Ձերբակալվել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 38-ամյա նախկին տնօրենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևար գործերով քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի, ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժինների, Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու քննիչների հետ, Կոտայքի մարզում իրականացրել էին «Տաք-տաք պիցցա» օպերացիան։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանը իր կողմից շահագործվող BMW X5 մակնիշի 81 ՍC 008 համարանիշի ավտոմեքենայի մեջ զենք է պահում։ Կոտայքի մարզի ոստիկանները, երեկ արդեն իրացնելով օպերատիվ տվյալները, Աբովյան քաղաքում, Հանրապետության պողոտայում, «Տաշիր պիցցա»- մոտ, նկատել էին կասկածյալ Ա. Կարապետյանին, ով պիցցերիայում սնվելուց հետո BMW X5-ով անցել էր դիմացի մայթը, ավտոմեքենան կայանել և մտել վարսավիրանոց՝ մազերը կտրելու։ Ա. Կարապետյանին, ով ոստիկաններին ներկայացել էր, որ ինքն աշխատում է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տնօրեն, վարսավիրանոցից, երբ մոտեցել էր իր BMW-ին, ոստիկանները հայտնել էին, որ կասկածներ ունեն այն մասին, որ ավտոմեքենայում զենք կա։ Ա. Կարապետյանը, երևի թե զգալով, որ մազից է կախված իր՝ նշված վայրից հեռանալը, որոշ ժամանակ փորձել էր ոստիկաններին համոզել, թե կարիք չկա ավտոմեքենան զննելու, սակայն ոստիկաններից ստացել էր պատասխան, որ ավտոմեքենան պետք է զննվի ու այդ հարցով արդեն զբաղվում են Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները։ Գրեթե 10 ժամից ավելի էր տևել այդ գործողությունը, քանի որ քննիչը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկություն կատարելու թույլտվության որոշում տար։ Կեսգիշերն անց դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը, ու Ա. Կարապետյանը իր փաստաբանի ներկայությամբ (ով, ի դեպ, նեղսրտել էր, երբ տեսալուսանկարահանում էինք իր պաշտպանյալին, սակայն փաստաբանը պետք է լավ իմանա, որ ինքն իր աշխատանքն է կատարում, ոստիկաններն ու քննիչները՝ իրենցը, լրագրողն էլ՝ իրենը) մատնացույց էր արել ավտոմեքենայի այն տեղը, որտեղ հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով։ 

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am