Իշխանության գազարները

Կառավարման ամենագործուն մեթոդները պատիժն է, կամ պատժի սպառնալիքը, և պարգևը կամ պարգևի խոստումը։ Քաղաքագիտական գրականության մեջ այս մեթոդաբանությունը կոչվում է stick and carrot՝ մտրակ և գազար։

Ամբոխի միջոցով իշխանության գալու ճանապարհին ներկա իշխանությունը բազմաթիվ խոստումներ՝ գազարներ, բաժանեց, կամ, իշխանական լեզվով ասած՝ նիսյայով ընտրակաշառք տվեց։ Իշխանության գալուց հետո, զգալով իշխանության քաղցր հնարավորությունները, իշխանությունները շեշտը դրեցին հիմնականում պատժելու՝ մտրակի վրա։ Այդպես և ավելի առարկայական էին սկսում զգալ իշխանության համը, և ավելի դյուրին էր, և, որ ամենակարևորն է՝ ամբոխին դուր էր գալիս։

Մտրակի մեթոդով իշխանությունները մեծ հաջողությունների հասան՝ շատերը հրաժարական տվեցին, մյուսներն իրենց աշխատողների մի մասին գրանցեցին ու սկսեցին ավելի շատ հարկեր մուծել, երրորդները սկսեցին մուծումներ կատարել տարբեր ֆոնդերի, և այլն։ Մեթոդը բավականին արդյունավետ էր, և երբ հայտարարում էիր, որ դու ժողովրդի իշխանություն ես և ժողովրդի անունից ես մտրակ բանեցնում, ապա առարկությունների հիմք չկար, ու վախեցածները ենթարկվում էին։

Այնուհետև, երբ կկվի մի շարք ձագեր վերցնելուց հետո աղվեսը կրկին սկսեց սպառնալ, թե ծառը կկտրի, շատերը սկսեցին դուրս գալ հիպնոտիկ վախից և հիշեցին, որ ժողովրդավարական երկրում ոչ միայն վարչապետը, այլև իրենք նույնպես իրավունքներ ունեն։

 

Կռու պոպոք դարձավ Սահմանադրական դատարանը։ Երբ Սահմանադրության, օրենքների և բարոյականության բազմաթիվ նորմեր խախտելով՝ իշխանական փաստաբաններից մեկը հայտարարեց, որ հիմա ինքն է ՍԴ նախագահը, ՍԴ գործող կազմը դուրս եկավ հիպնոսից և ասաց, որ դա ինքնիրավչություն է և պետական հեղաշրջման փորձ։ Հետո եղան մտրակի բազմաթիվ սպառնալիքներ, ՍԴ անդամների կեղտոտ սպիտակեղենը փորփրելու փորձեր, բայց դատավորներն անդրդվելի էին։

Իշխանության համար անսպասելի էր, որ գլխարկի վրա «Դուխով» դաջվածքից բացի, մարդիկ կարող են դուխով լինել իրենց գործողություններում։ Հիմա իշխանություններն ուզում են օրենքի տեսք տալ մի անպարկեշտ առաջարկության, որով ՍԴ դատավորներին կաշառում են, որպեսզի նրանք Սահմանադրության պաշտպանի իրենց կոչումը զիջեն իշխանական մանիպուլյատորներին։

Իշխանության ատամների համար մեկ այլ կռու պոպոք է մամուլը։ Մամուլի հանդեպ ճնշումներն ու սպառնալիքները սպասված արդյունքը չտվեցին, և իշխանությունները գործի են դնում գազարը։ Առայժմ այն փոքրիկ գազարիկի նախագիծ է՝ այն լրատվամիջոցներին, որոնք կենթարկվեն իշխանության կանոններին և հավուր պատշաճի կգրանցվեն, թույլ կտան ձրի օգտվել պետռեգիստրի տվյալներից։

Չաշխատեց։ Հիմա, ըստ օդում պտտվող լուրերի, իշխանությունները հաստացնում են գազարը՝ մեկ այլ նախագիծ են պատրաստում, որով կստեղծվի հերթական հիմնադրամը, որով իշխանությունները կֆինանսավորեն մամուլին։ Մի կողմից՝ սա մամուլի համար երկնային մանանա է թվում՝ այլևս հարկ չի լինի վազվզել գովազդատուների և քաղաքական հովանավորների հետևից, հանգիստ տեղդ նստիր, ու իշխանությունից ստացած փողերով քննադատիր այդ իշխանություններին։ Մյուս կողմից, սակայն, մամուլին ձեռնասուն դարձնելու ավելի գռեհիկ մեթոդ դժվար է հնարել, ու երբ տվյալ լրատվամիջոցը` զրկված գովազդից ու հովանավորից, իշխանությանն անհաճո բան կասի, նրա փողերն իշխանությունը պարզապես կփակի։

Մինչ այս սադրանքը դեռևս պատրաստվում է, իսկ մամուլը զմայլվում է ցույց տրվելիք գազարի պատկերով, իշխանությունները մի նոր ծուղակ են պատրաստել մամուլի համար։ Մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ ներկայացել են՝ որպես ազատ խոսքի ջատագով և այդ լոզունգի տակ արևմտյան ֆոնդեր են սղոցել, այժմ ԱԺ են ներկայացրել նախագիծ, որը իրենց հայտարարածի ճիշտ հակառակ գործն է անելու։ Նրանք առաջարկում են եթերից հանել բոլոր հեռուստաընկերությունները, բացի պետականից։ Ու պետք չի զարմանալ մամուլի ազատության ներկա պրոբլեմատիկ վիճակով, երբ խոսքի ազատության, պաշտպանության կոչված կազմակերպությունները մտածում են բրեժնևյան ժամանակների «մի երկրին՝ մի TV» կատեգորիաներով։

Ամեն դեպքում, հարկ է հիշել, որ գազարը վարունգի նման բույս է՝ մի օր ձեռքումդ է, մյուս օրը կարող է թարս աճի։

Աղասի Ենոքյան

դիտվել է 792 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am