ԱՄՆ կոնգրեսականները՝ հանուն Արցախի ֆինանսավորման

Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ ԱՄՆ քսաներկու կոնգրեսականներ ստորագրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն (USAID) ուղղված նամակ, որով խրախուսում են Հալո Թրաստի շարունակական ֆինանսավորումն՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղ) տարվող ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«USAID-ի կողմից տրամադրվող ֆինանսավորման դադարը վտանգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքն ու առողջությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները: Մենք հորդորում ենք USAID-ին վերանայել այդ որոշումը»,- ասվում է նամակում: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) նախաձեռնությամբ նամակը ստորագրել է Սենատի փոքրամասնությունների առաջնորդ Չաք Շումերը (դեմոկրատ, Նյու Յորք) և սենատորներ՝ Թեմմի Բոլդուինը (դեմոկրատ, Վիսկոնսին), Մայքլ Բեննեթը (դեմոկրատ, Կոլորադո), Ռիչարդ Բլումենթալը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Շերրոդ Բրաունը (դեմոկրատ, Օհայո), Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ), Ռոբերթ Քեյսի կրտսերը (դեմոկրատ, Փենսիլվանիա), Թեմմի Դաքուորթը (դեմոկրատ, Իլինոյս), Դայան Ֆայնսթայնը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Քըրսթեն Գիլիբրենդը (դեմոկրատ, Նյու Յորք), Քամալա Հերրիսը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Մեյզի Հիրոնոն (դեմոկրատ, Հավայի), Էդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեֆ Մերքլին (դեմոկրատ, Օրեգոն), Քրիսթոֆեր Մըրֆին (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Ջեք Ռիդը (դեմոկրատ, Ռոդ Այլանդ), Բերնի Սանդերսը (անկախ, Վերմոնտ), Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ, Մերիլենդ), Էլիզաբեթ Ուորրենը (դեմոկրատ, Մասաչուսեթս) և Ռոն Ուայդենը (դեմոկրատ, Օրեգոն):

«Այս տեսակի մարդասիրական օգնությունը, որն ուղղված է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերին, արդեն երկար տարիներ համարվում է կարևոր և կարծում եմ` դեռ շարունակում է խիստ կարևոր լինել, որպեսզի մենք շարունակենք աջակցել այդ տարածաշրջանում իրականացվող ականազերծման աշխատանքներին»,- ասաց սենատոր Մենենդեսը: «Ինչպես պարզաբանել ենք մեր նամակում, Լեռնային Ղարաբաղում կյանքեր փրկելու միտված ականազերծման և չպայթած սարքերի մաքրման աշխատանքները ավարտին հասցնելու USAID-ի պարտավորությունների ցանկացած փոփոխություն Կոնգրեսի կողմից խիստ քննադատության կարժանանա»:

Նամակը եզրափակվում է. «Ինչպես նշվում է ձեր գործակալության … նամակում, USAID-ի կողմից ֆինանսավորվող ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում «տարածաշրջանն անկասկած ավելի անվտանգ են դարձրել»: Սակայն, դեռ պետք է իրականացվեն ականազերծման աշխատանքներ և մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժի՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով այդ աշխատանքների ավարտվելուց կամ դադարեցվելուց: Մենք ուժգին հորդորում ենք USAID-ին վերանայել տարեվերջին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ իր որոշումը»: «Մենք գովերգում ենք սենատոր Մենենդեսի և իր գործընկերների առաջնորդությունը՝ Արցախում կյանքեր փրկելու աջակցող այս ծայրահեղ կարևոր մարդասիրական հարցի վերաբերյալ: Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Սենատի և Ներկայացուցիչների պալատի ջանքերը և խորին շնորհակալություն է հայտնում Հալո Թրաստին իրենց աշխատանքի համար»,- հայտարարել է Կոնգրեսական հարաբերություների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսականներ համախմբվեցին, որպեսզի աջակցեն Հալո Թրաստի ականազերծման ջանքերին Արցախում և USAID-ին նմանատիպ նամակ ուղարկեցին: «Հազարավոր ականներ դեռ կան տարածքում և ընտանիքներ ապրում են այնտեղ ամեն օր մահվան կամ կործանիչ խեղման վտանգում. ժամանակը չէ, որ Միացյալ Նահանգները հետ կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իր պատմական պարտավորությունից»,- նախկինում նշել էր Հալո Թրաստ ԱՄՆ գործադիր տնօրեն Քրիս Ուատլին Համագումարի համար: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սենատին և Ներկայացուցիչների պալատին այս կարևոր հարցին այսքան արագ արձագանքելու համար, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարին՝ այս կյանքապահպան ծրագրին աջակցելու համար»,- հավելել էր նա:

Արցախի ամերիկյան օգնության դադարեցման մասին վերջին տեղեկություններն, իսկապես «սառը ցնցուղ» էին Հայաստանի ու Արցախի համար: Այժմ ԱՄՆ-ի լոբբիստական կազմակերպություններն անում են աշխատանք, որն, իրականում պետք է իրականացնեին Հայաստանի իշխանությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 985 անգամ
Լրահոս
Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am