ԱՄՆ կոնգրեսականները՝ հանուն Արցախի ֆինանսավորման

Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ ԱՄՆ քսաներկու կոնգրեսականներ ստորագրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն (USAID) ուղղված նամակ, որով խրախուսում են Հալո Թրաստի շարունակական ֆինանսավորումն՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղ) տարվող ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«USAID-ի կողմից տրամադրվող ֆինանսավորման դադարը վտանգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքն ու առողջությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները: Մենք հորդորում ենք USAID-ին վերանայել այդ որոշումը»,- ասվում է նամակում: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) նախաձեռնությամբ նամակը ստորագրել է Սենատի փոքրամասնությունների առաջնորդ Չաք Շումերը (դեմոկրատ, Նյու Յորք) և սենատորներ՝ Թեմմի Բոլդուինը (դեմոկրատ, Վիսկոնսին), Մայքլ Բեննեթը (դեմոկրատ, Կոլորադո), Ռիչարդ Բլումենթալը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Շերրոդ Բրաունը (դեմոկրատ, Օհայո), Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ), Ռոբերթ Քեյսի կրտսերը (դեմոկրատ, Փենսիլվանիա), Թեմմի Դաքուորթը (դեմոկրատ, Իլինոյս), Դայան Ֆայնսթայնը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Քըրսթեն Գիլիբրենդը (դեմոկրատ, Նյու Յորք), Քամալա Հերրիսը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Մեյզի Հիրոնոն (դեմոկրատ, Հավայի), Էդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեֆ Մերքլին (դեմոկրատ, Օրեգոն), Քրիսթոֆեր Մըրֆին (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Ջեք Ռիդը (դեմոկրատ, Ռոդ Այլանդ), Բերնի Սանդերսը (անկախ, Վերմոնտ), Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ, Մերիլենդ), Էլիզաբեթ Ուորրենը (դեմոկրատ, Մասաչուսեթս) և Ռոն Ուայդենը (դեմոկրատ, Օրեգոն):

«Այս տեսակի մարդասիրական օգնությունը, որն ուղղված է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերին, արդեն երկար տարիներ համարվում է կարևոր և կարծում եմ` դեռ շարունակում է խիստ կարևոր լինել, որպեսզի մենք շարունակենք աջակցել այդ տարածաշրջանում իրականացվող ականազերծման աշխատանքներին»,- ասաց սենատոր Մենենդեսը: «Ինչպես պարզաբանել ենք մեր նամակում, Լեռնային Ղարաբաղում կյանքեր փրկելու միտված ականազերծման և չպայթած սարքերի մաքրման աշխատանքները ավարտին հասցնելու USAID-ի պարտավորությունների ցանկացած փոփոխություն Կոնգրեսի կողմից խիստ քննադատության կարժանանա»:

Նամակը եզրափակվում է. «Ինչպես նշվում է ձեր գործակալության … նամակում, USAID-ի կողմից ֆինանսավորվող ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում «տարածաշրջանն անկասկած ավելի անվտանգ են դարձրել»: Սակայն, դեռ պետք է իրականացվեն ականազերծման աշխատանքներ և մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժի՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով այդ աշխատանքների ավարտվելուց կամ դադարեցվելուց: Մենք ուժգին հորդորում ենք USAID-ին վերանայել տարեվերջին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ իր որոշումը»: «Մենք գովերգում ենք սենատոր Մենենդեսի և իր գործընկերների առաջնորդությունը՝ Արցախում կյանքեր փրկելու աջակցող այս ծայրահեղ կարևոր մարդասիրական հարցի վերաբերյալ: Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Սենատի և Ներկայացուցիչների պալատի ջանքերը և խորին շնորհակալություն է հայտնում Հալո Թրաստին իրենց աշխատանքի համար»,- հայտարարել է Կոնգրեսական հարաբերություների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսականներ համախմբվեցին, որպեսզի աջակցեն Հալո Թրաստի ականազերծման ջանքերին Արցախում և USAID-ին նմանատիպ նամակ ուղարկեցին: «Հազարավոր ականներ դեռ կան տարածքում և ընտանիքներ ապրում են այնտեղ ամեն օր մահվան կամ կործանիչ խեղման վտանգում. ժամանակը չէ, որ Միացյալ Նահանգները հետ կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իր պատմական պարտավորությունից»,- նախկինում նշել էր Հալո Թրաստ ԱՄՆ գործադիր տնօրեն Քրիս Ուատլին Համագումարի համար: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սենատին և Ներկայացուցիչների պալատին այս կարևոր հարցին այսքան արագ արձագանքելու համար, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարին՝ այս կյանքապահպան ծրագրին աջակցելու համար»,- հավելել էր նա:

Արցախի ամերիկյան օգնության դադարեցման մասին վերջին տեղեկություններն, իսկապես «սառը ցնցուղ» էին Հայաստանի ու Արցախի համար: Այժմ ԱՄՆ-ի լոբբիստական կազմակերպություններն անում են աշխատանք, որն, իրականում պետք է իրականացնեին Հայաստանի իշխանությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 891 անգամ
Լրահոս
«Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում Գործ ունենք իշխանության քաղաքական անճարակության հետ Անկարան՝ Patriot զենիթահրթիռային համալիրների շուրջ ստեղծված իրավիճակի մասին Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ. խոսնակ Նորից զարմացած հայացքով նայում էր ու միակ հակափաստարկը, որով ուզում էր «չախել» մարզպետին, այն էր, թե բա՝ դուք էն ժամանակ մարզպետ չէի՞ք/տեսանյութ/ Բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից Ոչ մի երկրում, ոչ մի հասարակական շարժում 100 տո­կոսանոց «իդեալիստական» բնույթ չի կրում ԱԳ նախարարների մոտակա հանդիպ­մանն ընդառաջ Բաքուն կփորձի օգտագործել «դաշնա­կիցներին» ՀՀ-ի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար Մինչ ՀՀ կառա­վարությունը բանակցում է իռլանդական Ryanair ավիաընկերության հետ, Վրաստանն արդեն պայմանագիր է ստորագրել և շուտով թռիչք կիրականացնի Գիշերային միջադեպ` ակումբում «Մեզ խաբել են…մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք» կա. դա շոուն է…». Գևորգ Պետրոսյան ՌՈ գնդապետը կալանավորվել է/տեսանյութ/ Խաչիկ Հակոբյանը նոր պաշտոն ունի. ինչու էր նա ազատվել քաղաքապետարանից Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes C 200-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինի շռայլության հերթական քայլը՝ Էրդողանին Ռուսական ԿԳԲ-ն՝ վրացական իշխանական վերնախավում․ նոր սկանդալի սկիզբ Փորձում են հաշտեցնել մեր հարևանին ու Թրամփին Հայաստանի հարևանին սաստիկ ճնշում են․ կդնե՞ն պայման Փաշինյանի առջև Պուտին-Մակրոն քննարկում. Արցախում լարվածության բռնկման կանխատեսում Եթե անգամ այդպիսի բան ա լինում, գոնե խելք են ունենում այդ մասին հրապարակային չբարձրաձայնելու․․․ Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են Անգրագետ Պողոսը, երբ սկսում ա ինքնուրույն մտածել, դառնում ա աղքատությունը գլխում անբան Իշխանությունը խոսում է Ճանապարհաշինության բումի մասին, բայց աշխատանքը կանգ է առել. փողերը չեն տալիս Քննչական կոմիտեն՝ Ամուլսարի մասին 3D հոլովակի աղմկահարույց բացահայտման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը հրավիրում են լուսաբանելու՝ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում ստեղծված Լեգենդների արահետ քայլուղու բացման արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 24-ին՝ ժամը 14։30-ին , Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում: օգոստոսի 24-ին՝ ժամը 14։00 –ին, Հայաստանում առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Բելառուսի կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի ոչ պաշտոնական բացումը։Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենցմասնակցությունը մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն՝ գրելով[email protected] էլ․հասցեին Օգոստոսի 24-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա` Ադրբեջանը Իսրայելի ռազմաբազա՞, տարածաշրջանի համար ինչ վտանգներ ու զարգացումներ կարող է ստեղծել ադրբեջանաիսրայելական սերտ համագործակցությունը եւ վերջին շրջանում կատարած համատեղ գործողությունները Իրանի դեմ։ Բանախոսը կանդրադառնա նաեւ Ադրբեջանի կողմից առաջիկայում ձեռք բերվելիք զինատեսակներին։ Օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6, մանրամասները098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահԿարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնականտարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ ենվերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահինև արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ուվերահսկողությունը Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Գրիգոր Նարեկացի» ԲԿնորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. ՄարիԴարակչյանի և հոգեբան Աշխեն Մկոյանի ասուլիսը: Թեման`ինչպե՞ս գրագետ պատրաստվել սեպտեմբերի 1-ին: Ինչպե՞սհաղթահարել առաջին անգամ մանկապարտեզ, դպրոց կամԲՈՒՀ հաճախելու բարդույթը: Երեխայի ֆիզիկականպատրաստությունը կանո... Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականաց... Օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Հայաստանի անկախության հռչակագրի ընդունում, ներքաղաքական իրավիճակ: Օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Սպիտակ քաղաքում Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ-ի գրասենյակում (հասցե`Շահումյան 5/7) կազմակերպում է քննարկում «Համայնքների խոշորացման գործընթացը և հնարավոր ռիսկերը Լոռու մարզում» թեմայով: Բանախոսներն են՝ Աշոտ Գիլոյան` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ժիրայր Ղազարյան՝ Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Օլեգ Դո... Օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը կխոսի Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների մասին,ինչպես նաեւ կանդրադառնա բնապահպանական մյուս օրակարգային խնդիրներին: Օգոստոսի 23-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա փաստաբան Ինգա Ավագյանի ասուլիսը։ Թեման՝ «Զորակոչի ենթակա անձին մեղադրում են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու և ծառայությունից խուսափելու համար, այն դեպքում երբ առկա են 3 բժիշկների կողմից տրված էպիկրիզները, որտեղ երկուսը հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ մեկը բացառում այն՝ առանց հիմնավորման և փորձաքննության։ Հարուցված քրեական գործի մանրամասները և փաստաբանի հետագա գործողություննե...