«Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համագործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրական ասպարեզ:
Երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին:
Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց Բաբայան-Հարությունյան հանդիպումն է պարարտ հող ստեղծել, որ նոր խաղացողներ գործուղվեն դաշտ:
Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը Երևանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու համար:
Ասում են՝ տետ ա տետ հանդիպումից հետո թե´ Սամվել Բաբայանը, թե´ Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների մոտ կասկածներ են առաջացրել, որ ցանկացած պահի կարող են գնալ գործարքի, ու պահուստային թեկնածուի անհրաժեշտություն կա: Հատկապես, որ Մայիլյանը կարող է արժանանալ նաև գործող նախագահ Բակո Սահակյանի աջակցությանը և շանս ունի իր կողմը գրավել Հարությունյան-Բաբայան հանդիպումից հիասթափված էլեկտորատին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը