«Վարչապետ, արագի մեջ լայֆ մտի». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ զինվորը հայտնվել է ադրբեջանական բանակի կողմից վերահսկվող տարածքում։ Հայ զինվորը՝ 19 տարեկան եւ Կարմիր Խաչը մինչ այս պահը չի հանդիպել նրան, չի առաջարկել իր աջակցությունը եւ , առհասարակ դեռ ոչ մի կոնկրետ, տեսանելի, աջակցող քայլ չի արվել։ Եթե անտես արվում է, էլի լավ է, բայց հասարակությունը ուզում է իմանալ, մտահոգ են մարդիկ, զինվոր ունեցողները, բոլորը, կամ՝ շատերը, գուցե։

Տղան 19 տարեկան է, զինվոր, գյուղացի, պարզ , հասարակ երիտասարդ եւ ահա՝ պատերազմը նաեւ այսպես է պատերազմ: Պիտի միջազգային կառույցը, այս դեպքում գոնե Կարմիր Խաչը արագ գործի անցնի եւ միջազգայնորեն ընդունված չափանիշներին համարժեք քայլեր իրականացնի։ Տղայի մայրը, առանց այն էլ վատառողջ կին է եւ ահա, լսելով լուրը, ավելի է վատացել, նա այսօր հիվանդանոցում է, հայրը, արդեն Արցախում է, որդու մասին մի լուր, մի խաբրիկ առնելու հույսով։

Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ է։ Նա ապրում է հոր, մոր եւ եղբոր հետ, անապահով ընտանիքից Է։ Ըստ համայնքապետի՝ գյուղում լուրեր են շրջանառվում, որ Արայիկը մառախուղի պատճառով է հայտնվել թշնամու սահմանում։

10 օր առաջ էր արձակուրդ եկել, երբեք չի դժգոհել ծառայությունից․ «Պրոբլեմներ չի եղել, գյուղում տարածված լուրեր չեն եղել, որ էրեխուն նեղություն են տվել», կարդացի կայքերից մեկում։

Մինչ մենք նստել ու մտածում ենք ինչը ինչից առաջ է, թշնամու քարոզչամեքենան առաջ ընկած սուտ լուրեր է տիրաժավորում։ Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է, թե իբր, զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ: Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է։ Սա շատ ծանոթ թշնամու շատ ծանոթ գործելաոճն է, սուտ եւ կեղծիք, եւ հենց այս պատճառով նաեւ պետք է շտապենք օգնել զինվորին, որովհետեւ մեր թշնամին նենգ է ու դավադիր։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակի բարդությունները շատ-շատ են։ Եվ այս տխուր առիթով մի դեպք հիշեցի, որը ուզում եմ պատմել։ Մի քանի տարի առաջ Ստրասբուրգում ապրող իմ մի եվրոպացի գործընկերոջ հետ քաղաքի կենտրոնի սրճարաններից մեկում գարեջուր էինք խմում եւ զրուցում դեսից-դենից, բնականաբար, շատ արագ խոսքը հասավ Արցախին։ Շառլ Պիեռին որքան էլ բացատրում էի արցախյան հարցի նրբությունները, չէր հասկանում, իրենց օրինակն էր բերում, Էլզասի, գերմանացիների, ֆրանսիացիների եւ նրանց համատեղ «օգտագորվող» քաղաքների եւ բնակավայրերի։ Ես իրեն ասում էի ադրբեջանցին ֆրանսիացի չէ, ազերին գերմանացի էլ չէ, եւ մեր դեպքում նրբությունները շատ են, մեր դեպքում Եվրոպայի սրտում քնած հայ սպայի է կացնահարել ազերի սպան որին հետո «կիրթ» Ալիեւը հերոսի կոչումներ եւ դափնիներ տվեց, մեր դեպքում մենք դեռ ցեղասպանության արյան հիշողություն ունենք, Սումգայիթ ,Բաքու, Կիրովաբադ եւ հազար ու մի այլ բաներ։ Եվրոպացին էլ ինձ չէր հասկանում, բայց, ի վերջո, երբ մեջս մշեցին խոսեց, գարեջրի գավաթը սեղանին խփելով լաց եղա եւ ավելի ջղային նորից բացատրեցի արցախյան հարցը, ընկերս հասկացավ եւ փորձեց ելքեր առաջարկել։ Մեկ բանում երկուսս էլ համակարծիք էինք, մարդ պիտի ճիշտ հարեւան ունենա։

Ասելիքս ի՞նչ է՝ այսօր եւս պիտի արագ գործել, որովհետեւ ինքս էլ պաշտպանության նախարարի պես համոզված եմ, որ տղան պարզապես «աշխարհագրորեն մոլորվել է»։

Ով թեկուզ մեկ անգամ եղել է առաջնագծում,/ ինքս՝ բազմիցս/, պատկերացնում է, թե ինչ է նշանակում առաջնագիծ, սահման, սեփական դիրքեր, թշնամու դիրքերը, այնպես, որ զինվորը կարող էր եւ մոլորվել, այո, իրավունք չուներ, պարտավոր էր չմոլորվել, բայց, պատահել է, փորձանք է եւ տղային պիտի օգնել, քանի դեռ ազերիները նրա վզին հազար ու մի հորինված բաներ չեն կախել ու չեն տարել կառափնարան։ Մենք նրանց ձեռագիրը լավ գիտենք, մենք մեր թշնամուն լավ ենք ճանաչում, հետեւաբար, զգոն լինենք, բոլոր ատյաններում ահազանգենք, պահանջենք, պարտադրենք եւ պնդենք, որ մեր զինվորը պիտի վերադարձվի մեր սահման, քանի որ կան միջազգային նորմեր խաղաղ պայմանների համար եւս, եւ դրանք պիտի գործի դնել։

Դե, ձեզ տեսնեմ, տղերք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատող, միջազգային կառույցների հետ աշխատող դիվանագիտական օղակներ, ՄԻՊ եւ՝ այլք․․․գործեք․․․

Եվ վերջապես վարչապետ, արագի մեջ լայֆ մտի, պատասխան պահանջող հայացքով․․․․«Կիրթ» Ալիեւին ասա, տղա ջան, կարո՞ղա տեղը չես բերում, իյաաաաաաա:

Վերջին նախադասությունը համարեք, ոչ մի կապ չունի, նախորդ մտքերիս հետ, բան էր՝ ասացի…»:

դիտվել է 5086 անգամ
Լրահոս
Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am