Այս փաստաթուղթն ասում է՝եկեք ձերբազատվենք այն բոլոր ավանդական պատկերացումներից, մեր պատկերացումներով նոր տղամարդ և կին ստեղծենք .Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հարցազրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:/Մաս 2-րդ/

-Մի կետ ևս կա, Հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների և մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով» (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս):

-Ինչ է ասում կոնվենցիան,տարբեր մեկնաբանություններ,բացատրություններ կլինեն,բայց այն կոնտեքստը,որեկեղեցում ծավալված քննարկումներում նկատի առնվել է,հետևյալն է,որ պատմության մեջ կան ձևավորված տղամարդկանց և կանանց վարքագծի նորմեր:Պետք է ամեն ինչ անել,որպեսզի հասարակության մեջ կարծրատիպ դարձած այդ   նորմերը փոխվեն:Չի մանրամասվում ,թե վարքագծի որ նորմերի մասին է խոսքը,իհարկե տաբեր հասարակություններում կարծրատիպ դարձած տարբեր նորմեր կան,որ տղամարդը պետք է ծեծի կնոջը,կինը պետք է խոհանոցից դուրս չգա,կինը երեխա ունենալու համար է,տղամարդը պետք է գերիշխող դիրք ունենա ընտանիքում,նման կարծրատիպերը միանշանակ պետք է մերժվեն և քրիստոնեական մեր կրոնը երբեք չի քաջալերել նման կարծրատիպերի ձևավորմանը ,փոխարենը այս նախադասությունը այլ վտանգներ և այլ մեկնաբանությունների տեղիք է տալիս:Օրինակ՝խնամքը երեխաների նկատմամբ կնոջ վարքագծին բնորոշ երևույթ է,ամենակարևորը ,ես ոնց վստահություն ունենամ,որ փաստաթուղթը այդ վարքագծի ,այդ նորմի մասին չի խոսում: Երեխա ունենալը կնոջ առանձնահատություն է,թե՞ տղամարդու ,երբ մենք ասում ենք կնոջ կամ տղամարդու դերերին բնորոշ առանձնահատկությունը,վարվեցողությունը փոխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին ,դա նշանակում է նաև,որ մենք ջնջում ենք տղամարդու և կնոջ առանձնահատկությունների   սահմանը :Կենսաբանական առանձնահատկությունները դարձնում ենք մի տեսակ խոչընդոտ լիարժեք հավասարության հասնելու համար :

-Կարող են ասել՝դուք ծայրահեղությունների եք գնում:

-Ես դիմում եմ այն հղումներին,որոնք պարունակում է փաստաթուղթը:Երբ խոսում ենք կանանց և տղամարդկանց միջև լիարժեք հավասարություն ապահովելու մասին ,ինչ է նշանակում դա:Այն նշանակում է առանձնահատկությունների ջնջո՞ւմ, չէ որ առանձահատկությունները որոշակի գործառույթների տարբերակում են պարունակում:Եթե տղամարդը իր կենասաբանական առանձնահատկություններից ելնելով չի կարող երեխա ունենալ,իսկ կինը կարող է և ունեում է,արդյո՞ք դա հավասարության սկզբունքի խախտում է, իհարկե ոչ:Հավասարություն չի նշանակում կենսաբանական առանձնահատկությունների ջնջում կամ չեղարկում,կամ դրան կարծեցյալ հասնելու համար կենսաբանական ինքնության մեջ որոշակի խմբագրումների իրականացում:

-Դերաբաշխման փորձ է արվում:

-Մենք ավանդաբար ունենք կնոջ և տղամարդու վերաբերյալ պատկերացումներ ,որը բնությունից է տրված,որը որ   կենսաբանական առանձնահատկություններով է պայմանավորված :Այս փաստաթուղթն ասում է՝եկեք ձերբազատենք այն բոլոր ավանդական պատկերացումներից,դրանք կարծրատիպեր են և մեր պատկերացումներով նոր տղամարդ և կին ստեղծենք:Սա վտանգավո՞ր չէ:

-Կոնվենցիան մասնավոր հրահանգ է պարունակում նաև, որպեսզի «պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում» ներդրվեն ուսումնական նյութեր՝ առնչված նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» գաղափարին (հոդված 14), առանց հստակեցնելու ուսուցման համար տվյալ եզրաբանության բովանդակությունը:

-Սա ամենավտանգավոր կետերից մեկն է,որն ասում է,որ բավարար չէ,որ մենք այդ ընկալումները պետք է ունենանք,որ այդպիսի երևույթը նորմա՞լ է,մենք ճանաչում ենք ,որ այդպիսի երևույթ կա,ասում են ,որ գոյություն ունի նման երևույթ, մարդսպանություն էլ գոյություն ունի,ի՞նչ անենք ,նվիրաբերեն՞ք մարդասպանությունը,իհարկե ոչ: Մարդասպանության դեմ պետք է պայքարել,մարդասպաններին պատասխանատվության ենթարկել,երբեք մենք կոչ չենք անում այդպիսի մարդկանց,ովքեր ուզում են սեռը փոխել ,պատասխանատվության ենթարկել,բայց պետք էլ չի քաջալերեր:
Ամենավտանգավորն այն է,որ սա որպես օրինաչափ,որպես նորմալ երևույթ պետք է ներդրվի դպրոցներում,ուսումնական հաստատություներոմ ,բռնությունը կանխարգելելու,բռնության դեմ պայքարելու կենտեսքտը: Իհարկե միանշանակորեն անհրաժեշտ է բռնությունների դեմ պայքարել,կանխարգելել,այլ առարկաների միջոցով,ինչ համար է,որ դա հատուկ դասընթացի միջոցով լինի:

-Գրականությունը,երաժշտությունը հենց դրա համար են:

-Ինչու առարկայացանկը ծանրաբեռնել,ինչ վերաբերում է հանրակրթությանը,քարոզչությանը ,մի քիչ անհասկանալի է,մի կողմից մենք միանում ենք մի կոնվենցիայի,որտեղ բռնությունը դատապարտվում է,մյուս կողմից ունենք հեռուստաընկերություններ ,որոնք մեծամասամբ իրենց ժամանակը նվիրում են բռնության ,սեռական սանձարձակությունների տեսարանների տարածմանը՝սերիալներ,հաղորդաշարեր,պետք է ներդաշնակություն մտցնել :Մենք չենք կարող մի կոնվենցիայի միանալ,որտեղ որ բռնությունը դատապարտվում է, և այնտեղ քողարկված ,այլ անձանց նկատմամբ բռությունների,սեռական տարատեսակ կողմնորշում ունեցող մարդկանց իրավունքները ճանաչվում են  :Մեր հայտարարության մեջ դրան անդրադարձել ենք,որ հայրենի պետության զորացման և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքի կառուցմանն ի նպաստ կարևորում ենք ընտանիքում և հայրենի կրթական համակարգում հոգևոր, բարոյական և ազգային արժեքներով նոր սերնդի դաստիարակությունն ու կրթությունը, ինչպես նաև այս նպատակով զանգվածային լրատվամիջոցների պատասխանատու գործունեության արդյունավորումը: 

-Սեռի նկատմամբ կոնվենցիայի մոտեցումները հակադրության մեջ են նաև ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու անփոփոխ վարդապետության հետ, որի վրա խարսխված է ընտանիքի ազգային մեր ընկալումը: Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ ընտանիք կարող են կազմել այրը և կինը, որոնք սուրբ պսակով նվիրագործված ամուսնությամբ դառնում են մեկ մարմին և մեկ ամբողջություն, ինչպես ավանդում է Սուրբ Գիրքը (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7-8, Եփես. 5.31):Ժամանկակաից աշխարհում ընտանիք հասկացողւոթյնա վերանայմոն խնդիր կա:

-Իհարկե մենք գտնում ենք,որ ընտանիքի մոդելի վերանայման անհրաժեշտության չկա,մենք ընկալում ենք ընտանիքը որպես կնոջ և տղամարդու միություն պտղավորված զավակներով: Բայց ժամանակակից մոտեցումենով ,որն արտացոլված է  այս  փաստաթղթում,հնարավորություն է տալիս ճանաչել այնպիսի միություններ,որոնք տեղի են ունենում զուգընկերների միջև , դրանք անվանում են ընկերական միավորներ ,քաղաքացիական համատեղ կյանքի դրսևորումներ ունեն,զուգընկերներ եզրը հնարավորություն է տալիս մեկնաբանելու ինչպես տարբեր սեռի պատկանող անձանց զուգակցում, այնպես էլ նույանսեռ անձանց զուգակցություն:

-Շատերը հենց դա են մատնանաշում,որ հնարավոր է նույնասեռ ամուսնություն:

-Իսկ ինչու բացառել, երբ եվրոպական մի շարք երկրներ,ովքեր ընդունել են դա  ,նաև հնարավորություն են ստեղծել,որ նույնասեռ զույգերը երեխա որդեգրեն:

-Այս ուղղությամբ երկու թևեր կան,եթե այնուամենայնիվ այսօրվա իշխանությունը որոշի գնալ այդ քայլին,եկեղեցու քայլերը արդեն հստա՞կ են:

-Սա մի փաստաթուղթ է,որը փոփոխությունների ենթակա չէ, եթե փոփոխությունների ենթակա չեն ձևակերպումները,դրույթները,չի կարող փոփոխության ենթարկվել եկեղեցու դիրքորոշումը:Այնպես չէ,որ հայտարարությունը կատարվել է հպանցիկ, փաստաթղթի մեջ կան կոնկրետ ձևակերպումներ,որոնք ենթարդում են կոնկրետ երևույթներ,իսկ դրանց վերաբերյալ եկեղեցու դիրքորոշումը ձևավաորվել է դարեր առաջ՝հիմնված Սուրբ գրքի ,եկեղեցու վարդապետության վրա:Եկեղեցին լրացուցիչ խորհրդատվության անհրաժեշտություն և կարիք չի տեսնում,որ իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ փոխի:Կենսաբանական սեռը Աստծո պարգև է,և մարդու հիմնական ինքնությունն է,այն փոփոխության ենթական չէ,և որևէ քայլ ինքնության նկատմամբ դատապարտելի և անըդունելի է, և Աստծո ծրագրի նկատմամբ ոտնձգության է ընկալվում,որը միանշանակ եկեղեցին չի կարող ընդունել:

- Մենք Եվրախորհրդի անդամ ենք ,ձգտում ենք դեպի ԵՄ,ուզենք ,թե չուզենք դռները վաղուց բացել ենք ,այսպես ,թե այնպես գալիս ,թե թակում է,ի՞նչ պետք է անենք:

-Ամենամանիպուլյատիվ հարցադրումները հենց այս դաշտում են ,երբ եկեղեցին կամ այն ուժերը,որոնք փորձ են անում ավանդական, հոգևոր արժեքների պաշտպանության դիրքերից հանդես գալ, ներկայացնում են որպես կոնսերվատիվ,պահպանողական ,հետադիմական ,իսկ նրանք ,ովքեր ավանդական ,հոգևոր արժեքներին հակընդեմ են,փորձ են արվում ներկայացնել առաջադիմական :Ամեն ինչ պարզվում է նպատակից.եթե մենք ընդունում ենք այնպիսի արժեքներ,որոնք որ խորթ են մեր ինքնությանը և որոշակի վտանգներ են պարունակում,ինչքանո՞վ է մեր օգուտը ակնհայտ: Մենք կարող ենք ինտեգրվել ցանկացած եվրոպական կառույցի,ցանկացած միջազգային կազմակերպության և որոշակի բարեկեցություն,որոշակի ապահովություն ունենալ,բայց դրա հետ մեկտեղ կկարողանա՞նք պահպանել այն տեսակը,որը բնորոշ է հային: Վերջիվերջո ամբողջ ղարաբաղյան պատերազմի ,ղարաբաղյան ազատագրական շարժման տրամաբանությունը այն էր,որ մենք որպես հայ մեր ինքնությունը կարողանանք պահպանել, մենք կարող էինք հանձնվել կամ ինչ –որ կոմպրոմիսային լուծման հանգել և պահապանել մեր ֆիզիկական գոյությունը գոնե 100,200 տարի:Եթե մեր առջև դրված խնդիրը միայն ֆիզիկական գոյության պահպանումն է,բարեկեցության ապահովումը ,այդ խնդիրը հեշտ է ,բայց մենք ցանկություն ունենք ապրելու ոչ միայն բարեկեցիկ,անվտանգ,այլ այնպես,ինչպես մենք ենք ուզում ապրել՝ մեր գույնով,մեր դիրքով,մեր դեմքով ,մեր ներկայով,մեր ապագայով ,իղձերով,իսկ հարցը լուծելու համար պետք է սեփական ինքությանը կառչած մնալ:

-Օրինակները շատ են Բուլղարիայում կաթոլիկ եկեղեցին,Իտալիայում շատերը փորձում են սրա դեմ պայքարել:

-2 պետություն չեն ստորագրել ՝Ադրբեջան,Ռուսաստան  ,11 –ը ստորագրել են, չեն վավերացրել ,30 երկրներ էլ վավերացրել են:Բազմաթիվ կոնվենցիաներ կան,կոնկրետ այս կոնվենցիայի հետ կապված կան մտահոգություններ:

Փաստարկների մեջ երբեմն օգտագործվում է հետևյալը ,սա նախաստորագրվել է նախորդ իշխանությունների շրջանում,ինչու անցյալ ժամանակ դիրքորոշում չի արտահատվել,այլ հիմա:Ինձ համար շատ տարօրինակ հարց է.եթե մենք 10 տարի առաջ,20 տարի առաջ կոռուպցիա ենք ունեցել և այդքան տարի հետո սկսում ենք կոռուպցիայի մասին խոսել, չխոսե՞նք դրա մասին, հիմա,եթե հնարավոր է խոսել պրոբլեմի մասին,արմատախիլ անել,չխոսե՞լ:

Ի դեպ ,կոռուպցիայի մասին.կոռուպցիա լատիներենից հայերեն 2 թարգմանություն ունի՝այլասերում,կաշառատվություն:Այս սեռական սանձարձակությունը կոռուպցիայի ամենավատ տեսակն է,եկեք միասին պայքարենք այս տեսակի կոռուպցիայի դեմ՝այլասերող,փչացնող,ապականող կոռուպցիայի դեմ:

-Եթե ամփոփենք ՝Հայ Առաքելական եկեղեցին մերժել և մերժում է նման կարգի կոնվենցիաներ ,դրույթներ և կետեր՝տեսնելով վտանգներ:

-Կոնվենցիայի հետ կապված մեր դիրքորոշումը հայտնել ենք,բայց երևույթի նկատմամբ գնահատականը՝սեռափոխության,կենսաբանական ինքնության նկատմամբ ոտնձգությունների վերաբերմունքը միանշանակ եկեղեցու կողմից մերժելի է.սա փոփոխության ենթական չէ ոչ երեկ,ոչ այսօր,ոչ էլ վաղը:

Ես ինձ իրավունք վերապահեմ վկայակոչելու նաև Վեհափառի խոսքը՝եթե մենք ստիպված լինենք ընդունելու այնպիսի երևույթներ ,ինչպիսին կենսաբանական ինքնությունը փոփոխելու նախաձեռնությունն է, ապա մենք ստիպված պետք է լինենք խմբագրել Սուրբ գիրքը ,Սուրբ գիրքը որևէ հնարավորություն չի ընձեռում կենսաբանական առանձնահատկությունների ջնջման կամ փոփոխության համար:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 595 անգամ
Լրահոս
3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am