Ապտակ ԱՄՆ-ից Հայաստանի իշխանությանը

«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ամենաբարձ մակարդակով հանդիպումը եղել և մնում է մեր օրակարգում», - այսօր Ուրուգվայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Վստահ եմ, որ այդ պահը կգա, բայց նույնիսկ ներկայիս դինամիկային, եթե մենք գնահատական տանք, տեսնենք, թե ինչ հանդիպումներ են եղել, ինչ մակարդակներով և ինչ հաճախականությամբ, այդ առումով որևէ դեֆիցիտ քաղաքական երկխոսության բարձր մակարդակով մենք Միացյալ Նահանգների հետ չենք ունեցել այս տարվա ընթացքում։ Սա նույնպես շարունակական է լինելու, շարունակական ծրագրերը մեր առջև են, մենք բազմաթիվ օրակարգային հարցեր ունենք, որոշ հարցեր խնդրահարույց են, որոշ հարցեր վերաբերում են հաջորդ քայլերին, բայց սա շատ նորմալ է այն առումով, որ սա երկու գործընկերների միջև հարաբերություններ են, օրակարգային հարցերը մշտապես քննարկման առարկա են։ Մենք երբևէ չենք ունեցել որևէ խնդիր մեր հարցերն ամենաբարձր մակարդակով քննարկելու, և սա շարունակական գործընթաց է»,- ասաց Մնացականյանը։

Այս հայտարարությունն այնքան զավեշտալի չէր լինի, եթե դրանից մի քանի ժամ անց սենսացիոն տեղեկություն չտարածվեր։ Պարզվում է ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան երկու ընկերությունների՝ «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրԿՄԳՀԻ) նկատմամբ: Միացյալ Նահանգների առևտրի նախարարության պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ վերջինները ներառվել են այն ընկերությունների ցանկում, որոնք, ըստ արժանահավատ տվյալների, վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար կամ զբաղվում են գործունեությամբ, որը կարող է հակասել ԱՄՆ շահերին կամ արտաքին քաղաքականությանը:

«ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել, որոնք ներառված են ամերիկյան «Առևտրային վերահսկողության ցուցակում», և վերստին դրանք արտահանել՝ առանց անհրաժեշտ արտոնագրերի: Ընդ որում, այս ընկերության գործադիր տնօրենը ղեկավարում է նաև սև ցուցակում ներառված հայաստանյան մյուս ընկերությունը՝ «Մարկել»-ը», - ըստ «Ազատության» ՝ ասված է հաղորդագրությունում: Ամերիկյան պաշտոնական հաղորդագրությունը պնդում է, որ «վերջինս բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որն ամերիկյան պատժամիջոցների տակ է գտնվում»:
Հայաստանյան ընկերություններից բացի, պատժամիջոցների ցանկում են ներառվել ռուսաստանյան Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը, ինչպես նաև 14 այլ ընկերություններ Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Չինաստանից ու Հոնկոնգից:

Ըստ հաղորդագրության՝ այս ընկերություններին այլևս արգելվում է Միացյալ Նահանգներից ապրանքներ ստանալ․ սահմանափակումն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ օգոստոսի 14-ից:

Հայկական դիվանագիտությունն, ինչպես նկատում ենք, նոր «բարձունքներ» է նվաճում։ Հայաստանը հայտնվեց ամերիկյան ուղղակի պատժամիջոցների ներքո՝ Հայաստանի իշխանությունների բարձր մակարդակի պաշտոնյաների՝ Միացյալ Նահանգներ կատարած այցերից հետո։

Մեկ տեղեկություն ստացվեց, որ ԱՄՆ-ն գրեթե դադարեցնում է Արցախին տրամադրվող ֆինանսական մարդասիրական օգնությունն, այժմ էլ Հայաստանի 2 ընկերություններ հայտnվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ։
Ինչպես երևում է` սա դեռ միայն սկիզբն է։

Թամար Բագրատունի

դիտվել է 7125 անգամ
Լրահոս
Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am