«Վարչապետ, արագի մեջ լայֆ մտի». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ զինվորը հայտնվել է ադրբեջանական բանակի կողմից վերահսկվող տարածքում։ Հայ զինվորը՝ 19 տարեկան եւ Կարմիր Խաչը մինչ այս պահը չի հանդիպել նրան, չի առաջարկել իր աջակցությունը եւ , առհասարակ դեռ ոչ մի կոնկրետ, տեսանելի, աջակցող քայլ չի արվել։ Եթե անտես արվում է, էլի լավ է, բայց հասարակությունը ուզում է իմանալ, մտահոգ են մարդիկ, զինվոր ունեցողները, բոլորը, կամ՝ շատերը, գուցե։

Տղան 19 տարեկան է, զինվոր, գյուղացի, պարզ , հասարակ երիտասարդ եւ ահա՝ պատերազմը նաեւ այսպես է պատերազմ: Պիտի միջազգային կառույցը, այս դեպքում գոնե Կարմիր Խաչը արագ գործի անցնի եւ միջազգայնորեն ընդունված չափանիշներին համարժեք քայլեր իրականացնի։ Տղայի մայրը, առանց այն էլ վատառողջ կին է եւ ահա, լսելով լուրը, ավելի է վատացել, նա այսօր հիվանդանոցում է, հայրը, արդեն Արցախում է, որդու մասին մի լուր, մի խաբրիկ առնելու հույսով։

Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ է։ Նա ապրում է հոր, մոր եւ եղբոր հետ, անապահով ընտանիքից Է։ Ըստ համայնքապետի՝ գյուղում լուրեր են շրջանառվում, որ Արայիկը մառախուղի պատճառով է հայտնվել թշնամու սահմանում։

10 օր առաջ էր արձակուրդ եկել, երբեք չի դժգոհել ծառայությունից․ «Պրոբլեմներ չի եղել, գյուղում տարածված լուրեր չեն եղել, որ էրեխուն նեղություն են տվել», կարդացի կայքերից մեկում։

Մինչ մենք նստել ու մտածում ենք ինչը ինչից առաջ է, թշնամու քարոզչամեքենան առաջ ընկած սուտ լուրեր է տիրաժավորում։ Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է, թե իբր, զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ: Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է։ Սա շատ ծանոթ թշնամու շատ ծանոթ գործելաոճն է, սուտ եւ կեղծիք, եւ հենց այս պատճառով նաեւ պետք է շտապենք օգնել զինվորին, որովհետեւ մեր թշնամին նենգ է ու դավադիր։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակի բարդությունները շատ-շատ են։ Եվ այս տխուր առիթով մի դեպք հիշեցի, որը ուզում եմ պատմել։ Մի քանի տարի առաջ Ստրասբուրգում ապրող իմ մի եվրոպացի գործընկերոջ հետ քաղաքի կենտրոնի սրճարաններից մեկում գարեջուր էինք խմում եւ զրուցում դեսից-դենից, բնականաբար, շատ արագ խոսքը հասավ Արցախին։ Շառլ Պիեռին որքան էլ բացատրում էի արցախյան հարցի նրբությունները, չէր հասկանում, իրենց օրինակն էր բերում, Էլզասի, գերմանացիների, ֆրանսիացիների եւ նրանց համատեղ «օգտագորվող» քաղաքների եւ բնակավայրերի։ Ես իրեն ասում էի ադրբեջանցին ֆրանսիացի չէ, ազերին գերմանացի էլ չէ, եւ մեր դեպքում նրբությունները շատ են, մեր դեպքում Եվրոպայի սրտում քնած հայ սպայի է կացնահարել ազերի սպան որին հետո «կիրթ» Ալիեւը հերոսի կոչումներ եւ դափնիներ տվեց, մեր դեպքում մենք դեռ ցեղասպանության արյան հիշողություն ունենք, Սումգայիթ ,Բաքու, Կիրովաբադ եւ հազար ու մի այլ բաներ։ Եվրոպացին էլ ինձ չէր հասկանում, բայց, ի վերջո, երբ մեջս մշեցին խոսեց, գարեջրի գավաթը սեղանին խփելով լաց եղա եւ ավելի ջղային նորից բացատրեցի արցախյան հարցը, ընկերս հասկացավ եւ փորձեց ելքեր առաջարկել։ Մեկ բանում երկուսս էլ համակարծիք էինք, մարդ պիտի ճիշտ հարեւան ունենա։

Ասելիքս ի՞նչ է՝ այսօր եւս պիտի արագ գործել, որովհետեւ ինքս էլ պաշտպանության նախարարի պես համոզված եմ, որ տղան պարզապես «աշխարհագրորեն մոլորվել է»։

Ով թեկուզ մեկ անգամ եղել է առաջնագծում,/ ինքս՝ բազմիցս/, պատկերացնում է, թե ինչ է նշանակում առաջնագիծ, սահման, սեփական դիրքեր, թշնամու դիրքերը, այնպես, որ զինվորը կարող էր եւ մոլորվել, այո, իրավունք չուներ, պարտավոր էր չմոլորվել, բայց, պատահել է, փորձանք է եւ տղային պիտի օգնել, քանի դեռ ազերիները նրա վզին հազար ու մի հորինված բաներ չեն կախել ու չեն տարել կառափնարան։ Մենք նրանց ձեռագիրը լավ գիտենք, մենք մեր թշնամուն լավ ենք ճանաչում, հետեւաբար, զգոն լինենք, բոլոր ատյաններում ահազանգենք, պահանջենք, պարտադրենք եւ պնդենք, որ մեր զինվորը պիտի վերադարձվի մեր սահման, քանի որ կան միջազգային նորմեր խաղաղ պայմանների համար եւս, եւ դրանք պիտի գործի դնել։

Դե, ձեզ տեսնեմ, տղերք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատող, միջազգային կառույցների հետ աշխատող դիվանագիտական օղակներ, ՄԻՊ եւ՝ այլք․․․գործեք․․․

Եվ վերջապես վարչապետ, արագի մեջ լայֆ մտի, պատասխան պահանջող հայացքով․․․․«Կիրթ» Ալիեւին ասա, տղա ջան, կարո՞ղա տեղը չես բերում, իյաաաաաաա:

Վերջին նախադասությունը համարեք, ոչ մի կապ չունի, նախորդ մտքերիս հետ, բան էր՝ ասացի…»:

դիտվել է 5064 անգամ
Լրահոս
Եկել եմ Ձեզ տենամ. Ռուբեն Հայրապետյանը՝ լրագրողներին (video) Սերգո Կարապետյանին դատարանում դիմավորեցին՝ «ա-մոթ» վանկարկելով (video) Հայաստանի խայտառակությունն է, որ երկու հաղթանակած նախագահների գործով դատավարություն է ընթանում․Էդուարդ Շարմազանով (video) Խոշոր ավտովթար. վիրավոր վարորդներին ավտոմեքենաներից դուրս են բերել Արարատի հրշեջ-փրկարարները Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս երեք անգամ ասել, որ հանցանք եմ կատարել․ Արա Բաբլոյան (video) Բանավեճ Բարսեղ Բեգլարյանի ու դատախազի միջև (video) Քննիչը մոռացե՞լ է Սերժ Սարգսյանի կենսագրությունից շատ կետեր. Սերժ Սարգսյանի պաշտպանը՝ դատավորին (video) Ժողովրդի վստահությունը իրավունք չի տալիս իշխանությանը դատական համակարգը «քացու տակ գցել»․ Հայկ Մամիջանյան (video) Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ իր անունը հեռու պահելով Մարտի 1-ից․քննարկում (video) Կողմնորոշվեք պարոնայք․ մարտահրավեր, թե ծաղրուծանակ Հեռացող Քոչարյանի ինչի՞ն էին պետք սպանությունները, ուրեմն՝ ու՞մ էին ձեռնտու Մարտի 1-ի սպանությունները․Բորիս Մուրազի (video) Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը չի հիշու՞մ՝ ինչպես էր մեղադրում Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին․Բորիս Մուրազի (video) Պատասխան-սադրանք Կրկեսի վերածված Այո-ի քարոզարշավը Ռոբերտ Քոչարյանն անուն է տվել ՈՒղղակի ասելիք ուրիշ չկար, հո չէր խոսելու դիզվառելիքից. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մասին Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին «Խոջալուի» նախօրյակին Հայաստանի ներկայիս ղեկավարը, երբ կլինի «նախկին իշխանություն», անխուսափելիորեն նստելու է "Независимая газета"-ն երկարամյա լռությունից հետո պրոադրբեջանական խայտառակ նյութ է տպել Մարտ 1-ին հրավիրված քայլարշավը ուղղակի կերպով Նիկոլը դարձնում է քարոզարշավի մաս Իջիր գերեզմանների վրայից Փաշինյան․ Արմեն Աշոտյան. անոնս Մեհրիբանը Բրեժնևի սինդրոմ ունի, սաղ աշխարհով ֆռռում, շքանշաններ է հավաքում երկրների ղեկավարներից Նիկոլենք իշխանություն դառնալուց հետո էլ շարունակում են գործել «նախկին իշխանություններին ընդդիմություն» ռեժիմով Ոչինչ էլ չստացվեց ձեզ մոտ, որովհետև դուք սովորական հեղաշրջիչ եք Իբր մեր վիրուսները քիչ էին, մի հատ էլ... կորոնա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխության հանրաքվե, Արցախում կայանալիք ընտրություններ, Արցախյան հիմնահարց: Փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են բժիշկ, «Մեկմեկով» նախաձեռնության անդամ Արտակ Հովակիմյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը: Թեմա` Առողջապահության նախարարության անգործությունը, Կորոնավիրուսի հետ կապված թերացումները, ոչ պատշաճ իրազեկում, կազմակերպչական ոչ ճիշտ կազմակերպում, կորոնավիրուսի աշխարհագրությունը: Փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` ընթացող դատավարություն, պարգևավճարումներ, հերթական քաղաքական մանիպուլյացիա Փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա` սորոսականների հերթական քայլերը եկեղեցու դեմ, թրանսփարենսի ինթերնեյշնլի աշխատանքները: Փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։ Թեմա՝ Խոջալուի դեպքերի շուրջ Ադրբեջանի զեղծարարությունները և ադրբեջանական քարոզչության երկերեսանիությունը։ Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում /հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, գրադարան/ տեղի կունենա «Հայաստանի ազգային կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրում» ծրագրի շրջանակում պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Պայմանագիրը կստորագրեն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադանը և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: ՓԵՏՐՎԱՐԻ 26-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-Ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում Տոկիոյի ուղեգրի խնդիրը և ըմբշամարտի մարզչական խորհրդի կողմից հնչեցված մտքերի պատասխանները: ՓԵՏՐՎԱՐԻ 26-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ասուլիսը: Թեմա- Արարատի մարզի 2020 թվականի ծրագրերը: Փետրվարի 26-ին, ժամը՝ 11 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը և սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: Թեման՝ Պահքը օգտակար, թե վնասակար է առողջությանը, ինչո՞ւ և ո՞ւմ կարող է հակացուցված լինել Պահքը, հոգևորի ազդեցությունը մարդու ֆիզիկական առողջության վրա: Փետրվարի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Сумгаит… Геноцид… Гласност?» գրքի հեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը և Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը: Թեման՝ «Սումգայիթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի հայության ցեղասպանությունը, հարցին պետական մոտեցման անհրաժեշտությունը: ԼՂ հիմնախնդիր. մյունխենյան սկզբունքներ, վերջին գործընթացներն ու հնարավոր զրագացումները»: