Նիկոլ Փաշինյան-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միակ անդամ, Նիկոլ Փաշինյան-ՀՀ միակ դատավոր, Նիկոլ Փաշինյան-ՀՀ ՍԴ անդամ, դատավոր, նախագահ

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին», սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթն ուշագրավ է դատավորների տարիքային շեմի իջեցման առաջարկով, սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականը «խրախուսող» դրույթներով, որոնք մի կողմից զավեշտ են թվում, իսկ մյուս կողմից էլ՝ վերջ դնում Սահմանադրական դատարանի «նախագահ» կարգված Վ. Գրիգորյանի առաջ քաշած «դատավոր» և «անդամ» արհեստական դիսկուրսին:

Սակայն, չեմ կարող չանդրադառնալ ոչ պակաս կարևոր նախագծի, որը տեղ է գտել փաթեթում: Խոսքը ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին է վերաբերում: Շրջանառության մեջ դրված նախագծի համաձայն` հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները ակնհայտ նահանջ են ապրել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը, որն այդպես էլ ուժի մեջ չմտավ, նախատեսում էր հանձնաժողովի անդամի ընտրության շատ ավելի բարդ ընթացակարգ, որն ուներ բավականին լուրջ հիմնավորումներ: Բացի այդ հանձնաժողովի անդամին ներկայացվող մասնագիտական և աշխատանքային պահանջները շատ ավելի բարձր էին, քան ներկայացվում են այսօրվա նախագծում:

Ընդունված օրենքում ամրագրված պայմանները ոչ միայն ապահովվելու էին ընտրության ձևի բարդությունը, ինչը ևս, կարծում եմ կարևոր է, այլ նաև ապահովվելու էին օբյեկտիվ նախադրյալներ հենց թեկնածուների համար:

Մի իշխանություն, որն ամեն քայլափոխի գոռում է ինստիտուցիոնալիզմի, ինստիտուտների ժամ առաջ կայացման անհրաժեշտության մասին, ուղղակի վերացնում է այդ ինստիտուցիոնալիզմի հիմքերը՝ շրջանառության մեջ դնելով այսպիսի օրենքներ:

Դա արվում է մի շատ պարզ պատճառով: Իրենք «ինստիտուցիոնալիզմ» ասելով հասկանում են իրենց համար ցանկալի անձանց ներթափանցումը իշխանության բոլոր ճյուղեր, կառավարման բոլոր օղակներ: Իրենց ընկալմամբ ինստիտուցիոնալ համակարգը` ամրապնդումն ու երաշխիքների ստեղծումն է հենց ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈւՆԵԼԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ։

Այսպես են տեսնում այսօրվա իշխանությունները սպասվելիք իրավական, քաղաքական, ֆինանսական և սոցիալական պատասխանատվությունից խուսափելու ճանապարհը։ Եթե առանց իրավական փաթեթավորման մատուցենք այսօրվա իշխանությունների նկրտումները՝ կունենանք դատական իշխանության և ինքնավար պետական մարմիններին ներկայացվող հետևյալ պահանջները.

Ունենալ Հանձնաժողով, ՍԴ դատավորներ, դատավորներ, ովքեր ընդունակ չեն դիմադրել օրվա իշխանությունների անօրինություններին և կբավարարվեն իրենց «բարձր» կոչումներով, նաև ֆինանսական բարվոք պայմաններով:

Ես կառաջարկեի ավելի պարզ ճանապարհ:

Ունենալ՝ Նիկոլ Փաշինյան-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միակ անդամ, Նիկոլ Փաշինյան-ՀՀ միակ դատավոր, Նիկոլ Փաշինյան–ՀՀ ՍԴ անդամ, դատավոր, նախագահ:

Հ.Գ. Չնայած վերջին կետը կարող է նոր իշխանափոխության պատճառ դառնալ: Միգուցե այս անգամ էլ Վահե Գրիորյանը որոշի պարալիզացնել երկրի կյանքը՝ հանուն իր թվացյալ պաշտոնի։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 794 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր դատավոր ձգտում է չառնչվել Ռ. Քոչարյանի գործին՝ իմանալով, թե գործն օբյեկտիվ քննելու դեպքում իր հետ ինչեր կարող են կատարվել. Հայկ Ալումյան ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ. ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարներ Պետք է ուշադիր լինել, եթե ժողովրդի վստահությունը չլինի, մենք կզրոյանանք.Հովիկ Աղազարյան (video) Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելն առաջին ծիլերն էին.թող հանդիպեն, զրուցեն, գուցե չհասկացված հարցեր կան.Հովիկ Աղազարյան (video) Փաշինյանը բացեց արցախյան խաղաքարտերը. «Այդ մեկ մարդը ես եմ». Ալիևը ստիպված է լինելու որոշել՝ բանակցե՞լ, թե՞ գնալ սադրանքների Վերադարձ նախորդին, կամ՝ Սերժն, այնուամենայնիվ ճիշտ էր Ալիևի ու Մեհրիբանի ծրագիրը. Փետրվարի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում Արցախն ունի իրեն պաշտպանելու լիարժեք կարողություն, Հայաստանը նրա միակ երաշխավորն է Վթար՝ Երեւանի կենտրոնում . «Օպելի» գազի բալոնը դուրս է շպրտվել. Վարորդի վիճակը ծանր է «ՀՅԴ երկու անդամ եթերում ասում են ,որ դեմ են Արայիկ Հարությունյանի հրաժարականին եթերից մեկ րոպե անց հեռացնում են կուսակցությունից» . Պետրոս Ղազարյան Կոտայքի մարզում ՌԴ քաղաքացին MAN բեռնատարով բախվել է քաղաքացուն օգնության հասած փրկարարների ավտոմեքենային. կա վիրավոր Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ը մասամբ հայտնվել է մայթին. վիրավորներից մեկը դպրոցական է Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արարատի մարզի «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրում Փաշինյանը՝ պատերազմի ու խաղաղության արանքում Իմ կողմնակիցները սկսեն նույն ձեւով արտահայտվել Ֆեյսբուքում. Քոչարյան Հարցուպատասխան-շոու անգրագետ Պողոսի և իր բազմամարդ ընտանիքի համար Դատախազությունը ինքնաբացարկ հայտնեց Քոչարյանի գործով դատավորին Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների Գործընթացը սկսված է, ամեն ինչ դեռ առջեւում է… Դավադիրների փնտրտուքն ընթացքի մեջ. իշխանությունը չի հրաժարվում իր գործիքից Հիստերիկների իշխանություն` ինչու վանեցին ներդրողներին Չհաջողված օպերացիա. իշխանության պլան Բ-ն Ծառուկյանն ի՞նչ պակաս Սամվել Ալեքսանյան է Բաքուն վերջնագիրը Երևանին՝ բանակցությունից ժամեր առաջ Ադրբեջանական գազ նաև Եվրոպայի համար. Պատմական նախագիծը շահագործվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, 14։00-ին, Հոդված 3 ակումբում (Թումանյան 26 ա) տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31 տարելիցին նվիրված քննարկում։ Բանախոսներն են՝ ՏԱՆՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Գյումրու Ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան-150. հոբելյանական հատընտիր» գրքի շնորչհանդեսը: Գրքի խմբագիրն է Սերգո Երիցյանը, հովանավորները՝ Գագիկ Աղաջանյանն ու Արսեն Ղազարյանը: Շնորհանդեսին ելույթով հանդես կգան մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ներկա կլինեն դասախոսներ, ուսանողներ: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։ Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։ Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը: Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և միևնույն կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր, ԱԳ նախարարի հանդիպումները Բրատիսլավայում, ԼՂ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը: Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումները. ակնկալիքներ»: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունները, առաջիկա զորակոչ: Դեկտեմբերի 6-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերիղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր»ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-իհայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում ՄարինեՕհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. Ոլորտի առաջնահերթություններն ու կատարվածաշխատանքները: 2. Օրեր առաջ միջազգային ... Դեկտեմբերի 6-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումները՝ Բրատիսլավայի հանդիպման պրիզմայով: Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կխոսի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների մասին, կանդրադառնա Արցախյան բանակցային գործընթացին, հնարավոր զարգացումներին՝ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացված դիրքորոշման ֆոնին։ Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը և Գ. Վիրաբյանը: Թեմա՝ բողոքի ակցիաներ, ոստիկանության թավշյա գործողություններ, առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ( Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով), Մարինա Խաչատրանի իրականացրած դրամահավաքն ինչ ընթացք է ստացել: