«Ռուսթավի-2»-ի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով», նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել մոտ 13 հազար ամերիկյան դոլարի չափով գրավը:
Գվարամիայի նկատմամբ քրեական հետապնդումը հաջորդում է «Ռուսթավի-2»-ի ղեկավարի պաշտոնից նրա հեռացմանը: