Հիմա Նիկոլը թաքնվում է Սևանի իր ամառանոցում և միայնակ ,Օսիպյանի հսկողության ներքո, լողում է Սևանում. Արեգնազ Մանուկյան

Հարցազրույց հոգեբան Միհրդատ Մադաթյանի և 7or.am կայքի գլխավոր խմբագիր Արեգնազ Մանուկյանի հետ:/Մաս 1-ին/

-Իշխանափոխությունից հետո որոշ բաներ ջրի երես դուրս եկան.Իրենց գործողություններում շաբլոն ոչինչ չկա,Վարդավառի օրը որոշում են ԱԺ-ում գորգ լվանալ, Նիկոլ Փաշինյանը մտնում է ժողովրդի մեջ ,տոնախմբություններն այլ բնույթի են, վարչապետն ասում է՝ես ձեզանից մեկն եմ:

Արեգնազ Մանուկյան.Արդեն չի մտնում ժողովրդի մեջ, գորգերի լվացման ժամանակ մենք չտեսանք,որ Նիկոլ Փաշինյանը փայտը ձեռքին կանգնած գորգ լվանար,նույնիսկ պատգամավորներին չտեսանք:Նշանակություն չունի,որ արձակուրդում էր,եթե նախկինում էլ արձակուրդում լիներ,առիթը բաց չէր թողնի ,որ ժողովուրդը գովերգեր,ծափահարեր,ինքն ասեր՝Իջևանի խոզը ,ուտեր,խմեր:Ինքը արդեն տեսնում է,որ ժողովուրդը իրեն չի ընդունում այնպես,ինչպես նախկինում,և դրա համար ինքը հիմա թաքնվում է Սևանի իր ամառանոցում և միայնակ ,Օսիպյանի հսկողության ներքո, լողում է Սևանում:

-Չենք կարող չէ ասե՞լ,որ ինքը չի տարբերվում մյուսներից:

Միհրդատ Մադաթյան.Տարբերվում է,ես նորարություններին դեմ չեմ, մենք ատոմային դարում ենք ,ստեղծվեց ատոմային էներգիան ,որը շատ օգտակար էր,և ատոմային ռումբը,որը վնասակար ազդեցություն ունեցավ:Ամեն նորարարություն չէ,որ պետք է ծափահարություններով ընդունել,ի սկզբանե դրված էին որոշակի ցենզեր,որոնք իրատեսական չէին ,չէին կարող լինել, իհարկե դա ուտոպիայի ձև էր:Հիմա գալիս է պոպուլիստական շարժումը,օրենսդիր մարմինը չի հասկանում իր դերը,փորձում է պոպոուլիզմն անել առանց հասկանալու,ինչ կապ ուներ խալի լվանալը և ջուրը ,այն դեպքում երբ մեր եկեղեցին ասում է,որ այդպիսի տոն չկա,որ իրենք տոնեցին: Եթե ուղղակի պետք էր դուր գալ ժողովրդին,ապա այդ ջրցանների վրա փուչիկ կապելու էֆֆեկտը մենք մի անգամ տեսել էինք Իջևանում ու հասկացել էինք,որ ոստիկանությունը պետք է իր դերում լինի,ոչ թե խաղաղապահ դեր զբաղցենել:Ոստիկանությունը օրենքը պահող օրգան է .պոպուլիստական ռակուրսից սա մի խաղ է դառնում, դուրս ենք գալիս Բաղրամյան փողոց,ջրում ենք ,խալի ենք լվանում ,բայց իրականում մենք գործ ունենք մի շարտ կարևոր բանի՝հայ ազգի ինքնության ,պետության հետ,որտեղ խաղալ չի կարելի ,կարող է լուրջ պատժվել,եթե մենք դարեր շարունակ կարողացել ենք գոյատևել,պետականություն ունենք,որը անհերքելի է ու շատ կարևոր է մեզ համար,այդ պետականության հետ խաղալ չի կարելի:

-Հեղափոխությունն ունի իր կանոնները,մի քանիսն առանձնացրեք,որ մեր իշխանության ներկայացուցիչները պահապանում են,և որոնք են ,որ դավաճանում են:

Արեգնազ Մանուկյան.Հեղափոխությունը մի շատ կարևոր կանոն ունի,որ ինչպես ժողովուրդը ձեռքերի վրա բերում է իր առաջնորդին առաջին գիծ և նստեցնում է գահին,այդ նույնը ժողովուրդը շատ կարճ ժամանակահատվածում միանգամից հիասթափվում է,որովհետև սպասելիքներն էլ էին շատ մեծ այդ առաջնորդից և այդ նույն ժողովուրդը հիասթափված , դավաճանված կնոջ նման շատ կտրուկ ձևով և շատ կոպիտ այդ նույն առաջնորդին,այդ նույն ճանապարհով ,որով բերել,նստեցրել է գահին ,նորից իջեցնում է:Հիմա մենք այդ պրոցեսները Հայաստանում շատ ակնհայտ տեսնում ենք,և ես կարծում եմ,որ հեռու չէ այն ժամանակը,երբ ժողովուրդը վերջնականապես կհիասթափվի այն «Հիսուսից» ինչպես ասում էին ,աբսուրդային ձևակերպումներ էին տալիս՝մեր կայսրն է,մեր թագավորը և այն,այդ նույն «Հիսուսին» իրենք այդ խաչից կիջեցնեն ներքև:

-Ժողովուրդը դրա կարիքն ուներ:

Արեգնազ Մանուկյան.Փոփոխության կարիքը ժողովուրդն ուներ, ժողովուրդը փրկչի կարիք չուներ,ժողովուրդը պետք է հասկանար,որ յուրաքանչյուրը ,եթե իր տեղում հստակ քայլեր կատարի և չհնազանդվի իշխանություններին,չվաճառի իր ձայնը, կամակատար չլինի,ապա այդ փոփոխությունները կլինեն առանց այդ փրկչի:Մեր երկիրն ուներ այդ փոփոխությունների կարիքը ,մենք ողջունում էինք ,սակայն Նիկոլ Փաշինյանն իր պատմական առաքելությունը կատարել է և պետք է հեռանա:

-Շատերն են ասում,որ մեծ գործ կատարեց ,հեռացրեց նախորդներին և պետք է գնա,անազնի՞վ չենք նրա նկատմամբ:

Արեգնազ Մանուկյան.Ոչ ոք իրեն չի խանգարում,որ աշխատի, սկզբնական շրջանուն ասում էին`մի քննադատեք,թող աշխատի:Նիկոլ Փաշինյանը չի անում ոչինչ,նա չունի սկզբունքներ,գաղափարներ,իզմեր,ինչպես հայտարարում էր,միակ իզմը իր մոտ պոպուլիզմն է `զուգորդված դատարկիզմով:Զարմանալի կերպով այդ պոպուլիզմը դուրս է եկել միջազգային ասպարեզ,ինքը հայտարարում է,որ Արցախի հարցով պետք է գտնել մի այնպիսի լուծում ,որը ընդունելի կլինի Ստեփանակերտի ,Երևանի և Բաքվի կողմից,դա պոպուլիզմ է և անիրականանալի է:

Միհրդատ Մադաթյան.Ես մի փոքր համաձայն չմ այն տեսակետի հետ,որ Նիկոլ Փաշինյանը իր գործը կատարեց և մենք պետք է շնորհակալություն ասենք և ճանապարհենք:Ինչ վերաբերում է լիդերի կամ փրկչի ձևավորմանը,մեր ազգն ունի այն զգացումը,որ պետք է գտնել մարդ ,ում վրա պետք է դնել պատասխանատվություն ,և Նիկոլ Փաշինյանի գալով ,ինքը այդ ամբողջ պատասխանատվությունը դրեց Փաշինյանի վրա,նա էլ ակտիվ այդ պատասխանատվությունը ետ բարձեց ժողովրդի վրա,ասելով,որ դուք եք որոշել ու որոշում:Իրականում,վերցնելով պատասխանատվություն,դու անում ես գործ,կարող ես սխալվել,բայց քանի որ ոչ մի կողմը այսօր պատասխանատվություն չի վերցրել,մենք ունենք անտեր երկիր,որտեղ լիդերը իր վրա պատասխանատվություն չի վերցրել երկիրը պահպանելու,օրենքները պահելու համար, ժողովուրդն էլ չի կարող :Ճանապարհելու մասին ասեմ,որ այս հեղաշրջումը շատ թանկ գին է վճարելու այն սխալների համար,որոնք տեղի են ունեցել նախկին կառավարությունների համար ,չկա այնպիսի կառավարություն,այնպիսի գործ անող ,որը չունենա սխալներ ,բոլորն էլ ունենում են:Երբ մեզ ցույց են տալիս,ուղղել,հիմնավորել,որոշ բաների հետ կարող են չհամաձայնել,շարունակել սխալվել,մինչև արդյունք կտեսնենք:Սխալներեն էլ մարդու համար են,բայց այդ ամենը շկելու համար այսքան քանդելը ես չեմ համարում ,որ պետք էր,ամեն ինչ ունի իր գինը:Այսօր մի փոքր թանկ ենք վճարել այն ամենի համար,եթե ինչ-որ լավ բան էլ փորձենք տեսնել,չկա վատ բան ,որի մեջ լավը հնարավոր չէ տեսնել,եղածն այնքան փոքր է ,որ դրա համար մենք շատ թանկ ենք վճարել:

Այսօր ոչինչ չի արվում,այսօր մենք ունենք պետականություն,պետություն,ազգ, ժողովուրդ,որը բոլորովին մատնված է անտերության,որովհետև չունենք այն լիդերը,որը կպահպանի մեր ազգի շահերը:

-Հավատը կա:

Միհրդատ Մադաթյան.Մենք այն ժամանակ էլ ունեիք ժողովուրդ,երբ շնապօգնությունը ուշ էր գալիս, բայց իր աշխատանքի մեջ փորձում էր հարկերից խուսափել:Մենք սովոր ենք պետությունից ստանալ,բայց ոչ մի բան չտալ ,չենք հասկանում,որ այդ շտապօգնության մեքենայի սարքին լինելը հենց այդ հարկերի հաշվին է:

Ի սկզբանե ունենք նման պատկեր,երևի մենակ մեզ վրա չբերեմ,շատ ազգերում նման բան գոյություն ունի,նույն բանն է:Երբ փորձում ենք ընտրովի ներկայացնել փոստարկներ,թե ինչքան լավն ենք մենք,վատն են նախկինները,տարուց ավել նախկիններ գոյություն չունեն,չկան նախկինների ձեռքում ինչ-որ լծակներ ,բացի նրանից կարող են խոսել,կարծիքներ արտահայտել ,պետական կառավարման գործընթացում ոչ մի գործընթացներ չունեն: Մենք մինչև հիմա չունենք ,ոչ մի արած գործ և մինչև հիմա շահարկվում են նախկինները :Ենթադրենք նախկինները վատն էին,սխալ էին,պետք է վառել,ոչնչացնել,ինչ ենք անում մենք այսօր,ոչինչ չենք անում,մենք այս ընթացքում չունենք ոչ մի խոստումի կատարում,չունենք ոչ մի լոզունգի իրագործում,որը հեղափոխություն է սարքել,չխոսեմ արագաչափերի,կարմիր գծերի մասին ,դրանց մասին բազմաթիվ անգամներ է խոսում,դատական անկախության մասին,որը այդպես չէ,կամայականությունների մասին,որ այսօր կատարվում է,անկախ նրանից,թե ով է ճիշտ կամ սխալ եղել:ԱԺ նախագահի կինը կարող է հեգնական գրառումներ անել,պատգամավորների մասին,ինձ համար սա մանկապարտեզային խաղի է նման,անպատասխանատու խաղ, այնտեղ պապաներ,մամաներ կան,որ խաղերը կուղղեն,իսկ տվյալ դեպքում պապաներն ու մամաները չկան,ու դա ճակատագրական կարող է լինել ,ոչ թե իրենք համար,այլ մեզ համար,վերջում այդ սխալներ անողները փախենալու են Ամերիկաները և հանգիստ ապրեն,Հայաստանի մասին չեն էլ հիշելու:Մենք մնալու ենք,կան, մարդիկ,ովքեր նվիրյալ են:

Արեգնազ Մանուկյան. Հենց դրա համար էի ասում,որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:

Միհրդատ Մադաթյան.Հեռանալու հետ լրիվ համաձայն եմ:

Արեգնազ Մանուկյան.Արձանը կանգնեցրեցին և դա բավական էր,իսկ մնացած առումներով ,քանի որ ինքը չի անում այն,ինչի համար հիմա կոչված է,դրա համար եմ ասում,որ պետք է հեռանա:Իր մոտ կարծես անձի եկվություն կա, ինքը վերցրեց իշխանութունը,բայց այդպես էլ չդարձավ վարչապետ,ինքը մնաց որպես փողոցային գործիչ,նույն փողոցային պահվածքով,արտահայտություններով,կարգախոսներով ,վարվելակերպով և Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ ընդդիմախոսը նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն է:Եթե ինքը իր ձեռքն ասյօր հնարավորություն ունենար,Ջորջ Օրուելի 1984-ում նկարագրվածի նման կվերափոխեր ամբողջ մամուլը,նաև իր հարազատ Հայկական ժամանակը, յութուբի,լրատվամիջողցների էջերից իր նախկին հայտարարությունները ,արտահայտությունները,ելույթները կջնջեր,որովհետև հիմա ինքը հակառակն է անում:

-Մի քանի օրինակներ:

Արեգնազ Մանուկյան.Արագաչափերի,ԵԱՏՄ-ի թեմայով,օրինակները շատ են:

-Շատերն ասում են`իրեն պակասում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

Արեգնազ Մանուկյան.Խանգարում է:

Միհրդատ Մադաթյան.Նման բան կա,ասում են`եթե դու փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել ,իսկ հիմա մեքենա ես վարում, այսպես է լինում: Այս տղան փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել,այսօրվա դրությամբ ամբողջ մի հանրապետության ղեկավար է ,բայց ինքն իրեն պահում է հեծանիվ չունեցած մանուկի պես:Եթե ինքը հիմա երկրորդ կերպարով լիներ ընդդիմադիր,վաղուց ԱԱԾ-ում փակված կլիներ,ինքն իրեն կփակեր:

-Այդպիսի Նիկոլ Փաշինյան չունե՞նք:

Միհրդատ Մադաթյան.Չունենք,եթե ինքը այն ժամանակ խոսեր այնպիսի բաների մասին,ինչով փորձում էր ժողովրդի պոպուլյարությունը վայելել,պարզվեց,որ այդ բոլորը ուտոպիական էր,հիմք չունեինք,տեսականորեն կարող էինք ասել,հիմա պրակտիկ կարող ենք ասել` այսքան դոլար ներդրում,այսօր չկա,Արցախի հարցը,որը հետո պարզվում է բարդ խնդիր է:

-Անազնի՞վ չէ,որ որ մենք միայն իր մասին ենք խոսում,թիմ կա:

Միհրդատ Մադաթյան.Ցույց տվեք ևս մի պերոսնա,ով ուշադրության արժանանա:

-ԱԱԾ կա,մյուս կառույցները:

Միհրդատ Մադաթյան.ԱԱԾ-ը այսօրվա դրույթյամբ կատարում է ղեկավարի,լիդերի պահանջները,ոստիկանությունը փուչիկներով Վարդավառ է խաղում,ոստիկանություն չունենք, լիդերի ցույց տվեք,ով ուշադրության արժանի է, բացի այն էմոցիոնալ արտահայտություններից,որ արեց Մխիթարը,որ մենք ձեզ կկոտրենք ,որով ուշադրության և քննարկման արաժանացավ է,նման մարդ չունենք:Մենք ունենք Արարատ Միրզոյան,ով ասում է,որ աշխարհը մեզանից պետք է ժողովրդավարություն սովորի, հետո գնում է Ամերիկա ,խնդրում,որ իրեն ժողովրդավարություն սովորոեցնեն,նման ծիծաղելի էպիզոդներ:
Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենում,տեսեք,թե ինչի մասին է խոսքը ,վարչապետը գնում ,է,որ ռեյտինգ բարձրացնի,որ իր թեկնածուն անցնի:

Արեգնազ Մանուկյան.Դա էլ չի օգնում:

-Դա հատուկ է արվե՞լ:

Միհրդատ Մադաթյան.Ոչ պոպուլիստական թիմ է հավաքվել,այնպես ,ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պոպուլիստական ընդդիմություն,հաշվի չառնելով արհեստավարժության որևէ ոլորտ:Միգուցե մի քանի տեղ,որտեղ պատահականության սկզբունքով նստած են քիչ ,թե շատ արհեստավարժ մարդիկ,ամբողջը մեզ օրինակ: ԱԺ նիստերը նայում ենք, բովանդակություն չկա,սիրուն աղջիկ…նման դիալոգներ, որոնք օրենսդիր մարմնին հարիր չեն:

Արեգնազ Մանուկյան.Ոչ թե թիմ է հավաքվել,այլ Նիկոլ Փաշինյանն այդպիսի թիմ է հավաքել,ինքը հատուկ է ընտրել,որ որևէ մեկն իրենից ավելի խելացի ,ճարտարախոս չլինի:Ինքն իրեն պատկերացնում է ցմահ առաջնորդ,ղեկավար,թագավոր:

-Կարո՞ղ է թիմը փոխել:

Արեգնազ Մանուկյան.Ինքը ցանկություն չունի արհեստավարժ մարդկանցով թիմը համալրելու:

Միհրդատ Մադաթյան.Իսկ ով է ասել,որ մեզանից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի անձի դեմ է ,նման խնդիր չկա, երբ մենք ասում ենք Նիկոլ Փաշինյան,իր անձը փոքր մաս է մեզ կազմում,ինքը որպես վարչապետ է հետաքրքիր ,թե տանն ինքը ոնց է հաց ուտում,կամ կնոջ հետ ոնց է վարվում,դա մեզ հետաքրքիր չէ,մենք լիդերին նայում ենք իր դերում:Ինքն իր դերում անում է ճակատագրական սխալներ մի ամբողջ ազգի համար ,մենք սրա մասին ենք խոսում:

Արեգնազ Մանուկյան.Ասում ենք,որ չունենք ոստիկանություն,ԱԱԾ, սակայն երբ դրանք անհրաժեշտ են անձամբ Նիկոլ Փաշինյանին,տեսնում ենք,որ շատ լավ էլ ունենք ԱԱԾ,ոստիկանություն :

-Ի դեպ,ոստիկանապետն ասաց`ես բոլորի ոստիկանապետն եմ,նաև հանցագործների:

Արեգնազ Մանուկյան.Ինքը միմիայն Նիկոլ Փաշինյանի ոստիկանապետն է,իր բոլոր քայլերը մինչև հիմա տեսել են.նա կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները:

-Ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ:

Արեգնազ Մանուկյան.Ինքը դարձել է Նիկոլ Փաշինյանի սրտի ոստիկանապետը,ինչպես Արթուր Դավթյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի սրտի դատախազը,Արմեն Դանիելյանը՝ սրտի դատավորը:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 11262 անգամ
Լրահոս
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am