը: Թեման՝ «Շիրակում և Արցախում առաջին հելիոֆիկացված գյուղերի ստեղծման ծրագիր. ինչ քայլեր են արվել այդ ուղղությամբ, ընթացքը, արդյունքները, այլ հարցեր և ծրագրեր»: Փետրվարի 28-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը և Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ կենտրոնի բժիշկների ու աշխատակիցների բողոքը տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից ազատելու դեմ. ՀՀ Ան որոշումը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի միավորումը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին. երևույթի վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռա... ՓԵՏՐՎԱՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանի, Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի, Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լարային բաժնի աշակերտներ Արտյոմ Իոանիսյանի, Միքայել Ոսկանյանի, Մարի Հակոբյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Խորվաթիայում կայացած թավջութակահարների 12-րդ միջազգայի... ՓԵՏՐՎԱՐԻ 28-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանի, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ տնօրեն Միքայել Եզեկյանի, «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ասատրյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգի պարզեցման մանրամասները: սիրով հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շնորհանդեսին և հանրային քննարկմանը: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14։00-ը Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում: Փետրվարի 28-ին, ժամը 13:00-ին հրավիրում ենք լուսաբանելու Ռուսական «Մասլենիցան» Երևանում խորագրով միջողառումը Փետրվարի 28-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբում իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն վարկային կազմակերպություներից տուժած մի շարք քաղաքացիներ և նրանց փաստաբանները: Փետրվարի 28-ից 29-ը առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա սպորտային-պարահանդեսային պարերի Երևանի միջազգային բաց առաջնությունը։Առաջիկա առաջնության մասին փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք ասուլիսի ընթացքում կպատմեն միջոցառման նախաձեռնող, պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը, Պարի հարավային միության նախագահության անդամ, միջազգային կարգի մրցավար Իլյա Ուվարովը և պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոն Արսեն Աղամալյան...