Ադրբեջանի համար Ռոբերտ Քոչարյանը Արցախի դեմքն է.նրանք ուրախանում են այս վիճակից.Կարեն Վրթանեսյան

Հարցազրույց «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի և տեղեկատվական անվտանգության հարցերով մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:/Մաս 2-րդ/

-Հիշում եմ տարիներ առաջ ադրբեջանցի լրագրողներ էին եկել,զարմացել էին,որ այսպիսի առաջադեմ քաղաք է Երևանը ,իրենց պատկերացումների մեջ բավականին հետ ենք մնացել:

Սամվել Մարտիրոսյան.Այստեղ եկել էին լրագրողներ,որոնք բուն քարոզչական բնույթի լրագրողներ չէին, եթե դու Հայաստանով անմիջապես չես հետքրքրքում,կարող ես զարմանալ,որովհետև ադբեջանական մամուլում Երևանի մասին գրելիս վերցնում են 1991-ի ֆոտոներ,որ հրապարակում մի ժանգոտ Վոլգա են քշում,ամեն ինչ արվում ցույց տալու համար ,որ Հայաստանը հետամնաց երկիր է:Մի լրագրող շատ զարմացել էր,որ Հայաստանում բանկոմատներ կան:

-Աշխատում են և շատ լավ գիտեն Հայաստանը:

Սամվել Մարտիրոսյան.Հաճախ,երբ ինձ պետք է լինում նայել,թե ինչ է կատարվում Հայաստանում,ես կարող է մտնել ադբեջանական լրատվականներ,իրենք միայն գրում են կարևոր նորությունները,մեզ լրատվամիջոցներում այնպիսի լուրեր են,որ ինձ հետաքրքիր չեն և մեզ մոտ այդ աղբանոցի միջից շատ դժվար է զատել: Այն ,որ այնտեղ զատած է,դա նշանակում է,որ կա մարդ,ով լավ պատկերացնում է,թե ինչ է կատարվում Հայաստանում,կարողանում է կարևորը հանել,իհարկե կողքից ցեխ է ավելացվում:

-Ամենակարևոր նկատառումը՝մեզ մոտ եղավ իշխանափոխություն,իրենց աշխատելաոճի ինչը ավելի շատ նկատելի եղավ:

Կարեն Վրթանեսյան.Սկզբում իրենք ինչ-որ ակնկալիքներ ունեին հենց Փաշինյանից,ինձ թվում է որոշ չափով փարատվել է ,արդեն հասկանում են,որ այդ ինչ-որ հիմա մենք կստիպենք ստորագրել ինչ-որ բան ,որ ոք ոչինչ հասկանա,այդ հույսները հաստատ չունեն:Դա նաև ընդհանուր հասարակության վերաբերմունքից էր գալիս՝ապրիլյանից հետո ինչ ռեակցիենր եղան,ապրիլյանը բավականին համախմբեց,նույն 800 հեկտարը դարձավ նման թեմա,որ մենք ոչ մի թիզ հող չենք ուզում կորցնել, և դա էլ են իրենք տեսնում,ակնհայտ է:

Այլ խնդիր կա,որ իրենք մեր ներքաղաքական վիճակը օգտագործում են՝անըդհատ ուղղություն փոխելը,երկրի ներսում թիրախավորելը, օրինակ մի պահ քարոզարշավ էր գնում,իշխանություններն էին հրահարում ընդդեմ Արցախի ղեկավարության,կար չէ նման բան:Հենց ինչ-որ խոսեցին ,որ Արցախում դավադրություն կա,սադրանքներ կան,միանգամից Ադբեջանի զինվորականները սկսեցին հայտարարել,որ հայկական կողմից սադրանքների դեպքում հարվածներ կհասցնենք,խոսակցությունը,ասելիքը այնպես են կառուցում,ստացվում էր ,որ հայկական կողմում ինչ-որ դավադրություն կա,հայկական կողմը սադրանքների է դիմում Ադրբեջանի դեմ ու իրենց արդեն իրավունք է տալիս հարվածներ հասցնելու:

-Քոչարյանի ձերբակալումը իրենց քարոզչության մեջ ինչպե՞ս է օգտագործվում:

Կարեն Վրթանեսյան.Իրենց քարոզչության մեջ մեծ ուրախությամբ է օգտագործվում, որովհետև բնական է ,որ և Մանվել Գրիգորյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախի դեմքն են:

Սամվել Մարտիրոսյան.Պետք է հասկանանք ,որ կան մի շարք պերսոններ,որոնց մասին ադբեջանական մամուլը տասնյակ տարիներ բոբոյի կերպար էր ձևավորում:

-Երկրորդ նախագահի գիրքը ,երբ տպագրվել է Մոսկվայում ,ասում են ռուսերենով ամենաշատ օրինակները տարել են Ադրբեջան:

Սամվել Մարտիրոսյան.Իրենց համար դա դրական է ընկալվում,որովհետև բոբոներից մի քանիսին բռնել են:

-Մի հետաքրքիր հոդված ունեիք,որ խոսում էիք այն մասին,երբ թիրախավորում են հակառակորդին կամ իրենց ընդդիմությանը պայքարի տարբեր ձևեր կան,երեք ճանապարհ էիք նշել,բարեբախտաբար առաջին երկուսը չի կիրառվում,մնում է երրորդը :Դա կենսունակ է,այս ընթացքում փոփոխություն նկատելի է,թե՞ ոչ:

Սամվել Մարտիրոսյան. Այս ամենը սկսվեց մոտավորապես 2016 թվականից, ավելի ճիշտ հենց ապրիլյանը մարդկանց մտցրեց ցանց,մարդիկ հասկացան,որ կարող են ազդել ինչ-որ իրավիճակի վրա,հետո ՊՊԾ գնդի գրավումը լուրջ ընդհարումներ ստեղծեց:

-Մարդկանց բերե՞ց սոցցանցեր:

Սամվել Մարտիրոսյան.Կային,բայց ակտիվացրեց, հեղափոխությունը այս ամենը բնականաբար շատ ավելի ակտիվացրեց, և մենք այսօր ունենք իրավիճակ,երբ ունենք գերքաղաքականացված սոցիալական ցանց՝ֆեսբուքն է,ունենք ինստագրամ, որտեղ արտագաղթում է երիտասարդությունը,որը հոգնել է քաղաքականությունից,դա էլ է հատաքրքիր միտում,մի տեղ ունենք գերքաղաքականացված հատված,մյուս կողմում ունենք այս ամենից հոգնած,որը գերադասում է իր կերածը նկարել,հրապարակել ,քան ինչ-որ լսել այս ամենի մասին:Սա շատ երկար կտևի,իհարկե էմոցոինալ դաշտը մի քիչ նստել է,բայց շարունակվելու է,որովհետև կա ակնհայտ ներքաղաքական պայքար,որի մեջ ներգրաված են շատ լուրջ զանգվածներ:

-Ինչ-որ ուժեր նպաստեցի՞ն,թե դա այսպես,թե այնպես լինելու էր,ասում են,որ հեղափոխությունը արեցին սոցցանցերով:

Սամվել Մարտիրոսյան.Հեղափոխությունը կատարեցին սոցցանցերով,հիմա էլ իշխանությունը պահում են սոցցանցերով,նաև պայքարել իշխանության դեմ,շատ լուրջ ռեսուրսներ են ներգրաված:

-Իսկ ազդեցիկությունը նվազո՞ւմ է:

Սամվել Մարտիրոսյան.Անցած տարվա համեմատ ազդեցությունը թուլանում է,վերջվերջո եթե դու անըդհատ ագրեսիվ տոն ես պահում,այն սկսում է չաշխատել:Դրա համար այդ օրինակը բերեցի,որ ինչ-որ մասսա հոգնում է և գնում ուրիշ տեղ,դա լինելու է ,մարդիկ հոգնելու են,գնան,ակտիվությունը մնալու է:Դժվար է հասկանալ,թե ինչ է նշանակում ազդեցություն:

-Նախկինում հայհոյանքները կարող էին ազդել, իսկ հիմա արդեն հասկանում ես, որ դա ֆեյքերի մեծ խումբ է ,անտեսում ես,և չես էլ ընթերցում:

Կարեն Վրթանեսյան.Մենք արդեն ունենք մի իրավիճակ. իրական մարդիկ ,պայմանականորեն հայհոյող տարեց կանայք շատացել են , արդեն ինչ-որ նորմեր փոխվել են,եթե առաջ անընդունելի էր հրապարակային հայհոյանքը գրավոր ձևով ,հիմա արդեն ՝ոչ:

-Մեր խմբագիրներից մեկն ասաց,որ նախկինում հին զուգարանի պատեր կային,մարդիկ այդ պատերի վրա փորփրում էին իրենց սրտի ուզածը ,այդ մարդիկ հիմա տեղափոխվել են սոցցանց,պատերին փորփրելու փոխարեն հայհոյանքները գրում են սոցցանցում :

Կարեն Վրթանեսյան.Իրական կին է թոռնիկի հետ նկարված,ռեալ մարդ,այնպխիսի հայհոյանքեր է գնում,որ ես ապշում եմ:Կա նորմերի փոփոխություն, և նաև սոցցանցերում կեղծ տպավորություն կա,որ դու անխոցելի ես,դու անոնիմ ես,ուրիշները չեն տեսնի,թե դու ինչ ես գրում,մարդիկ իրենց ազատություն են տալիս:

Սամվել Մարտիրոսյան.Դա ամբողջ աշխարհի խնդիրն է,ամեն մեկին մի հեռուսատակայան են տվել:

Կարեն Վրթանեսյան.Ինչ-որ խմբեր թիրախավորելը,ատելության ալիքներ բարձրացնելը ,դա ինչպես գիտնականներն են ասում,ինչպես նույ Աճեմօղլուն գիտական հոդված էր գրել և ասել,որ դա պոպոլուլիզմի գործքիներից մեկն է: Եթե դու ունես խնդիր և դա չես կարողանում լուծել,շատ հեշտ է այդ խնդիրը դարձնել ուրիշի խնդիրը՝թիրախավերուվ ինչ-որ մեկին,քաղաքում հրդեհներ են,չար սևերը գալիս , վառում են,ոչ թե չեն ջրել,ժամանակին չեն հնձել,այլ խնդիրն այն է,որ մարդիկ վառում են:

Աղբի խնդիր կա,դա նրանից է,որ ինչ-որ մարդիկ գիշերը գալիս են աղբ են թափում

փում,բավականին լուրջ մակարդակով նման բաներ են ասում,խնդիրը փորձում են լուծել՝թիրախավորելով ինչ-որ բոբոների :

Սամվել Մարտիրոսյան.Ֆեյքով այնքան աղմուկ կարելի է հանել ,մարդկանց մոտ տպավորություն ստեղծելով,որ 20 000 մարդ է աշխատում:

-Կա՞ ուսումնասիրություն,քանի՞ նման խումբ կա,ո՞ւմ համար են աշխատում,ի՞նչ ուղղությամբ:

Սամվել Մարտիրոսյան.Օգտատերերի մեծ մասը ռեալ մարդիկ են,բայց ֆեյքի տպավարություն են թողնում,ինքը իր պրոֆիլը փակել է:Ես ընկերներ ունեմ,որոնց եթե չիմանայի,կողքից նայեի,կասեի ֆեյք է,ինքը ընկերների համար է բաց,նկար չունի,անունը պայմանական է,կամ կեղծանանուն, կեղծանունով մարդկանց ֆեյք անվանելն էլ մի քիչ ճիշտ չի ,որովհետև մարդը ուղղակի չի ուզում երևալ իր անուն ազգանունով ,բայց ինքը տարիներ շարունակ այդ պերսոնաժի անվան տակ է:Կան չարամտորեն ստեղծված ֆեյքեր,որոնք հատուկ ոհմակով հարձակվելու համար են,շատ դժար է տարբերել:

-Ամեն մեկն իրեն հերոս է զգում,թվում է,թե ողջ հանրությունը դրա ազդեցության տակ է,բայց իրականում դա չկա:

Սամվել Մարտիրոսյան.Իրականում պետք է անընդհատ սոցիոլոգիական հարցում անես,որ հասկանաս,թե ինչ է կատարվում,որովհետև ֆեսբուքն ունի խաբելու մեխանիզմ,եթե դուք ինչ-որ միատիպ կարծիք ունեք ինչ-որ մի բանի մասին,ինքը շատ արագ նույն կարծիք ունեցողներին հավաքում է իրար գլխի,իրենք իրար են տեսնում ,ուրիշ կարծիք ունեցողներին սկսում են քիչ տեսնել:Դրա համար ամեն քաղաքական թև համոզված է,որ ամենաուժեղն ինքն է:

-Իլյուզիա կա՞:

Սամվել Մարտիրոսյան.Ֆեյսբուքը այդ իլյուզիոն բանը ստեղծում է,երբեք ֆեսյբուքով մի փորձեք հասկանալ հասարակական տրամադրությունները:

-Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, դատական հակարագը ու իրավապահները ,մեդիան պատանդ են Նիկոլի անձնական վրեժխնդրությանը,սա հոմրոով եք ասե՞լ:

Կարեն Վրթանեսյան.Լուրջ եմ գրել,և քանի որ մենք սկսեցինք արվտանգության հարցերից,Արցախի հարցից,շեշտեմ,որ մեր իշխանությունները պետք է հասկական,որ իրենց ցանկացած քայլ դրսում և ներսում,այնուամենայնիվ կարող է ազդել սահմանին իրավիճակի վրա,ռազմաճակատում,առաջնագծում:

Պատանդ լինել է,որովհետև օրինակ Ռուսաստանի հետ հարաբերությունները այդ տիրույթում են,մեդիան էլ է պատանդ,օրինակ այսօրվա քննարկան թեման եթե նայում ենք, ամբողջ ռեսուրսները գնում են դատավորի դեմ քարոզարշավի քննարկման ուղղությամբ,կարևոր չէ ,թե որ կողմից,Քոչարյանին կալանավորելու,կամ չկալանավորելու,Քոչարյանին բաց թողնելու ,կամ չթողնելու թեմաներով, նույն այդ բոլոր թեմաները շատ ավելի կշահեին ,եթե լիներ կոնստրուկտիվ քննարկում,որն այսօր չկա:Ամբողջ օրը ագրեսիվ հարձակումներ են,մեկը վիրավորում է,մյուսը պատասխան է վիրավորում:

-Հեղափոխության օրենքներ՞ը չեն:

Կարեն Վրթանեսյան.Անցել է:

Սամվել Մարտիրոսյան.Երբեք չի եղել կոնստրուկտիվ քննարկում,Նիկոլը չի մեղավորը,որ կոնստրուկտիվ քննարկում մեր երկրում չկա :

Կարեն Վրթանեսյան.Նա ակտիվ գործիչներից է և այդ ոլորտի ամենազադեցիկ գործիչներից մեկը:

Սամվել Մարտիրոսյան.Հայաստանում տասնամյակների ընթացքում չի ձևավորվել քաղաքակնությունը իբրև բուն քաղաքականություն …

Կարեն Վրթանեսյան.Քաղաքական դիսկուրս…

Սամվել Մարտիրոսյան.Էքսպերտային համայնքը մեծ մասով սպասարկել է ինչ-որ մի քաղաքական ուժի:

-Ինչը շարունակվում է:

Սամվել Մարտիրոսյան.Մենք պետք է ունենանք անկախ,ազատ քաղաքագիտական միտք,քննարկումներ,ոչ թե քարոզչական բախումներ:

Կարեն Վրթանեսյան.Հարցը այն է,որ եթե մենք չենք փորձում այդ կոնստրուկտիվ քննարկումը ստեղծել,ապա հաջորդ իշխանափոխությունը լինելու էլ ավելի պոպուլիստական կարգախոսներով,էլ ավելի պոպուլիստական գործողություններով,մեզ պետք է ռեալ խնդիրները քննարկել:

-Նիկոլ Փաշինյանը առավելություն ունի,ինքը չէր կարող :

Կարեն Վրթանեսյան.Այդ ժողովրդավարությունն էլ է հարցականի տակ,:

Սամվել Մարտիրոսյան.Եթե Նիկոլը վերևից հրահանգի,որ քննարկենք ,լավ չի ստացվի:

Կարեն Վրթանեսյան.Սա կրթական խնդիր է,մեդիան էլ տվյալ դեպքում ունի կրթական ֆունկցիա:

Սամվել Մարտիրոսյան.Մտնում ես մի լրատավամիջոց,այն կոնկրետ ուղղվածություն ունի,այնտեղ միշտ նույն մարդիկ են խոսում, որովհետև իրենց խմբագրին դզում է ,որ այս տիպի կարծիք հայնտողներ ունեն:

-Եթե դա այդպես ագրեսիվ հրապարակ է նետվում ,մյուս կողմն էլ կամ պետք է ագրեսիվ դիմադրի,կամ պայքարի:

Սամվել Մարտիրոսյան.Մեծ հարց է,թե որ կողմն է ավելի ագրեսիվ:

Կարեն Վրթանեսյան.Ես իմ կարծիքը հայտնել եմ,այնպես չի ,որ դա երկու օրում փոխվել է:Իշխանության վրա պատասխանատվությունը ավելի մեծ է,նախկինում էլ եմ ասել,որ նախկին իշխանությունների մեղքն էլ կա կրթելու հարցում,կրթելը գրել, կարդալ սովորեցնելը չէ,ժամանակը փոխվել է, այսօրվա կրթությունը պետք է նոր խնդիրներ էլ կարողանա լուծել.այսօր թեկուզ 25 տարեկան երիտասարդը մտնում է ֆեյսբուք ,ինքը որևէ կերպ պաշտպանած չէ,ինքը չգիտի,թե այնտեղ ինչ է կատարվում,իր համար հետաքրքիր է, ինչ-որ բաներ է գրում,բայց ֆեյսբուք երևույթը լավ չի հասկանում:

-Կապույտ մազերով աղջիկը առաջ եկավ,ադրբեջանցու հետ կապի մասին խոսեցին,ի՞նչ եք կարծում,ժամանակին էր պետք նման բաների դեմն առնել,թե հողմաղացների դեմ կռիվ տալու նման կլինի:

Սամվել Մարտիրոսյան.Եթե մենք համարում ենք,որ հասարակություն ենք,որ կապույտ մազերով մի աղջիկ կարող է խարխլել մեր հիմքերը,ուրեմն պրոբլեմ կա ,այդ պրոբլեմը հասարակության մեջ է:Իմ կարծիքով մենք գալիս ենք նախորդ խնդրին,որ ինչ-որ մի պրոբլեմ ենք վերցնում ու դրա շուրջ ամիսներով քննարկումներ անել և լուրջ,գլոբալ խնդիրները թողնել :Շատ ավելի կարևոր է քննարկել հարկային օրենսգիրքը ,որը անցավ,գնաց,մարդիկ փորձում էին խոսել,բայց հանրությանը այդ պահին հետաքրքիր էր…

-Բռնության ,միասեռականության,ձերբակալությունների,դատաիրավական համակրգի թեմա հրապարակ նետեցին,նախորդ իշխանություններն էլ նման թեմաներ ունեին,նետում էին ,զբաղեցնում էին հանրությանը:

Սամվել Մարտիրոսյան.Կապույտ մազերով աղջկա թեման ըստ ձեզ իշխանություններն են դաշտ նետե՞լ:

Կարեն Վրթանեսյան.Կապույտ մազերով աղջկա թեման նախկինում էլ կար :

Սամվել Մարտիրոսյան.Հորինված թեմա է:

-1,5 տարի առաջ,ինչ-որ մարդիկ առաջ եկան,ընդդիմադիր կեցվածքով,շարժման մեջ,հետո տեսնում էինք,որ Ադրբեջանում էին,իրենց պապերը ադրբեջանցի էին,քաղաքացիություն էին ուզում,իրենց ճակատագիրը հայտնի է:

Սամվել Մարտիրոսյան.Վահան Մարտիրոսյանը Մոլդովայում է ,դատվում է,մի ավանտյուրիստ կերպար ,մարդ կարող է նախանձել,ոնց կարելի է այդքան ավանտյուրիստ լինել:

-Կարելի է ժպիտով անցնե՞լ նրա քայլերի,գործողությունների կողքով:

Կարեն Վրթանեսյան.Այդքան էլ չէ :

Սամվել Մարտիրոսյան.Ինքը վտանգավոր անձնավորություն է:

Կարեն Վրթանեսյան.Անվտանգության խնդիր է,որ Ադրբեջանը կարողանում է Հայաստանից ինչ-որ մարդկանց հավաքագրել,տանել Ադրբեջան ,օգտագործել ,մի հոգի այնտեղ մնաց մինչև հիմա:

Սամվել Մարտիրոսյան.Ինքը անձնագրի խնդիր ուներ ու չէր կարող սահման անցնել,բայց անցել էր:

Կարեն Վրթանեսյան.Մեկն էլ կա,որ շարունակում է մնալ,աշխատում է , որևէ տեղեկություն ,որ ինքը Ադբեջանը լքել է,չկա:Սա իրականում խնդիր է. հակառակորդը կարողանում է մեր երկրում նման գորոծողություններ իրականացնել,իհարկե իրականում եղել են նաև ադբեջանցիներ,որ եկել են Հայաստան,ուղղակի հայկական կողմը չի շահագործել իրենց ,ուղարկել են երրորդ երկիր,դա ծախսատար է,հասկանալու համար ՝ուղարկված լրտես է,թե ոչ:Ցանկացած դեպքում որպես եզրակացում,մենք պետք է հասկանանք ,անկախ նրանից,մեզ մոտ ներքին իրավիճակն ինչ է,արտաքին վտանգները միշտ կան:Ինչ-որ մի պահի,մենք մոռանում ենք արտաքին վտանգների մասին ,դա չի նշանակում,որ այդ վտանգները վերանում են:

Սամվել Մարտիրոսյան.Պետք է միշտ հիշենք,որ ադբեջանական հատուկ ծառայությունները դա կինո չէ,ռեալ թշնամի է,որը բավականին ագրեսիվ է գործում Հայաստանի նկատմամբ և կարող են քո քաղաքացուն,որը անձնագրային խնդիր ունի,սահման անցկացնել,դա արդեն վտանգավոր է:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 921 անգամ
Լրահոս
Խի՞ եմ էսքան հայհոյանք ու անեծք վերցնում․ Փաշինյանը՝ տավուշեցիներին (video) Հայաստանը մտադիր է վավերացնել համաձայնագիրը՝ 12 մլն եվրո ստանալու նպատակով Թուրքիայից կարո՞ղ են դիտորդներ ընդգրկվել ԵՄ առաքելության կազմում․ Գեղամ Մանուկյան (video) Կոնկրետ պատասխան տվեք․ Քրիստինե Վարդանյանը՝ ԱԳ փոխնախարարին (video) Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են Ստոլտենբերգին եմ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ զորքերի հայելային հետքաշման առաջարկը. Փաշինյան Ինչ է ասել Փաշինյանը Ստոլտենբերգին Ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ճանապարհը Նիկոլն իր ՔՊ-ականներով շարվելու է Տավուշում․ Խաչիկ Մանուկյան (video) «Հողերը հանձնում է»,բայց պետք է ուրախ լինենք՝ Նիկոլը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ (video) Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տավուշի այդ բնակավայրերը պետք է հանձնենք Ադրբեջանին․ դա իրենցն է․ Հովիկ Աղազարյան (video) Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա՝ սրիկա է․ ոսկեպարցի (video) Պուտինը չպետք է հաղթի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանում (video) ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները (video) Նիկոլը տավուշեցիներին ասել է՝ հլը չտաք, ձեր վրա գործեր եմ հարուցել տալու․ Վարդուհի Գևորգյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Նիկոլը Տավուշի հնարավոր զոհերն ուզում է բարդել տավուշեցիների վրա․ պատերազմի մասնակից (video) Տավուշ են մտնելու ադրբեջանցիները․ ի՞նչ 4 գյուղ․ գիտե՞ք՝ ինչեր են հանձնելու․ Տիգրան Աբրահամյան (video) Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի (video) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am