Նոր Բուրաստան–2050. անտիուտոպիա

«Պայմանական քաղաքացի» կուսակցության առաջնորդ և քաղկոմի ՎԱՐԺապետ Չալո Մերժունին ուղիղ եթերում է։ Նրա ընկերուհին՝ Թագուհի Փայմտունին, կողքի սենյակում հաշվում է եգիպտացորենի հատիկները։

Մերժունին աշխատանքի է գալիս փղերով շրջապատված սամակատով, և նրան ամեն առավոտ դիմավորում է «Ցամաք ձորի աղվես» մականունը կրող, Սահմանադրական դատարանի նախկին պահակ և համատեղությամբ շուստրի–հարիֆ Վահե Արվաևամոլը։

Աղքատ, բայց հպարտ զանգվածները, հետույքները զուգարանակոնքերից չկտրելով, հետևում են թրաշված առաջնորդի ամեն մի գղտոցին ու հազին՝ զուգահեռաբար համտեսելով կովկասյան խոլորձի թերթիկները։

. . .

Քաղկոմի նիստ։

Բարձրաձայն ընթերցվում են «Իմ ախորժակը» և «Սիմինդների քաղաք» բարեԿԹՈՒԹՅԱՆ հիմնադրամներին սեփական կամքով գումարներ չփոխանցած 10 չարագործների անունները։

Քար լռություն։ Դրսից լսվում է միայն ՎԱՐԺապետի անվտանգությունն ուղղաթիռից հսկող մենթ–մարշալի՝ կարգադրություններ տվող ձայնը։

Նիստը հեռարձակվում է «Ֆեյսբուքի» նորաբաց «սիթքոմ» էջով, որը տալիս է ոչ միայն «լայքելու», «շեյրելու», «սրտիկելու», «խոժոռ դեմքով» ռեակցիա տալու, «ծիծաղից ուշագնաց լինելու և տակը թրջելու» նշան դնելու հնարավորություն, այլ նաև «կախելու» հրահանգ։

«Իմ ախորժակի» վկաները նիստի հեռարձակման տակ «կախում» են ավելի քան 50.000 անգամ։ Այդպիսով նրանք առաջարկում են կախել կթելու, ավելի ճիշտ՝ բարեԿԹԵԼՈՒ հիմնադրամներին չմուծվողներին՝ նրանց համար հատ–հատ պարաններ պատրաստելով։

«Եթե չեք ուզում հոժարակամ կթվել, ապա մենք ձեզ կկթենք օրենքով»,–մեկնաբանություններում գրում են հեղաՇԱՐԺՈՒԹՅԱՄԲ զբաղվող արտահաստիքային ֆեյքերը և «Պայմանական քաղաքացի» կուսակցության շարքայինները։

Նիստի ընթացքում զեկուցվում է նաև բնակչության քանակական ցուցանիշների դինամիկան։ Տիտղոսային բուրիկ ժողովրդի ներկայացուցիչը, ով նաև Պետական վիճակագրական կոմիտեի ղեկավար է աշխատում, ուրախությամբ հայտնում է, որ 5 միլիոն թիրախային ցուցանիշը հաղթահարվել է միջին և հեռավոր արևելքի եղբայրների ու հատկապես վավաշոտ քույրերի օգնությամբ, և ափսոսանք հայտնում, որ կարկառուն հեղափոփոխական Սերժուն Իծամորուքունին չի վերադառնում հայրենիք ու գոնե մի «բուդկա» չի գնում Նոր Բուրաստանում։

«Բայց Իծամորուքունիի վարքագիծը չի ազդում Նոր Բուրաստանի ընդհանուր դրական պատկերի ու բնակչության աճի տեմպերի վրա»,– իր խոսքն ուրախությամբ ամփոփում է վիճկոմի ղեկավար Հաշիվ ՄՆԱՑԸ։

Զեկուցվում է նաև, որ «Լ(ր)ֆ(փ)իկ ինթերնեյշնլ» բարձր տեխնոլոգիական ընկերության և «Իմ ախորժակը» հիմնադրամի դուստր ձեռնարկության՝ «Իմ փայը» լոմբարդային կազմակերպության համատեղ ջանքերով ՆԲՀ ՀՆԱ–ն 2019–ի համեմատ ավելացել է 15 անգամ և ընդհուպ մոտեցել 16 անգամը գերազանցելու սահմանագծին։

Նիստից հետո բոլորը նշում են Նոր Բուրաստանի հոկեյի հավաքականի հաղթանակն աշխարհի առաջնությունում։ Զուգահեռաբար նվերներ են հանձնվում ասիական երկրների «Բլոտի» առաջնության մրցանակակրին, որը «չախելու» մեծ վարպետ է։ Մրցանակակիրը նաև ոչ թավշյա ու բռնաբարված հեղափոխության անգլուխ ու հավատավոր հետևորդ է։

Նիստի օրը թերթոններն ու կայքերն արձանագրում են, որ Նոր Բուրաստանը դարձել է չինական BBC–ին «գործ տվող» ու «մուտիտի» նյութ հրամցնող աշխարհի առաջատար հետախուզ(ած)ական ծառայությունն ունեցող 10 երկրներից մեկը։

«7 օրի» անտիուտոպիայի բաժին

դիտվել է 449 անգամ
Լրահոս
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am