Նիկոլ Փաշինյանի շրջապատի գործազուրկների մասին էր

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով:
Եթե վարչապետը անկեղծություն ունենար հրապարակելու նաև, թե քանի աշխատատեղ է նվազել և ինքն ինչ նկատի ունի՝ ասելով գործազուրկների թվի նվազում, գուցե և գրառումն ավելի իրատեսական համարվեր:
Հարկային պրեսսինգի արդյունքում թաքնված աշխատուժի մի հսկայական ծավալ օրինական գրանցում է ստացել, որն էլ հանգեցրել է պաշտոնական վիճակագրության մեջ գործազրկության թվի փոփոխությանը:
Իրականում ոչ բոլոր գործազուրկներն են, որ հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, որպես գործազուրկ կամ աշխատանք փնտրող: Իսկ ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ գործազուրկներ (պաշտոնապես գրանցված) համարվում են աշխատանք փնտրող աշխատունակ և գործունակ այն չզբաղված անձինք, ովքեր չեն ստանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ և աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:
Միայն պետական համակարգում ծայր առած լայնածավալ կրճատումների և օպտիմալացումների հաշվին բազմաթիվ մարդիկ գործազուրկ են դարձել, բայց եթե նրանք չեն հաշվառվել զբաղվածության պետական ծառայությունում, կնշանակի վարչապետի գրառումը նրանց չի վերաբերվում:
Ընդհանրապես գործազուրկների թիվն ուղիղ համեմամտական է նոր աշխատատեղերի ստեղծման հետ. Սա սոցիալ-տնեսական վերլուծթության տարրական կանոններից է: Նմանանատիպ մի գրառում էլ Փաշինյանն արել էր նոր աշխատատեղերի հետ կապված: Այն ժամանակ էլ վարչապետը գրել էր, թե զբաղվածությունն ավելացել է: Իրականում խոսքը նախկինում ստեղծված, սակայն պաշտոնապես չգրանցված աշխատատեղերի մասին էր, որոնք հարկային վարչարարության արդյունքում այժմ գրանցվել են, որովհետև եթե ստեղծված լիներին նոր իրական աշխատատեղեր, ապա անպայման պետք է տեղի ունենար նաև տնտեսության և ներդրումների աճ: Իսկ նման բան առայժմ տեղի չի ունեցել: Խնդիրը մոտավորապես նույնն է նաև գործազրկության թվի դեպքում: Ստացվում է, որ գործազուրկների թիվը նվազել է, սակայան նոր աշխատատեղեր չեն ստեղծվել, տնտեսությունը չի աճել, ներդրումները՝ նույնպես:
Այսինքն՝ նախկին գործազուրկներն ինքնակամ դարձել են աշխատանք ունեցողներ: Թե ինչպես՝ թերևս կբացատրեն Ազգային վիճակագրական ծառայությունում:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Բացեք ԱՎԿ պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվն ավելացել է 6.7%-ով. 237 000-ից դառնալով 253 000»։ Ի դեպ, ԱՎԿ-ն դեռ որևէ կերպ չի մեկնաբանել Բագրատյանի այս գրառումը:
Հայաստանի նման փոքր երկրւմ, որտեղ շատերը միմյանց ճանաչում են, գործազուրկների թվի կրճատումը կամ ավելացումը այնքան ակնառու իրողություններ են, որ առանց վարչապետի ու ԱՎԿ-ի էլ մարդիկ տեսնում են՝ իրենց շրջապատում քանի մարդ էգործազուրկ դարձել, քանիսը՝ աշխատանք գտել:
Վարչապետ Փաշինյանի գրառումը թերևս իր անմիջական շրջապատի համար ճիշտ է. այնտեղ գործազուրկների թիվը, հաստատ, նվազել է:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2051 անգամ
Լրահոս
Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am