Հայաստանի հարևանն ու գերտերությունների խաղերը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնին մեղադրել է Իրանի հարցով ամերիկյան քաղաքականությանը խառնվելու մեջ: Այս մասին Թրամփը գրել է Թվիթերում:

«Գիտեմ՝ Մակրոնը, ինչպես և մյուս բոլորը, ցանկանում է միայն բարին, սակայն ոչ ոք իրավունք չունի խոսելու Միացյալ Նահանգների անունից, ոչ ոք՝ բացի Միացյալ Նահանգներից, ոչ մի կերպ, որևէ ձևով լիազորված չէ ներկայացնելու մեզ», - մասնավորապես գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նաև կարծիք է հայտնել, թե Իրանը «լրջագույն ֆինանսական դժվարություններ ունի»: Ամերիկյան պետության ղեկավարի պնդմամբ՝ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն «հակասական ազդակներ է ստանում բոլոր նրանցից, ովքեր անհիմն ներկայացնում են մեզ՝ այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»:

Թե որն է Ֆրանսիայի նախագահին հրապարակային քննադատելու պատճառը, Թրամփը չի հստակեցնում: Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ մամուլը, մասնավորապես՝ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իրանական աղբյուրները, հայտնել է, որ Էմանյուել Մակրոնը իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հասան Ռոհանիին որպես պատվավոր հյուր հրավիրել է մասնակցելու Մեծ յոթնյակի հավաքին, որը տեղի կունենա ֆրանսիական Բիարից քաղաքում օգոստոսի 24-26-ը: Գագաթնաժողովին ներկա է լինելու նաև Դոնալդ Թրամփը:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, սակայն, չի հաստատել այդ տեղեկատվությունը: Նախագահ Մակրոնը, որը մշտական կապի մեջ է Իրանի նախագահի հետ, չի թաքցնում՝ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների բարելավման հարցում: Ավելի վաղ Ֆրանսիան Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ ֆինանսական համակարգ են ստեղծել՝ INSTEX, որը թույլ կտա ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով Իրանի հետ ֆինանսական գործողություններ իրականացնել:

Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ոչ միայն անցյալ տարվա մայիսին միակողմանիորեն խզել է Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը, այլ նաև սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ համագործակցող երկրների դեմ: Իրանի միջուկային հավակնությունները զսպող համաձայնագրի տակ ստորագրած եվրոպական երկրները, սակայն, ամեն կերպ փորձում են կանխել գործարքի տապալումն ու այն լքած Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր ռազմական լարվածությունը, միևնույն ժամանակ համոզել Իրանի իշխանություններին՝ չխախտել պայմանավորվածությունները:

Վերջին ամիսներին երկու երկրների միջև լարվածությունը հասավ գագաթնակետին: Վաշինգտոնը հավելյալ հազար զինվոր ուղարկեց Մերձավոր Արևելք Հորմուզի նեղուցում երկու նավթակիրների վրա հարձակումներից հետո, որոնց համար ամերիկյան իշխանությունները մեղադրում են Իրանին, իսկ Թեհրանը հավաստիացնում է, թե կատարվածի հետ որևէ կապ չունի:

Այդ միջադեպերից հետո Վաշինգտոնը հայտարարել է Պարսից ծոցում Իրանի դեմ ռազմական կոալիցիա ստեղծելու մտադրության մասին, դաշնակից Փարիզը, սակայն, պնդում է, որ Թեհրանի նկատմամբ ճնշումները առավելագույնի հասցնելու անհրաժեշտություն չկա:

Թեհրանն իր հերթին արձագանքել է ամերիկյան դիրքորոշմանը: Վաշինգտոնն իզուր է զանգի սպասում Իրանի իշխանություններից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ եթե Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ, ապա նախագահ Դոնալդ Թրամփը «զանգի է սպասում» նրանցից:
«Նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ նման սպասում ունեն Իրանից, սակայն ապարդյուն է»,- ասել է Մուսավին՝ ի պատասխան ամերիկյան կողմի հայտարարությանը: Վերջինիս խոսքով՝ Իրանը բանակցություններ չի նախաձեռնի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել Թեհրանի միջուկային գործարքից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1918 անգամ
Լրահոս
Լուսանկար Կրասնոդարի վթարից,որի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են զոհվել Դավադրության տեսությունը և արյան գինը․ Նարեկ Մանթաշյան. Լուսանկար Փաստեր, որոնք բացահայտում են Նիկոլ Փաշինյանի դեմագոգ ու պոպուլիստ կերպարը… Ն.Փաշինյանը թիմակիցները համոզե՞լ են, որ առանց պադավատի չի աշխատվում Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարից մանրամասներ Երբ Նիկոլին մերժելու կլինեք,անունը հանկարծ չտաք. կվանկարկեք՝ «Պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր պողոսին» Հարևան Պողոսներին արհամարհե՛ք մտքի մեջ, այլ ոչ բարձրաձայն Առաջ լավ էր, երբ ոչ միայն մեր երկիրը, այլ ամբողջ աշխարհը 3 փղերի վրա էր ու հարթ «Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա» Ամուլսարի կնքահայրը Արմեն Սարգսյանն է. ոսկի` լռության դիմաց Նիկոլ Փաշինյան-Մասիս Մայիլյան.ովքեր են միջնորդնեերը Բա կաշառքն ու կոռուպցիան պոզով-պոչով ե՞ն լինում Ինչպես են ոստիկանները կոտրում Դոն Պիպոյի ձեռքը. Նիկոլ Փաշինյանի անարխիան. տեսանյութ «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը Ավելի քան 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում Գործ ունենք իշխանության քաղաքական անճարակության հետ Անկարան՝ Patriot զենիթահրթիռային համալիրների շուրջ ստեղծված իրավիճակի մասին Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ. խոսնակ Նորից զարմացած հայացքով նայում էր ու միակ հակափաստարկը, որով ուզում էր «չախել» մարզպետին, այն էր, թե բա՝ դուք էն ժամանակ մարզպետ չէի՞ք/տեսանյութ/ Բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից Ոչ մի երկրում, ոչ մի հասարակական շարժում 100 տո­կոսանոց «իդեալիստական» բնույթ չի կրում ԱԳ նախարարների մոտակա հանդիպ­մանն ընդառաջ Բաքուն կփորձի օգտագործել «դաշնա­կիցներին» ՀՀ-ի դեմ տեղեկատվաքարոզչական գրոհ իրականացնելու համար Մինչ ՀՀ կառա­վարությունը բանակցում է իռլանդական Ryanair ավիաընկերության հետ, Վրաստանն արդեն պայմանագիր է ստորագրել և շուտով թռիչք կիրականացնի Գիշերային միջադեպ` ակումբում «Մեզ խաբել են…մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք» կա. դա շոուն է…». Գևորգ Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը հրավիրում են լուսաբանելու՝ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում ստեղծված Լեգենդների արահետ քայլուղու բացման արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 24-ին՝ ժամը 14։30-ին , Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում: օգոստոսի 24-ին՝ ժամը 14։00 –ին, Հայաստանում առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Բելառուսի կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի ոչ պաշտոնական բացումը։Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենցմասնակցությունը մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն՝ գրելով[email protected] էլ․հասցեին Օգոստոսի 24-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա` Ադրբեջանը Իսրայելի ռազմաբազա՞, տարածաշրջանի համար ինչ վտանգներ ու զարգացումներ կարող է ստեղծել ադրբեջանաիսրայելական սերտ համագործակցությունը եւ վերջին շրջանում կատարած համատեղ գործողությունները Իրանի դեմ։ Բանախոսը կանդրադառնա նաեւ Ադրբեջանի կողմից առաջիկայում ձեռք բերվելիք զինատեսակներին։ Օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6, մանրամասները098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահԿարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնականտարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ ենվերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահինև արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ուվերահսկողությունը Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Գրիգոր Նարեկացի» ԲԿնորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. ՄարիԴարակչյանի և հոգեբան Աշխեն Մկոյանի ասուլիսը: Թեման`ինչպե՞ս գրագետ պատրաստվել սեպտեմբերի 1-ին: Ինչպե՞սհաղթահարել առաջին անգամ մանկապարտեզ, դպրոց կամԲՈՒՀ հաճախելու բարդույթը: Երեխայի ֆիզիկականպատրաստությունը կանո... Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականաց... Օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Հայաստանի անկախության հռչակագրի ընդունում, ներքաղաքական իրավիճակ: Օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Սպիտակ քաղաքում Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ-ի գրասենյակում (հասցե`Շահումյան 5/7) կազմակերպում է քննարկում «Համայնքների խոշորացման գործընթացը և հնարավոր ռիսկերը Լոռու մարզում» թեմայով: Բանախոսներն են՝ Աշոտ Գիլոյան` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ժիրայր Ղազարյան՝ Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Օլեգ Դո... Օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը կխոսի Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների մասին,ինչպես նաեւ կանդրադառնա բնապահպանական մյուս օրակարգային խնդիրներին: Օգոստոսի 23-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա փաստաբան Ինգա Ավագյանի ասուլիսը։ Թեման՝ «Զորակոչի ենթակա անձին մեղադրում են կեղծ փաստաթուղթ ներկայացնելու և ծառայությունից խուսափելու համար, այն դեպքում երբ առկա են 3 բժիշկների կողմից տրված էպիկրիզները, որտեղ երկուսը հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ մեկը բացառում այն՝ առանց հիմնավորման և փորձաքննության։ Հարուցված քրեական գործի մանրամասները և փաստաբանի հետագա գործողություննե...