Քաղաքական ուժերը` ընտրության առաջ

Սթափ դատելու կարողությունը չկորցրած`«Նիկոլով չխփնված» ցանկացած մեկը հասկանում է. եթե Սահմանադրական դատարանը կամ ՍԴ դատավորներին «ապառիկով» առնելու բիզնես-պլանը` «փող եւ սոցիալական ապահովության երաշխիքներ` հրաժարակնի դիմաց», աշխատի, ապա Հայաստանի վրա՝ որպես հանրային, պետական, քաղաքական կյանքը կանոնակարգող ինստիտուտներ ունեցող պետական սուբյեկտի, կարելի է մեկընդմիշտ խաչ քաշել։

Կուլ տալ մարդկային եւ իրավական բոլոր նորմերի դեմ այս խայտառակ ոտնձգությունը նույնն է, թե երկիրը դարձնել մեկ անձի կամ մեկ մարդ-կուսակցության կողմից «կառավարվող» սահմանափակ պատասխանատվության ընկերություն, որտեղ բոլոր հարցերը, այդ թվում արդարադատության եւ սահմանադրական արդարադատության խնդիրները, լուծվում են գեղական կամ գողական կարգով։ Ինչպես «Անասնաֆերմայում»։

Կարո՞ղ ենք, իբրեւ հասարակություն, դիմակայել այդ մարտահրավերին, ունե՞նք հնարավորություններ` ուղեփակոց դնելու պետականակործան եւ ազգակործան այս «նախագծի» ճանապարհին։ Այո՛, կարող ենք եւ ուղղակի պարտավոր ենք դա անել։

Իշխող «քաղպայմանագրականների» գլխաքանակն Ազգային ժողովում, իհարկե, լիուլի բավարար է ուզած անգամ ամենաանհեթեթ նախագիծը անցկացնելու համար։ Նույնիսկ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որ սահմանադրական օրենքի կարգավիճակ ունի եւ կարող է փոփոխության ենթարկվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի հավանությամբ։ Դրա համար անհրաժեշտ է «ընդամենը» 79 ձայն, իսկ ագրեսիվ իմքայլական մեծամասնությունն ամբողջ 88 գլուխ պատգամավոր ունի Ազգային ժողովում։

Այսինքն` օրենքի ընդունումը կանխել գործնականում անհնար է։ Բայց սա դեռեւս չի նշանակում, թե ինչ ուզեն` կարող են փաթաթել գլխներիս։ Որպես սկիզբ, անհրաժեշտ է, որ ՍԴ դատավորները (Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեն հաշիվ չէ) չտրվեն այս սադրանքին`հրաժարական չտան ու շարունակեն իրականացնել Սահմանադրությամբ եւ ՍԴ մասին օրենքով իրենց վերապահված գործառույթները։

Ի վերջո, ընդունվելու դեպքում օրենքը կարող է վիճարկվել Սահմանադրական դատարանում։ Եվ դա կարող է անել նախ եւ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը, որի սահմանադրական լիազորությունների մեջ է մտնում դիմել ՍԴ եւ ստանալ եզրակացություն օրենքի սահմանադրականության վերաբերյալ։ Իսկ որ Նիկոլին կից ջհանգիրյանական «արդարադատության խորհրդի» ուղեղային գրոհի «արդյունքում» ծնված հիշյալ բիզնես-նախագիծը հակասու է Սահմանադրությանը` երկու կարծիք չի կարող լինել։

Ուրիշ բան, նախագահը պատրաստ կլինի՞ ասել «տղամարդու» իր խոսքը` դիմել Սահմանադրական դատարան, թե՞ կշարունակի ջայլամի քաղաքականությունը` գլուխը կմտցնի ավազի մեջ եւ կձեւացնի, թե ոչինչ չի տեսել, ոչինչ չի լսել։

Համենայն դեպս, սա այն դեպքը չէ, երբ կարող է ձեռքերը լվանալ եւ ասել` ես ո՞վ եմ, որ «Նիկոլի էշին չու ասեմ». Սահմանադրությունը կապել է ձեռքերս, ուզեմ էլ` չեմ կարող միջամտել այդ «գործընթացին»։ Ավելին` ունի այդ փորձը. մեկ անգամ արդեն դիմել է ՍԴ եւ «պարզել», որ աշնանը փողոցային շանտաժի`ԱԺ ներխուժած ամբոխի բուռն հակազդեցության պայմաններում ԱԺ կանոնակարգ-օրենքում կատարաված փոփոխությունները Սահմանադրության հետ կապված որեւէ խնդիր չի առաջացնում, եւ տեսականորեն կարող է կրկնել քաղաքացիական խիզախության այդ օրինակը։

Բայց սա ամենը չէ։ ԱԺ պատգամավորները նույնպես իրավասու են դիմել ՍԴ եւ վիճարկել օրենքի սահմանադրականությունը։ Դրա համար անհրաժեշտ է մանդատների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի, այսինքն` 26 պատգամավորի ստորագրությունը` ճիշտ այնքան, որքան ունի ԲՀԿ խմբակցությունն Ազգային ժողովում։ Այսինքն` ԲՀԿ-ն շատ հանգիստ կարող է միայնակ լուծել այդ խնդիրը` առանց «Լուսավոր Հայաստանի» աջակցության։

Չնայած` ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից դատելով՝ այստեղ էլ հիացած չեն քաղաքական անմեղսունակության սույն գլուխգործոցով, եւ գոնե առանձին պատգամավորների մակարդակով կարող են միանալ այդ նախաձեռնությանը։

Սա քաղաքական ուժերին եւ հանրային սեկտորին միավորելու ունակ (խոսքը, բնականաբար, Սորոսից սնվող 66 «ազդեցության գործակալների» մասին չէ) գլոբալ այն հարցն է, որի շուրջ կարող է ձեւավորվել «Կոնսենսուս մինուս մեկ»-ը, որի մասին վերջերս շատ է խոսվում եւ գրվում։

Խնդիրն այն է, թե բարիկադի ո՞ր կողմում են իրենց տեսնում ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները. ՍԴ դատավորներին առաջարկվող նվաստացուցիչ գործարքը մերժող ուժերի՞, թե՞ պետությունը «բուդկի պես» սեփականաշնորհելու հանդուգն հայտ ներկայացրած քաղաքական աղանդի կողքին։

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Ն.Փաշինյանը թիմակիցները համոզե՞լ են, որ առանց պադավատի չի աշխատվում Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարից մանրամասներ Երբ Նիկոլին մերժելու կլինեք,անունը հանկարծ չտաք. կվանկարկեք՝ «Պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր պողոսին» Հարևան Պողոսներին արհամարհե՛ք մտքի մեջ, այլ ոչ բարձրաձայն Առաջ լավ էր, երբ ոչ միայն մեր երկիրը, այլ ամբողջ աշխարհը 3 փղերի վրա էր ու հարթ «Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա» Ամուլսարի կնքահայրը Արմեն Սարգսյանն է. ոսկի` լռության դիմաց Նիկոլ Փաշինյան-Մասիս Մայիլյան.ովքեր են միջնորդնեերը Բա կաշառքն ու կոռուպցիան պոզով-պոչով ե՞ն լինում Ինչպես են ոստիկանները կոտրում Դոն Պիպոյի ձեռքը. Նիկոլ Փաշինյանի անարխիան. տեսանյութ «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում Գործ ունենք իշխանության քաղաքական անճարակության հետ Անկարան՝ Patriot զենիթահրթիռային համալիրների շուրջ ստեղծված իրավիճակի մասին Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ. խոսնակ Նորից զարմացած հայացքով նայում էր ու միակ հակափաստարկը, որով ուզում էր «չախել» մարզպետին, այն էր, թե բա՝ դուք էն ժամանակ մարզպետ չէի՞ք/տեսանյութ/ Բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից Ոչ մի երկրում, ոչ մի հասարակական շարժում 100 տո­կոսանոց «իդեալիստական» բնույթ չի կրում ԱԳ նախարարների մոտակա հանդիպ­մանն ընդառաջ Բաքուն կփորձի օգտագործել «դաշնա­կիցներին» ՀՀ-ի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար Մինչ ՀՀ կառա­վարությունը բանակցում է իռլանդական Ryanair ավիաընկերության հետ, Վրաստանն արդեն պայմանագիր է ստորագրել և շուտով թռիչք կիրականացնի Գիշերային միջադեպ` ակումբում «Մեզ խաբել են…մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք» կա. դա շոուն է…». Գևորգ Պետրոսյան ՌՈ գնդապետը կալանավորվել է/տեսանյութ/ Խաչիկ Հակոբյանը նոր պաշտոն ունի. ինչու էր նա ազատվել քաղաքապետարանից Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes C 200-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը հրավիրում են լուսաբանելու՝ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում ստեղծված Լեգենդների արահետ քայլուղու բացման արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 24-ին՝ ժամը 14։30-ին , Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում: օգոստոսի 24-ին՝ ժամը 14։00 –ին, Հայաստանում առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Բելառուսի կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի ոչ պաշտոնական բացումը։Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենցմասնակցությունը մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն՝ գրելով[email protected] էլ․հասցեին Օգոստոսի 24-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա` Ադրբեջանը Իսրայելի ռազմաբազա՞, տարածաշրջանի համար ինչ վտանգներ ու զարգացումներ կարող է ստեղծել ադրբեջանաիսրայելական սերտ համագործակցությունը եւ վերջին շրջանում կատարած համատեղ գործողությունները Իրանի դեմ։ Բանախոսը կանդրադառնա նաեւ Ադրբեջանի կողմից առաջիկայում ձեռք բերվելիք զինատեսակներին։ Օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6, մանրամասները098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահԿարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնականտարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ ենվերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահինև արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ուվերահսկողությունը Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Գրիգոր Նարեկացի» ԲԿնորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. ՄարիԴարակչյանի և հոգեբան Աշխեն Մկոյանի ասուլիսը: Թեման`ինչպե՞ս գրագետ պատրաստվել սեպտեմբերի 1-ին: Ինչպե՞սհաղթահարել առաջին անգամ մանկապարտեզ, դպրոց կամԲՈՒՀ հաճախելու բարդույթը: Երեխայի ֆիզիկականպատրաստությունը կանո... Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականաց... Օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Հայաստանի անկախության հռչակագրի ընդունում, ներքաղաքական իրավիճակ: Օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Սպիտակ քաղաքում Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ-ի գրասենյակում (հասցե`Շահումյան 5/7) կազմակերպում է քննարկում «Համայնքների խոշորացման գործընթացը և հնարավոր ռիսկերը Լոռու մարզում» թեմայով: Բանախոսներն են՝ Աշոտ Գիլոյան` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ժիրայր Ղազարյան՝ Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Օլեգ Դո... Օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը կխոսի Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների մասին,ինչպես նաեւ կանդրադառնա բնապահպանական մյուս օրակարգային խնդիրներին: Օգոստոսի 23-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա փաստաբան Ինգա Ավագյանի ասուլիսը։ Թեման՝ «Զորակոչի ենթակա անձին մեղադրում են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու և ծառայությունից խուսափելու համար, այն դեպքում երբ առկա են 3 բժիշկների կողմից տրված էպիկրիզները, որտեղ երկուսը հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ մեկը բացառում այն՝ առանց հիմնավորման և փորձաքննության։ Հարուցված քրեական գործի մանրամասները և փաստաբանի հետագա գործողություննե...