Հայաստանի հարևանն ու գերտերությունների խաղերը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնին մեղադրել է Իրանի հարցով ամերիկյան քաղաքականությանը խառնվելու մեջ: Այս մասին Թրամփը գրել է Թվիթերում:

«Գիտեմ՝ Մակրոնը, ինչպես և մյուս բոլորը, ցանկանում է միայն բարին, սակայն ոչ ոք իրավունք չունի խոսելու Միացյալ Նահանգների անունից, ոչ ոք՝ բացի Միացյալ Նահանգներից, ոչ մի կերպ, որևէ ձևով լիազորված չէ ներկայացնելու մեզ», - մասնավորապես գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նաև կարծիք է հայտնել, թե Իրանը «լրջագույն ֆինանսական դժվարություններ ունի»: Ամերիկյան պետության ղեկավարի պնդմամբ՝ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն «հակասական ազդակներ է ստանում բոլոր նրանցից, ովքեր անհիմն ներկայացնում են մեզ՝ այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»:

Թե որն է Ֆրանսիայի նախագահին հրապարակային քննադատելու պատճառը, Թրամփը չի հստակեցնում: Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ մամուլը, մասնավորապես՝ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իրանական աղբյուրները, հայտնել է, որ Էմանյուել Մակրոնը իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հասան Ռոհանիին որպես պատվավոր հյուր հրավիրել է մասնակցելու Մեծ յոթնյակի հավաքին, որը տեղի կունենա ֆրանսիական Բիարից քաղաքում օգոստոսի 24-26-ը: Գագաթնաժողովին ներկա է լինելու նաև Դոնալդ Թրամփը:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, սակայն, չի հաստատել այդ տեղեկատվությունը: Նախագահ Մակրոնը, որը մշտական կապի մեջ է Իրանի նախագահի հետ, չի թաքցնում՝ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների բարելավման հարցում: Ավելի վաղ Ֆրանսիան Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ ֆինանսական համակարգ են ստեղծել՝ INSTEX, որը թույլ կտա ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով Իրանի հետ ֆինանսական գործողություններ իրականացնել:

Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ոչ միայն անցյալ տարվա մայիսին միակողմանիորեն խզել է Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը, այլ նաև սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ համագործակցող երկրների դեմ: Իրանի միջուկային հավակնությունները զսպող համաձայնագրի տակ ստորագրած եվրոպական երկրները, սակայն, ամեն կերպ փորձում են կանխել գործարքի տապալումն ու այն լքած Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր ռազմական լարվածությունը, միևնույն ժամանակ համոզել Իրանի իշխանություններին՝ չխախտել պայմանավորվածությունները:

Վերջին ամիսներին երկու երկրների միջև լարվածությունը հասավ գագաթնակետին: Վաշինգտոնը հավելյալ հազար զինվոր ուղարկեց Մերձավոր Արևելք Հորմուզի նեղուցում երկու նավթակիրների վրա հարձակումներից հետո, որոնց համար ամերիկյան իշխանությունները մեղադրում են Իրանին, իսկ Թեհրանը հավաստիացնում է, թե կատարվածի հետ որևէ կապ չունի:

Այդ միջադեպերից հետո Վաշինգտոնը հայտարարել է Պարսից ծոցում Իրանի դեմ ռազմական կոալիցիա ստեղծելու մտադրության մասին, դաշնակից Փարիզը, սակայն, պնդում է, որ Թեհրանի նկատմամբ ճնշումները առավելագույնի հասցնելու անհրաժեշտություն չկա:

Թեհրանն իր հերթին արձագանքել է ամերիկյան դիրքորոշմանը: Վաշինգտոնն իզուր է զանգի սպասում Իրանի իշխանություններից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ եթե Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ, ապա նախագահ Դոնալդ Թրամփը «զանգի է սպասում» նրանցից:
«Նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ նման սպասում ունեն Իրանից, սակայն ապարդյուն է»,- ասել է Մուսավին՝ ի պատասխան ամերիկյան կողմի հայտարարությանը: Վերջինիս խոսքով՝ Իրանը բանակցություններ չի նախաձեռնի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել Թեհրանի միջուկային գործարքից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1979 անգամ
Լրահոս
Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am