Շատ ծիծաղելի եք տղանե՛ր, «կիրթը» զենք է գնում, դուք դեռ ձեր իսկ արտադրած աղբը չեք կարողանում մարդավարի հավաքել

Մի լայվի պատմություն․

Շատ ծիծաղելի եք տղանե՛ր, թափանցիկ աշխատելը չի նշանակում ապաշնորհ աշխատել, հասարակության համար տեսանելի աշխատելը չի նշանակում ուղիղ եթերում «գյալաջի» անելով պրիմիտիվ մեսիջներ հղել այս կամ այն կեղծ, մտացածին լուրիկը տարածել, իբր պատահաբար՝ թեմա շոշափել, որը դարձյալ եւ միշտ ձեր պատկերացումներում կապում եք նախկինների հետ։

Այ պլաստմասսայե աղբամանների մասնագետ-գնորդներ, «կիրթը» զենք է գնում, դուք դեռ ձեր իսկ արտադրած աղբը չեք կարողանում մարդավարի հավաքել, սովորական աղբահանությունը չէք կարողանում կազմակերպել ու էլի նախկիններին եք մեղադրում, իսկ ո՞ւր մնացին ձեր խոստումները «հպարտներին», երբ կինո էիք նկարել, ցույց էիք տալիս լիքը աղբամանը եւ աքլորացած ասում էիք՝ «Մաքրելու ենք»։ Դե, տղա էիք, մաքրեիք, ոչ թե նկարվեիք «Ճ» կարգի սերիալում՝ ընդ որում, շատ ապաշնորհ, անտաղանդ եւ ոչինչ չասող խաղ ցուցադրելով, իսկ ո՞ւր էր էմոցիան, իսկ ո՞ւր էր էքսպրեսիան։

Երկրի վարչապետը եւ մեկուկես միլիոնանոց քաղաքի քաղաքապետը դեմ-դիմաց նստած դերասանություն են անում, շատ անտաղանդ եւ անորակ եւ մարդիկ դիտում են նրանց ու հայհոյում, այո՛, ճիշտ լսեցիք, հայհոյում։ Եվ նույն այդ օրը հայ զինվոր է գերեւարվել չպարզված հանգամանքներում, եւ վայ-գերագույնը նստած իր դերասան կուսակցի հետ մեր հարեւան Անժոյի պես զրից է անում։

Է՞ս չեք, հորդորում եմ, այլեւս լայվ մի մտեք, մտեք աշխատասենյակներ եւ տքնաջան աշխատեք, թեպետ՝ արդեն իսկ ակնհայտ է՝ դուք աշխատել չգիտեք, անկարող եք աշխատել, ուր էլ որ մտնեք․․․․

Ուրեմն՝ մտեք կուսանոց, ինչպես մի նախկին կույսի հորդորում էր Դանիո արքայազնը ․․
Երկիրը աջից ու ձախից խնդիրների մեջ է, հարեւանները ուժեղանում եւ զինվում են՝ ատամները կրճտացնելով, սրանք անկապ զրից են անում, լավ է՝ խնայեցիք, արեւածաղկի տոպրակն էլ չէիք դրել կողքներդ եւ չէիք չրթում ու թքում ձեր լայվով հիացած որոշ «հպարտների» վրա․․․․

Հ․Գ․ Ոչ շնորհք ունեք, ոչ՝ դրայվ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 584 անգամ
Լրահոս
Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am