Նիկոլ Փաշինյան-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միակ անդամ, Նիկոլ Փաշինյան-ՀՀ միակ դատավոր, Նիկոլ Փաշինյան-ՀՀ ՍԴ անդամ, դատավոր, նախագահ

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին», սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթն ուշագրավ է դատավորների տարիքային շեմի իջեցման առաջարկով, սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականը «խրախուսող» դրույթներով, որոնք մի կողմից զավեշտ են թվում, իսկ մյուս կողմից էլ՝ վերջ դնում Սահմանադրական դատարանի «նախագահ» կարգված Վ. Գրիգորյանի առաջ քաշած «դատավոր» և «անդամ» արհեստական դիսկուրսին:

Սակայն, չեմ կարող չանդրադառնալ ոչ պակաս կարևոր նախագծի, որը տեղ է գտել փաթեթում: Խոսքը ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին է վերաբերում: Շրջանառության մեջ դրված նախագծի համաձայն` հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները ակնհայտ նահանջ են ապրել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը, որն այդպես էլ ուժի մեջ չմտավ, նախատեսում էր հանձնաժողովի անդամի ընտրության շատ ավելի բարդ ընթացակարգ, որն ուներ բավականին լուրջ հիմնավորումներ: Բացի այդ հանձնաժողովի անդամին ներկայացվող մասնագիտական և աշխատանքային պահանջները շատ ավելի բարձր էին, քան ներկայացվում են այսօրվա նախագծում:

Ընդունված օրենքում ամրագրված պայմանները ոչ միայն ապահովվելու էին ընտրության ձևի բարդությունը, ինչը ևս, կարծում եմ կարևոր է, այլ նաև ապահովվելու էին օբյեկտիվ նախադրյալներ հենց թեկնածուների համար:

Մի իշխանություն, որն ամեն քայլափոխի գոռում է ինստիտուցիոնալիզմի, ինստիտուտների ժամ առաջ կայացման անհրաժեշտության մասին, ուղղակի վերացնում է այդ ինստիտուցիոնալիզմի հիմքերը՝ շրջանառության մեջ դնելով այսպիսի օրենքներ:

Դա արվում է մի շատ պարզ պատճառով: Իրենք «ինստիտուցիոնալիզմ» ասելով հասկանում են իրենց համար ցանկալի անձանց ներթափանցումը իշխանության բոլոր ճյուղեր, կառավարման բոլոր օղակներ: Իրենց ընկալմամբ ինստիտուցիոնալ համակարգը` ամրապնդումն ու երաշխիքների ստեղծումն է հենց ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈւՆԵԼԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ։

Այսպես են տեսնում այսօրվա իշխանությունները սպասվելիք իրավական, քաղաքական, ֆինանսական և սոցիալական պատասխանատվությունից խուսափելու ճանապարհը։ Եթե առանց իրավական փաթեթավորման մատուցենք այսօրվա իշխանությունների նկրտումները՝ կունենանք դատական իշխանության և ինքնավար պետական մարմիններին ներկայացվող հետևյալ պահանջները.

Ունենալ Հանձնաժողով, ՍԴ դատավորներ, դատավորներ, ովքեր ընդունակ չեն դիմադրել օրվա իշխանությունների անօրինություններին և կբավարարվեն իրենց «բարձր» կոչումներով, նաև ֆինանսական բարվոք պայմաններով:

Ես կառաջարկեի ավելի պարզ ճանապարհ:

Ունենալ՝ Նիկոլ Փաշինյան-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միակ անդամ, Նիկոլ Փաշինյան-ՀՀ միակ դատավոր, Նիկոլ Փաշինյան–ՀՀ ՍԴ անդամ, դատավոր, նախագահ:

Հ.Գ. Չնայած վերջին կետը կարող է նոր իշխանափոխության պատճառ դառնալ: Միգուցե այս անգամ էլ Վահե Գրիորյանը որոշի պարալիզացնել երկրի կյանքը՝ հանուն իր թվացյալ պաշտոնի։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1317 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am