ՍԴ դատավորներին «Մերսեդես» են խոստանում

«2019 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները եւ սոցիալական երաշխիքները, մինչեւ իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։

Սահմանադրական դատարանի մասին օրենքում եւ Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին այս շեդեւր-նախագծի հեղինակը, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ արդարադատության նախարարությունն է, իսկ մեր համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, որն արդարադատության նախարարի աթոռին նստեցրել է մեկին, որը բացարձակ զրոյական պատկերացումներ ունի արդարության եւ արդարադատության մասին: Իսկ շարադրանքի տգիտությունը հուշում է, որ սա համալսարանից հեռացված ուսանողի մակարդակ է: Բայց, տգիտությունն էլ եթե մի կողմ թողնենք, ոճն ինքնին փաշինյանական է: Փաշինյանական է նաեւ այս նախագծի տողատակերում թաքցված խորամանկությունը: Եվ ամենակարեւորը՝ միայն Փաշինյանը կարող էր ոսկե սարեր խոստանալ ՍԴ դատավորներին՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը նրանցից ազատվելու համար: Իսկ այդ ի՞նչ է տեղի ունենալու հոկտեմբերի 31-ին, որ, ասենք, նոյեմբերի 1-ին հրաժարական տված դատավորների վրա ոչ մի կերպ չի կարող մանանա թափվել:

Փաշինյանը, այո, հիմա էլ ժողովրդին բաժանում է ՍԴ դատավորների եւ ոչ ՍԴ դատավորների: Սա ի՞նչ ջոկողություն է, պարոն վարչապետ: Ես էլ եմ ուզում հենց վաղը հրաժարական տալ, բայց, մինչեւ թոշակի անցնելը ստանալ իմ աշխատավարձը, հավելավճարը եւ մյուս ամեն ինչը: Չեմ հասկանում, թե ինչու եք հատկապես ՍԴ դատավորներին նման երջանկություն խոստանում, այն էլ այդքան արագ՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը: Եթե տակը մի բան կա՝ ասեք, իսկ եթե ուզում եք բյուջեի (հարսի) հաշվին փեսուն երջանկացնել, դա արդեն այլ հարց է, պետք է հասկանանք՝ ինչու եք այդքան բարի դարձել ՍԴ դատավորների հանդեպ: Հա, քիչ էր մնացել մոռանայի․ այս օրենքը (եթե ընդունվի), արդյոք, վերաբերելո՞ւ է նաեւ ՍԴ ինքնահռչակ նախագահ-դատավորին, թե՞ շրջանցելու է նրան:

Իմ հարեւան Շմավոնն ասում է՝ ամեն ինչ տեսել էի, բայց որ դատավորին կուտ տան, չէի տեսել: Ես իրեն ասում եմ՝ Շմավոն ջան, սա սովորական կուտ չէ, ճապոնական է, որ ով ասես՝ ուտի: Շմավոնը զարմանում է՝ յաաա… Բա՞: Կարծում ես կատա՞կ է՝ «հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները եւ սոցիալական երաշխիքները, մինչեւ իր պաշտոնավարման տարիքը լրանալը» պահպանելը: Էդ փողն էլ, Շմավոն ջան, դու ես վճարելու, գիտե՞ս:

Շմավոնը որտեղի՞ց իմանար: Խեղճ մարդուն Նիկոլ Փաշինյանը է՜ երբ էր 15 հազար դրամ խոստացել, որ Երեւանի ընտրություններում քվեարկեր «Ելք» դաշինքի օգտին: Շմավոնն արհամարհել էր էն ժամանակվա իշխանությունների «նաղդ» 5 հազարը եւ գնացել Փաշինյանի «նիսյա» 15 հազարի հետեւից: Բայց պարզվեց, որ Երեւանի բյուջեն ոչ թե Շմավոնին ու նրա նմաններին երջանկացնելու, այլ քաղաքապետարանի՝ անգործությունից քրտնմխած բիոզանգվածին հավելավճարներ ու պարգեւատրումներ տալու համար է:
Հիմա այս նույն խաղը Փաշինյանը դատավորների, այն էլ ՍԴ դատավորների հետ է խաղում՝ դուք հրաժարական տվեք, բայց իմացեք, որ ձեր սառնարանները լիքը կմնան, իսկ հավելավճարներն էլ կպահպանվեն: Փաշինյանն այս դեպքում նույնիսկ ինքն իրեն է գերազանցել՝ ցուցաբերելով գովազդային գործակալի անժխտելի հմտություններ: Ճիշտ նույն ոճով այսօր շատ խանութներ միամիտ քաղաքացիներին հրավիրում են գնումների՝ ազդարարելով. «մինչեւ այսինչ օրը մեզ մոտ կատարեք այսքան հազարի գնումներ եւ հնարավորություն կունենաք շահելու «Մերսեդես» ավտոմեքենա»: Փաշինյանը ՍԴ դատավորներին, ըստ էության, ասում է՝ ով մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական տա, կհայտնվի դրախտում:

Կարծում եմ՝ ոչ միայն ՀՀ հասարակ քաղաքացիները, այլեւ ՍԴ դատավորները լավ են հասկանում, որ սա Փաշինյանի եւ նրա կառավարության հերթական սուտն է, քանզի նման բան, որ չաշխատելու համար աշխատավարձ ստանաս, պարզապես լինել չի կարող: Աշխատատեղերի այս լիուբոլ պայմաններում գոնե այլ աշխատանք առաջարկեին դատավորներին, օրինակ, ոչխար պահել, բայց դա էլ չեն արել ու խոստանում են աշխատավարձ վճարել տանը նստելու համար:

Չէ, հաստատ մի բան կա Փաշինյանի մտքին, բայց մեկ էլ մտածում եմ՝ տեսնես կճարվի՞ մեկ հատիկ ՍԴ դատավոր, որ կուտի Փաշինյանի այս «կուտը»: Ասում է՝ սատանան մանրուքների մեջ է: ՍԴ դատավորները, ամեն դեպքում, 2,5 ամիս մտածելու ժամանակ ունեն:

hraparak.am

դիտվել է 941 անգամ
Լրահոս
Ինչպես են ոստիկանները կոտրում Դոն Պիպոյի ձեռքը. Նիկոլ Փաշինյանի անարխիան. տեսանյութ «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում Գործ ունենք իշխանության քաղաքական անճարակության հետ Անկարան՝ Patriot զենիթահրթիռային համալիրների շուրջ ստեղծված իրավիճակի մասին Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ. խոսնակ Նորից զարմացած հայացքով նայում էր ու միակ հակափաստարկը, որով ուզում էր «չախել» մարզպետին, այն էր, թե բա՝ դուք էն ժամանակ մարզպետ չէի՞ք/տեսանյութ/ Բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից Ոչ մի երկրում, ոչ մի հասարակական շարժում 100 տո­կոսանոց «իդեալիստական» բնույթ չի կրում ԱԳ նախարարների մոտակա հանդիպ­մանն ընդառաջ Բաքուն կփորձի օգտագործել «դաշնա­կիցներին» ՀՀ-ի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար Մինչ ՀՀ կառա­վարությունը բանակցում է իռլանդական Ryanair ավիաընկերության հետ, Վրաստանն արդեն պայմանագիր է ստորագրել և շուտով թռիչք կիրականացնի Գիշերային միջադեպ` ակումբում «Մեզ խաբել են…մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք» կա. դա շոուն է…». Գևորգ Պետրոսյան ՌՈ գնդապետը կալանավորվել է/տեսանյութ/ Խաչիկ Հակոբյանը նոր պաշտոն ունի. ինչու էր նա ազատվել քաղաքապետարանից Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes C 200-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինի շռայլության հերթական քայլը՝ Էրդողանին Ռուսական ԿԳԲ-ն՝ վրացական իշխանական վերնախավում․ նոր սկանդալի սկիզբ Փորձում են հաշտեցնել մեր հարևանին ու Թրամփին Հայաստանի հարևանին սաստիկ ճնշում են․ կդնե՞ն պայման Փաշինյանի առջև Պուտին-Մակրոն քննարկում. Արցախում լարվածության բռնկման կանխատեսում Եթե անգամ այդպիսի բան ա լինում, գոնե խելք են ունենում այդ մասին հրապարակային չբարձրաձայնելու․․․ Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են Անգրագետ Պողոսը, երբ սկսում ա ինքնուրույն մտածել, դառնում ա աղքատությունը գլխում անբան Իշխանությունը խոսում է Ճանապարհաշինության բումի մասին, բայց աշխատանքը կանգ է առել. փողերը չեն տալիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը հրավիրում են լուսաբանելու՝ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում ստեղծված Լեգենդների արահետ քայլուղու բացման արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 24-ին՝ ժամը 14։30-ին , Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում: օգոստոսի 24-ին՝ ժամը 14։00 –ին, Հայաստանում առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Բելառուսի կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի ոչ պաշտոնական բացումը։Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենցմասնակցությունը մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն՝ գրելով[email protected] էլ․հասցեին Օգոստոսի 24-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա` Ադրբեջանը Իսրայելի ռազմաբազա՞, տարածաշրջանի համար ինչ վտանգներ ու զարգացումներ կարող է ստեղծել ադրբեջանաիսրայելական սերտ համագործակցությունը եւ վերջին շրջանում կատարած համատեղ գործողությունները Իրանի դեմ։ Բանախոսը կանդրադառնա նաեւ Ադրբեջանի կողմից առաջիկայում ձեռք բերվելիք զինատեսակներին։ Օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6, մանրամասները098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահԿարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնականտարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ ենվերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահինև արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ուվերահսկողությունը Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Գրիգոր Նարեկացի» ԲԿնորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. ՄարիԴարակչյանի և հոգեբան Աշխեն Մկոյանի ասուլիսը: Թեման`ինչպե՞ս գրագետ պատրաստվել սեպտեմբերի 1-ին: Ինչպե՞սհաղթահարել առաջին անգամ մանկապարտեզ, դպրոց կամԲՈՒՀ հաճախելու բարդույթը: Երեխայի ֆիզիկականպատրաստությունը կանո... Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականաց... Օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Հայաստանի անկախության հռչակագրի ընդունում, ներքաղաքական իրավիճակ: Օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Սպիտակ քաղաքում Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ-ի գրասենյակում (հասցե`Շահումյան 5/7) կազմակերպում է քննարկում «Համայնքների խոշորացման գործընթացը և հնարավոր ռիսկերը Լոռու մարզում» թեմայով: Բանախոսներն են՝ Աշոտ Գիլոյան` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ժիրայր Ղազարյան՝ Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Օլեգ Դո... Օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը կխոսի Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների մասին,ինչպես նաեւ կանդրադառնա բնապահպանական մյուս օրակարգային խնդիրներին: Օգոստոսի 23-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա փաստաբան Ինգա Ավագյանի ասուլիսը։ Թեման՝ «Զորակոչի ենթակա անձին մեղադրում են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու և ծառայությունից խուսափելու համար, այն դեպքում երբ առկա են 3 բժիշկների կողմից տրված էպիկրիզները, որտեղ երկուսը հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ մեկը բացառում այն՝ առանց հիմնավորման և փորձաքննության։ Հարուցված քրեական գործի մանրամասները և փաստաբանի հետագա գործողություննե...