Արտակարգ իրավիճակը Ռուսաստանում շարունակվում է
Ռուսաստանի տարածաշրջանների դժվարամատչելի շրջաններում գործում է 301 անտառային հրդեհ ավելի քան 2,7 միլիոն հեկտար տարածքում: Հրդեհների մակերեսն աճել է ավելի քան 400 հազար հեկտարով:
Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները` ակտիվ մարման աշխատանքներ են կատարվում 283 հազար հեկտար տարածքում:
Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Ռուսաստանի Դաշնության 4 սուբյեկտում. Իրկուտսկի մարզի, Սախայի Հանրապետության (Յակուտիայի), Կրասնոյարսկի երկրամասի ամբողջ տարածքում, Բուրյաթիայի Հանրապետության երեք մունիցիպալ շրջաններում: