2050-ին 5 մլն բնակչություն ունենալու համար Հայաստանում ամեն տարի պետք է կառուցվի Վանաձորի չափ մի քաղաք, տարեկան 10-12 մլրդ դոլարի ծախս արվի․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեբսյուքյան էջում անդրադարձել է 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ դրա համար գերմարդկային ջանքեր են պետք։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2017 թ․ սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր նպատակն է 2040 թվականին Հայաստանում ունենալ 4 մլն բնակիչ։ Սա շատ անսովոր հայտարարություն էր, քանի որ Սերժ Սարգսյանը Հայաստանը պաշտոնապես ընդունել էր 3,106 հազար բնակչով, իսկ այդ պահին արդեն նրանց թիվը նվազել էր մինչև 2,973 հազար, այսինքն ավելի քան 130 հազար բնակչով, իսկ արտագաղթը իր իշխանության տարիներին կազմել էր մոտ 245 հազար բնակիչ։ Թե ինչպես էր Սերժ Սարգսյանը հաջորդ 22 տարիների ընթացքում շրջելու այդ ընթացքը, և երկրի բնակչությունը ավելացնելու ավելի քան 1 միլիոն մարդով, ոչ ոք պատկերացում չուներ, բայց կարևոր էր մեծ թիվ հայտարարել, ու այն անվանել «ազգային տեսլական»։

Իր նախորդին այս շաբաթ որոշեց գերազանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց իր էլ ավելի հավակնոտ «տեսլականի» մասին՝ 2050 թվականին Հայաստանում ունենալ 5 միլիոն բնակիչ։ Հրաշալի թիվ է, և թերևս ամեն հայ մարդ կուզենար Հայրենիքում այդպիսի հայահավաք իրականացնել, բայց փորձենք պատկերացնել, արդյոք այն հնարավորություն ունի իրականություն դառնալու։

Հայաստանի բնակչությունը վերջին հինգ տարիների ընթացքում, տարեկան պաշտոնապես նվազում է մոտ 8-10 հազար մարդով, և այս պահի դրությամբ պաշտոնապես կազմում է մոտ 2,961 հազար մարդ։ Բնակչության նվազման այս տեմպը պահպանվել է նաև վերջին մեկ տարում, երբ իշխանության էր գտնվում Նիկոլ Փաշինյանը։ Եթե այս տենպը պահպանվի առաջիկա տարիներին, ապա Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կկազմի լավագույն դեպքում 2,7 միլիոն մարդ, իսկ իրականում էլ ավելի քիչ, քանի որ բնական աճը տարեց տարի նվազում է, և մասնագետների կանխատեսումներով, հաջորդ տասնամյակի կեսից սկսած բացասական է դառնալու։ Դա նշանակում է, որ 5 միլիոնի «տեսլականի» իրականացման համար անհրաժեշտ է լինելու Հայաստան ապահովել մոտավորապես 2,3-2,4 միլիոն, և կամ տարեկան միջինը 80 հազար բնակչի ներգաղթ։ Ժամանակակից Հայաստանի պատմության մեջ (չհաշված ցեղասպանության տարիները) դա ընդամենը մեկ անգամ է եղել, երբ 1949 թ․ Ստալինյան ռեժիմը մոտ 100 հազար հայեր Արևելյան Եվրոպայի երկրներից վերաբնակեցրեց Խորհրդային Հայաստան, սակայն այն ավարտվեց աղետով՝ այդ մարդանց մեծ մասը հայտնվեցին գետտոներում, ոմանք էլ Սիբիրում, մեծ մասը չինտեգրվեցին Հայաստանի հետ, և արդյունքում լքեցին երկիրը հետագա տարիներին։

Որպեսզի այդ նույնը կրկնել 30 տարի անդադար, ավելի քան գերմարդկային ջանքեր են պետք։ Օրինակ, ամեն տարի Հայաստանում պետք է կառուցվի Վանաձորի չափ մի քաղաք (ընդ որում ավելի բարեկարգ), և այնտեղ ներգաղթող բնակչությունը ապահովվի որակյալ աշխատանքով։ Սա մոտավորապես 10-12 միլիարդ ԱՄՆ դոլարի ծախս է պահանջելու ամեն տարի, այն դեպքում, երբ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն հիմա 3 միլիարդ դոլար է, ու չի բավականացնում բազմաթիվ օրհասական կարիքների համար։ Կարելի է պնդել, որ ծախսերի մի մասը կհոգան իրենք ներգաղթողները, մի մասն էլ՝ ներդրողները, սակայն նույնիսկ այս դեպքում պետությունը պետք է վիթխարի ծախսեր իրականացնի, որպեսզի ստեղծի նախնական պայմանները և նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ ներդրողներն էլ պետք է ստեղծեն բազմաթիվ նոր բիզնեսներ, որպեսզի մարդկանց որակյալ աշխատանքով ապահովեն։ Թեև այս ամենը տեսականորեն անհնար չէ, իրականությունը այն է, որ երեսուն տարի անընդմեջ ոչ մի երկիր ներգաղթի այդպիսի տեմպեր չի կարողացել ապահովել, և հիմք չկա պնդելու, որ հենց մենք ենք գտել այն կախարդական փայտիկը, որ թույլ կտա դա անել։

Իրականությունը նաև այն է, որ ունենալ տարեկան կայուն 10-15 հազար մարդու զուտ ներգաղթ, ներկայիս 20 հազարի արտագաղթի փոխարեն, արդեն հսկայական հաջողություն կլինի մեր երկրի համար։ Այն յուրաքանչյուրիցս մեծ աշխատանք է պահանջելու, քանի որ այսօր երկրում բնակչության մոտ 30%-ը դեռ ապրում է աղքատության մեջ և շարունակում է արտագաղթել, պաշտոնական գործազրկության մակարդակը դեռ 20%-ից ավելի է, և աշխատողներից շատերն էլ չունեն որակյալ աշխատանք, և այդ պայմաններում խոսել 5 միլիոն բարեկեցիկ բնակչի մասին՝ նշանակում է մարդկանց կերակրել պատրանքներով, և շեղել իրականությունից։

Դրա փոխարեն, մեզ պետք է Կառավարություն, որն առավոտից երեկո թեևերը քշտած գործ է անելու, լուծելու է հերթով երկրի առաջ կանգնած խնդիրները, արագացված զարգացնելու է տնտեսությունը, դրանով հայ մարդկանց մոտ ապագայի նկատմամբ վստահություն է ստեղծելու՝ և այդ դեպքում, գուցե մի հրաշալի օր, մենք իսկապես կտեսնեք, որ արտագաղթին փոխարինում է ներգաղթը, երիտասարդները վստահությամբ ընտանիքներ են կազմում, ընտանիքները սկսում են ավելի շատ երեխա ունենալ, երկրի բնակչությունն էլ վերջապես սկսում է աճել։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, հավատով, որ արդեն մոտ ապագայում մենք այս ամենը կտեսնենք»։

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am