ԱՄՆ կոնգրեսականները՝ հանուն Արցախի ֆինանսավորման

Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ ԱՄՆ քսաներկու կոնգրեսականներ ստորագրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն (USAID) ուղղված նամակ, որով խրախուսում են Հալո Թրաստի շարունակական ֆինանսավորումն՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղ) տարվող ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«USAID-ի կողմից տրամադրվող ֆինանսավորման դադարը վտանգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքն ու առողջությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները: Մենք հորդորում ենք USAID-ին վերանայել այդ որոշումը»,- ասվում է նամակում: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) նախաձեռնությամբ նամակը ստորագրել է Սենատի փոքրամասնությունների առաջնորդ Չաք Շումերը (դեմոկրատ, Նյու Յորք) և սենատորներ՝ Թեմմի Բոլդուինը (դեմոկրատ, Վիսկոնսին), Մայքլ Բեննեթը (դեմոկրատ, Կոլորադո), Ռիչարդ Բլումենթալը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Շերրոդ Բրաունը (դեմոկրատ, Օհայո), Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ), Ռոբերթ Քեյսի կրտսերը (դեմոկրատ, Փենսիլվանիա), Թեմմի Դաքուորթը (դեմոկրատ, Իլինոյս), Դայան Ֆայնսթայնը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Քըրսթեն Գիլիբրենդը (դեմոկրատ, Նյու Յորք), Քամալա Հերրիսը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Մեյզի Հիրոնոն (դեմոկրատ, Հավայի), Էդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեֆ Մերքլին (դեմոկրատ, Օրեգոն), Քրիսթոֆեր Մըրֆին (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Ջեք Ռիդը (դեմոկրատ, Ռոդ Այլանդ), Բերնի Սանդերսը (անկախ, Վերմոնտ), Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ, Մերիլենդ), Էլիզաբեթ Ուորրենը (դեմոկրատ, Մասաչուսեթս) և Ռոն Ուայդենը (դեմոկրատ, Օրեգոն):

«Այս տեսակի մարդասիրական օգնությունը, որն ուղղված է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերին, արդեն երկար տարիներ համարվում է կարևոր և կարծում եմ` դեռ շարունակում է խիստ կարևոր լինել, որպեսզի մենք շարունակենք աջակցել այդ տարածաշրջանում իրականացվող ականազերծման աշխատանքներին»,- ասաց սենատոր Մենենդեսը: «Ինչպես պարզաբանել ենք մեր նամակում, Լեռնային Ղարաբաղում կյանքեր փրկելու միտված ականազերծման և չպայթած սարքերի մաքրման աշխատանքները ավարտին հասցնելու USAID-ի պարտավորությունների ցանկացած փոփոխություն Կոնգրեսի կողմից խիստ քննադատության կարժանանա»:

Նամակը եզրափակվում է. «Ինչպես նշվում է ձեր գործակալության … նամակում, USAID-ի կողմից ֆինանսավորվող ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում «տարածաշրջանն անկասկած ավելի անվտանգ են դարձրել»: Սակայն, դեռ պետք է իրականացվեն ականազերծման աշխատանքներ և մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժի՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով այդ աշխատանքների ավարտվելուց կամ դադարեցվելուց: Մենք ուժգին հորդորում ենք USAID-ին վերանայել տարեվերջին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ իր որոշումը»: «Մենք գովերգում ենք սենատոր Մենենդեսի և իր գործընկերների առաջնորդությունը՝ Արցախում կյանքեր փրկելու աջակցող այս ծայրահեղ կարևոր մարդասիրական հարցի վերաբերյալ: Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Սենատի և Ներկայացուցիչների պալատի ջանքերը և խորին շնորհակալություն է հայտնում Հալո Թրաստին իրենց աշխատանքի համար»,- հայտարարել է Կոնգրեսական հարաբերություների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Անցյալ շաբաթ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսականներ համախմբվեցին, որպեսզի աջակցեն Հալո Թրաստի ականազերծման ջանքերին Արցախում և USAID-ին նմանատիպ նամակ ուղարկեցին: «Հազարավոր ականներ դեռ կան տարածքում և ընտանիքներ ապրում են այնտեղ ամեն օր մահվան կամ կործանիչ խեղման վտանգում. ժամանակը չէ, որ Միացյալ Նահանգները հետ կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իր պատմական պարտավորությունից»,- նախկինում նշել էր Հալո Թրաստ ԱՄՆ գործադիր տնօրեն Քրիս Ուատլին Համագումարի համար: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սենատին և Ներկայացուցիչների պալատին այս կարևոր հարցին այսքան արագ արձագանքելու համար, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարին՝ այս կյանքապահպան ծրագրին աջակցելու համար»,- հավելել էր նա:

Արցախի ամերիկյան օգնության դադարեցման մասին վերջին տեղեկություններն, իսկապես «սառը ցնցուղ» էին Հայաստանի ու Արցախի համար: Այժմ ԱՄՆ-ի լոբբիստական կազմակերպություններն անում են աշխատանք, որն, իրականում պետք է իրականացնեին Հայաստանի իշխանությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 985 անգամ
Լրահոս
ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ իրավապաշտպան Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Վահե Դավթյան Բաքուն հայտնվել է չափազանց բարդ վիճակում. Իսրայելում Բաքվին հիշեցրել են, որ եկել է 44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու ժամանակը. Արամ Շահնազարյան «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am