«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են նրա երեք խորհրդականները՝ գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանը և Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը։ Արամ Ղարիբյանը հին իշխանությունների ներկայացուցիչ է՝ նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդական՝ 2008-2018 թթ․, 2018-ին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Իսկ Մհեր Սահակյանը ժամանակին Չինաստանում հայ համայնքի ղեկավարն էր, չինական ուղղության մասնագետ, ով 2017-ին է վերադարձել Հայաստան։ Գասպարյանն էլ մինչև 1999-ը աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, ապա մեկնել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։
Գրչի մեկ հարվածով նրանց աշխատանքից ազատելու փաստը ոմանց տարակուսանքի տեղիք է տվել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Արսեն Գասպարյանին հեռացնելու պատճառը ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է։ Կառավարությունում կասկածներ ունեն, որ նրա պահվածքի պատճառով որոշ ներդրողներ հեռացել են Հայաստանից»:
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը