А какой там хоровац. Պոպովը Հայաստանի մասին
«Танцев со звездами» նախագծի ժյուրիի նախագահ, Համաշխարհային պարային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը պատմել է,որ սիրում է հանգստանալ Հայաստանում: Այնտեղ կարող ես շատ համեղ ուտել և հիանալի գինի ըմպել: Իսկ խորովածի մասին էլ չեմ խոսում: Խոզի խորովածն ու հայկական քյաբաբը հիանալի են:
Պոպովը հիշել է նաև հեռավոր 1970-ականն թվականները՝ խոսելով կնոջ հետ Հայաստանում գտնվելու օրերի մասին:
Նա պատմել է, որ այդ օրերին Հայաստանում է գտնվել աշխատանքային այցով, սակայն կարողացել է ժամանակ գտնել այցելել տարբեր ռեստորաններ, ինչպես նաև լինել լեռներում և Սևանա լճում:
«Արդեն երկորդ օրը ես ասաց, որ չենք կարող աշխատել, եթե այդ տեմպով շարունակենք ուտել, իսկ մեզ ասացին՝ եթե ուտելը խանգարում է աշխատելուն, աշխատելը կարելի է չեղյալ համարել»,-հավելել է Պոպովը: