Արտառոց. հնդիկ Սուջիթի որովայնը շարունակ մեծանում է
Հնդկաստանի Բիհարի նահանգի Մուզաֆարփուր քաղաքի բնակիչներից մեկի որովայնը փքվել է՝ հասնելով անոմալ չափերի: Նրա պատմությունը ներկայացրել է Daily Mail տաբլոիդը:
19-ամյա Սուջիթ Կումարը որովայնի ուռչելուց գանգատվում էր յոթ տարեկանում: Երեխային տարել են տարբեր հիվանդանոցներ, սակայն բժիշկները չեն կարողացել գտնել նրա հիվանդության պատճառը: Հնդիկ տղան պնդում է, որ տարեցտարի իր որովայնն էլ ավելի է փքվում, իսկ բժիշկները շարունակում են խճճվել ենթադրությունների մեջ:
Ազգականների խոսքով՝ Կումարի հիվանդությունը բարդացնում է նրա կյանքը: Փքված որովայնի պատճառով տղան չի կարողանում սպորտով զբաղվել, անոմալ արտաքինն առաջացնում է հասակակիցների ծաղր ու ծանակը: