Աթամբաեւին ցմահ ազատազրկում է սպառնում
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, ում մեղադրում են սպանության եւ այլ առանձնապես ծանր հանցագործությունների մոջ, կարող է սպառնալ ցմահ ազատազրկում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապաշտպան Ռիտա Կարասարտովան:
«Չպետք է իրավաբան լինել հասկանալու համար, որ նման առանձնապես ծանր հոդվածների հանրագումարով Աթամբաեւին կարող է սպառնալ ցմահ ազատազրկում»,- հայտարարել է նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ ինքը դեռեւս պատրաստ չէ Աթամբաեւին առաջադրված նոր մեղադրանքները գնահատելու, քանի որ դրանց հիմնավորվածությունը պետք է հաստատեն քննությունն ու դատարանը: