Իրենց կուռքին փառաբանելով կամ իրենց «հակահերոսին» փնովելով մարդիկ հովացնում են իրենց սրտերը

«Առավոտ» թերթը գրում է. «Մասնագետները խորհուրդ են տալիս՝ երբ կայքում կամ Ֆեյսբուքում մարդիկ մեկնաբանություն են գրում ձեր նյութի տակ, պատասխանեք նրանց՝ այդպիսով խրախուսելով բանավեճ և, վերջին հաշվով, ավելացնելով ձեր նյութի դիտումների քանակը:

Խորհուրդը, հավանաբար, հիմնված է արևմտյան դասագրքերի, սեմինարների և թրեյնինգների վրա ու ենթադրում է բանավեճի որոշ­ակի մշակույթ: Բայց Հայաստանում, հայ իրակա­նության մեջ մեկնաբանություններին պատասխանելը, որպես կանոն, կհանգեցնի անպտուղ լեզվակռվի՝ անձնավորված մեղադրանքներով: Ես իսկապես չգիտեմ, թե ինչ պիտի պատասխանեմ, մասնավորապես, aгavot.am կայքում մեկնաբանություններին: Որովհետև, անկախ նրանից, թե ին­չի մասին եմ ես գրում (թեկուզ ֆուտբոլի), մեկնաբանությունները սովորաբար այն մասին են, թե որբան վատն են 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահնե­րը և ներկայիս վարչապետը: Կա՜ճ նրանցից մեկը, կա´մ 2-3-ը, կամ երբեմն նաև՝ չորսը միասին: Ինչ բանավեճ կարելի է հրահրել դրա շուրջ:

Ես պատմաբան չեմ, որ ընթերցողների հետ վիճեմ՝ այս մեկը ազգի դավաճան է, թե դավաճան չէ: Ես նաև դատավոր չեմ, որ վճռեմ՝ սա հան­ցագործ է, սա հանցագործ չէ: (Եվ, ի դեպ, հիշ­յալ անձանցից որևէ մեկի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա): Եվ ընդհանրա­պես՝ եթե ես նման դատողություններ անեմ, ապա կդառնամ քաղաքական պայքարի կողմ, քանի որ մեր երկրում հիշյալ պայքարը ծավալվում է հիմնականում այդ չորսի ֆանատների և ատողների միջև, իսկ կողմ դառնալը հակասում է լրագրության մասին իմ պատկերացումներին:

Հասկանում եմ, որ մարդիկ իրենց հույզերն են պարպում, և իրենց կուռքին փառաբանելով կամ իրենց «հակահերո­սին» փնովելով, հովացնում են իրենց սրտերը, գու­ցե նաև՝ կարծում են, թե պայքարում են արդարու­թյան համար: Դեմ չեմ՝ Աստված բոլորին առող­ջություն տա: Պարզապես ես իմ տեղը չեմ տեսնում այդ բանավեճում:

Նույն պատճառներով ես չեմ կարող կողմ դառնալ անգամ այն դեպքում, երբ բանավիճում են բարձր ինտելեկտի տեր մարդիկ և իմ բարեկամները: Վերջերս, օրինակ, իմ ընկերները ֆեյսբուքյան տարածքում վիճեցին Վանո Սիրադեղյանի մասին: Որքան էլ ես հարգեմ Վանոյին և շնորհակալ լինեմ նրան «Առավոտ» թերթը հիմնելու համար, ես չեմ կարող լինել նրա փաստաբանը: (Հիշում եմ, դատավարության որոշակի փուլում այդ դերն էր ստանձնել լուսահոգի Ռուբեն Ռշտունին):

Բնակա­նաբար, չեմ կարող և չեմ ուզում լինել նաև մեղադրողի դերում: Ինձ թվում է, լավագույն լուծումը կլինի այն, որ նա վերադառնա Հայաստան և դա­տավարությունը շարունակվի:


Եթե դատարանը Վանոյի արարքների մեջ հանցակազմ չգտնի, շատ լավ: Եթե գտնի, ապա, եթե ես լինեի որոշում ըն­դունողների տեղը, նրան անմիջապես ներում կշնորհեի, հաշվի առնելով այդ գործչի թե´ տարիքը և թե´ ծառայությունները: Բայց մտնել մեղադրանքների և արդարացածների դաշտ, կարծում եմ, իմ առաքելությունը չէ:

Չէ, ինձ մոտ չի ստացված բանավեճ բորբոքել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 360 անգամ
Լրահոս
«Մնացականյանը դեռ աճելու տեղ ունի». Ստեփան Դանիելյան Էսօր պատմությունը պատասխանեց շատ կարևոր մի հարցի` Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ. Նարեկ Սամսոնյան ԱԳ նախարարի ելույթը և հրապարակված կետերը բարեբախտաբար աղերս չունեն երեկվա Ադրբեջանի առաջարկված լուծման տարբերակի հետ Ռադիոյի գույքը առանց մրցույթի օտարվել է Կարինե Կիրակոսյանի և Արմեն Ամիրյանի օրոք Դավադիրների փնտրտուքն ընթացքի մեջ. իշխանությունը չի հրաժարվում իր գործիքից Հիստերիկների իշխանություն` ինչու վանեցին ներդրողներին Արցախը՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք». Ռուսաստանի հարվածը բանակցությունից 1 օր առաջ Ծառուկյանն ի՞նչ պակաս Սամվել Ալեքսանյան է Հեղափոխությո՞ւն, թե՞ բ..-ի զավակ. ի՞նչ տարբերություն` զինվորի՞ փողն ես ուտում, թե՞ դպրոցի Լեւոն Տեր-Պետրոսյանի «ճտերը» ՀՅԴ-ի դեմ Փաշինյանը Աննա Հակոբյանին պիտի կալանավորի. Կոնստանտին Տեր-Նակալյան «Տհաճ էր». Էդուարդ Աղաջանյանը՝ Գևորգ Լոռեցյանի գործի մասին Մեղրիի ոստիկանները 26 խորանարդ մետրից ավելի ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել /տեսանյութ/ ՍԱՏՄ-ն կասեցրել է պահածոների արտադրամասի գործունեությունը Ձախողման մեխանիկա Անորոշություն՝ կարևոր հանդիպումից առաջ ՀՅԴ մաստեր կլասը ԿԳՄՍՆ-ում. զարկեց ճակտին, փռեց գետնին «2016 թվականին Ադրբեջանը ստուգեց, թե ինչպես ՀՀ ԶՈՒ-ն կարող է պաշտպանվել, և հասկացավ, որ կարող է լավ պաշտպանվել». Նորատ Տեր-Գրիգորյանց Ով է Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը Բաքուն վերջնագիրը Երևանին՝ բանակցությունից ժամեր առաջ Ադրբեջանական գազ նաև Եվրոպայի համար. Պատմական նախագիծը շահագործվեց Հասարակական կազմակերպությունները տարեկան հաշվետվություններ կներկայացնեն Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել Նիկոլն ու Հայկը դժգոհում են, թե ջինսերով շեյխերի հանդիպման գնալը վերաբերմունք է մեր պետական ինստիտուտների նկատմամբ Հետողորմեա. ինչ պլան ունի Փաշինյանը ԱԱԾ-ի եւ ոստիկանության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան-150. հոբելյանական հատընտիր» գրքի շնորչհանդեսը: Գրքի խմբագիրն է Սերգո Երիցյանը, հովանավորները՝ Գագիկ Աղաջանյանն ու Արսեն Ղազարյանը: Շնորհանդեսին ելույթով հանդես կգան մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ներկա կլինեն դասախոսներ, ուսանողներ: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։ Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։ Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը: Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և միևնույն կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր, ԱԳ նախարարի հանդիպումները Բրատիսլավայում, ԼՂ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը: Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումները. ակնկալիքներ»: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունները, առաջիկա զորակոչ: Դեկտեմբերի 6-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերիղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր»ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-իհայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում ՄարինեՕհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. Ոլորտի առաջնահերթություններն ու կատարվածաշխատանքները: 2. Օրեր առաջ միջազգային ... Դեկտեմբերի 6-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումները՝ Բրատիսլավայի հանդիպման պրիզմայով: Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կխոսի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների մասին, կանդրադառնա Արցախյան բանակցային գործընթացին, հնարավոր զարգացումներին՝ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացված դիրքորոշման ֆոնին։ Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը և Գ. Վիրաբյանը: Թեմա՝ բողոքի ակցիաներ, ոստիկանության թավշյա գործողություններ, առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ( Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով), Մարինա Խաչատրանի իրականացրած դրամահավաքն ինչ ընթացք է ստացել: Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը և գյուղմթերքի փորձագետ Ա. Հովհաննիսյանը: Թեմա՝ գյուղմթերքի և մսամթերքի գնաճ