Աթամբաեւի կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կինը՝ Ռաիսան, հայտնել է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է 24.kg-ն:
Աթամբաեւի կնոջ դեմ ցուցմունք է տվել նախագահի աշխատակազմի դատական բարեփոխման եւ օրինականության բաժնի նախկին վարիչ Մանաս Արաբաեւը: Նա նշել է, որ նախկին նախագահի կինը միջամտել է «ԲԼՍ» շինարարական ընկերության գործով դատական գործընթացին: