Ղրղըզստանում՝ չլուծվող խնդիրների հետ միայնակ

Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում օգոստոս 9-ին կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում տեղի են ունեցել նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով:
«Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը», - ասել է Փաշինյանը: - «Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»:

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵԱՏՄ շրջանակում միասնական ալկոհոլի շուկայի ստեղծման, անդրազգային ընկերությունների ստեղծման, անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության, արդյունաբերական և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համագործակցության, «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, ԵԱՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հարցեր։

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ կարգադրությունը, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման ժամանակացույցը, վերոնշյալ ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը միտված որոշումներ և կարգադրություններ։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երևանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։

Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։ Նրանք փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, և պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։
Մեդվեդևը ողջունել է Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում և նշել, որ երկկողմ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների և շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձևաչափերով։

Փաշինյանը դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ընթացքը և գոհունակությամբ խոսել, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին. 2019թ. առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 19 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2019թ. առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 12.8 տոկոսով։ Վարչապետ Փաշինյանը նաև գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ-ի ամբողջ ներուժի լիարժեք օգտագործումը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ։
Թե կոնկրետ ինչ արդյունքներ կան այս ուղղություններով քննարկումների շուրջ՝ հստակ չէ: Երկկողմ հարաբերություններում կոնկրետ ձեռքբերումների մասին, կարծես, խոսք չկա:
Փաշինյանն ակնհայտորեն ուղերձներ է հղել ռուսական կողմին, երբ «առանձնակի» կարևորել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը, և ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»:

Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ նա նշել է, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը, և շարունակել է․ - «Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում»:
Ռուսական շուկայում ներգրավվածության առումով Հայաստանը վաղուց խնդիրներ ունի, արդյոք լուծվում է այս խնդիրը՝ ցույց կտա ժամանակը: Նույնը վերաբերում է նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատող սուբյեկտներին:

Հետաքրքրական է Փաշինյանի ելույթից այս հատվածը, երբ նա նշել է, որ «ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան հրավիրել է նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:

Տեղեկացնելով, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով, որին հրավիրված են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ղեկավարները և ԵԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները, Փաշինյանը շարունակել է․ - «Ակնկալվում է, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր»:

Թամար Բագրատունի

դիտվել է 2199 անգամ
Լրահոս
Էս աղետից պետք է պրծնենք․ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյան (video) Հրատապ. դաժան ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին (video) Աննայի շուրջ հավաքված կնիկնե՛ր, կանգնել եք գլխավոր բ**-ի ու ղ***- ի կողքը․ հերոսի մայր (video) ՔՊ–ն հետո կհայտարարի՝ 1,5 մլն–ը հնարած թիվ է՝ մեր վզին «պավադոկ» դնելու համար ընդդիմադիր (video) ՔՊ-ից ինձ ահաբեկում են․ դե փորձվեք, դե բերեք. Մեսրոպ Մանուկյան (video) Ավինյանի նոր պաշտոնյան, ով կալանավորված է եղել նախկինում․ Հայկ Մարությանի թիմակից (video) Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Հոլոքոստն էլ է ֆեյք․ Արմինե Ադիբեկյան (video) Ալեն Սիմոնյանի ուղղորդմա՞մբ եք դիմել իրավապահներին․ Ասլանյանը` երեկ տեղի ունեցած միջադեպի մասին (video) Գործընկերների հետ այցելել ենք բերման ենթարկված Սամվել Վարդանյանին. Քրիստինե Վարդանյան ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին (video) Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am