Կոնվենցիան ընդունելու դեպքում կունենանք բռնությունից զերծ կանայք,բայց դժվարություն կունենանք հասկանալու՝դա կին է,թե տղամարդ.Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հարցազրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:/Մաս 1-ին/

-Վերջերս Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հայտարարությամբ են հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կամ այլ կերպ ասած՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ:Ինչո՞ւ որոշեցիք նման հայտարարություն անել և ի՞նչ խնդիրներ և մտահոգություններ ունեք՝կապված այս կոնվենցիայի հետ:

-Դուք հետևել եք,ականատես եղել եք,թե հանրային քննարկումներում ինչ տեղ են զբաղեցնում կոնվենցիայի շուրջ դիտարկումները,քննարկումները և մի պահ հասունացավ այն պահանջը,որ եկեղեցին իր դիրքորոշումը պետք է հայտնի:Դիրքորոշումը ձևավորվեց տարաբնույթ,տարաֆորմատ քննարկումների արդյունքում,քննարկումներ ունեցել ենք ինչպես Մայր Աթոռի միաբանների շրջանակում,այնպես էլ  համապատասխան իրավաբանների,մասնագետների հետ և ընդհանուր մոտեցումներն այն էին,որ իրականության մեջ գոյություն ունեն փաստաթղթի   որոշ մտահգություններ , երևույթներ , որոնք անընդունելի են և մերժելի:Դրանց մենք անդրադարձել ենք հայտարարության մեջ ,նշելով այն վտանգները,որոնք կարող են ծառանալ փաստաթղթի ընդունումից հետո:Առաջին հայացքից այն շատ անվնաս,գեղեցիկ,հմայիչ փաստաթուղթ է և շղարշված է բռության բեմ պայքարի ոգով և տրամաբանությամբ:Բավական ծավալուն է,և փաստաթղթի մեջ խոսվում է կանանց ,ընտանեկան բռնության մասին և տեսանք,թե   ինչպիսի արշավ սկսվեց սոցիալական ցանցերի միջոցով ՝տարբեր պատմություններ, սրտաճմլիկ դեպքեր,երբ կանայք ենթարկվել են բռության,դարձել   զոհ բռնությունների և մի տեսակ ընդգծվեց անհրաժեշտությունը կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող միջոցառումներ ձեռնարկելու:

-Սակայն, երբ փորձեցին հետամուտ լինել,ավելի կոնկրետ հասցեատերերին գտնել,նրանք կարծես չկային:

-Արդեն իսկ որոշ կասկածների տեղիք տալիս էին,որովհետև  այդ պատմությունները անանուն էին,բացի մեկ-երկու դեպքերից:Բայց որ մեր հասարակության մեջ կան բռնության երևույթներ,ոչ ոք չի կարող ժխտել: Ականատես ենք լինում հանցագործությունների ,վերջերս Արմավիրի մարզում տղամարդը կնոջն էր սպանել,պարբերաբար նման երևույթներ լինում են ,բայց …

-Հակառակն էլ կար:

-Ես չեմ ուզում քննարկել այն հարցը,թե ինչու հատկապես կանանց նկատմամբ բռնությունը պետք է այդպես հատուկ ուշադրության արժանանա ,ենթադրում եմ ,որ դա ինչ-որ ձևով բացատրելի է ,կանայք խոցելի խավ լինելով և ավանդաբար թույլ սեռ ներկայացված լինելով ,պաշտպանության կարիք ունեն:
Ես ուզում եմ խոսել մեկ այլ երևույթի մասին. ներկյացնելով  բռնության դեմ պայքարի նպատակ, փաստաթուղթը երկրորդ պլանում հավանաբար լուծում է մեզ համար շատ վտանագավոր հարցեր ,այն է ,որ չափազանց որոշակիորեն ուղերձ է պարունակվում  որ կանայք նրանք չեն ,որոնք մենք կենսաբանորեն այդպիսին ճանաչում ենք ,ոչ էլ տղամարդիկ են այնպիսին,ինչպիսին կենսաբանորեն իրենց ճանաչում ենք :

-Մինչ այդ թեմային անցնելը ,բռնության մասին ձեր կարծիքը ,բռնությունը,մեր ավանադույթները ,մենք ,ինչքնո՞վ է դա մեզ խորթ կամ հարազատ:

-Բռնության դեպքեր տեղ են գտել մարդկային ողջ պատմության ընթացքում, տարբեր հասարակությունների մեջ,բայց եթե ավելի ծավալվեմ,անհասկանալի է բռնության սահմանումը և սահմանները:Փաստաթղթի մեջ բռնության մի քանի տեսակներ կան ,որոնք ներառվել է նաև մեր ազգային օրնսդրության մեջ՝ֆիզիկական,սեռական,տնտեսական,հոգեբանական:

Ենթադրենք ժամանակակից մարդու համար կարող է Ադամին,Եվային Աստծո տված հրամանը բռնության հոգեբանական դասին պատկանել,ասում է՝ես ձեզ ստեղծում եմ ,բայց այս պտղից չուտեք ,որովհետև, եթե ուտեք ,պետք է մեռնեք:Արդյո՞ք Վարդան Մամիկոնյանի պայքարը զավթիչների դեմ բռնություն էր ,ես կարծում եմ,որ հստակ տարանջատում չկա բռնության և ինքնպաշտպանության ակտի միջև:

Հստակ պետք է սահմանզատվի,կամ այնպիսի ակտերից,որոնք զուտ սեփական առավելությունը,գերիշխանությունը,ամբիցիները հաստատելուն ուղղված չեն:Այս առումով օրենդրությունը և ժամանակակից միտքը բավական ճանապարհ ունի անցնելու: Մեր օրենսդրությամբ կամ ընդհանուր փաստաթղթով երեխայի նկատմամբ ծնողի դաստիարակչական գործողությունները կարող են որակվել բռնություն,դաստիրակության կամ մանկավարժության մի էական բաղադրիչը զրկանքի մեխանիզմի կիրառումն է :Երեխային որոշակի զրկանքների մեխանիզմների միջոցով փորձում ես դաստիարակել, զրկանքներ պարունակող գործողությունները բռնություն են,թե՞ բռնություն չեն,թե՞ դաստիարակություն են:Արդյոք դաստիարակության պրոցեսը բռնություն է,թե՞ ոչ:Շատ զգուշավոր պետք է լինենք բռնությունը սահմանելու գործում:Չգիտեմ,որքանով արդյունավետ կլինի:

Եկեղեցին ,մեր ժողովուրդը բռնության ակտերը,կոպիտ միջամտությունները մարդկային կյանքի իրավունքին դատապարտել է,այսօր էլ շարունակում է:

Ես դեպք չեմ հիշում ,որ մենք բռնություն ենք գործադրել կամ փորձել բռնությունը արդարացնել ,մենք ինքներս բռնության զոհ ենք 1915-ին,բայց բռնությունը հավասարեցնել կենցաղային բռությանը,էլ չեմ ասում բռնության սպառնալիքի,կամ բարի նպատակներով ինչ-որ զրկանքների մեխանիզմների դիմելուն,չեմ կարծում,որ  իրավաչափ են:

-Դուք նշեցիք,ձեր հայտարարության մեջ էլ կա,որ Եկեղեցու բարոյագիտական ուսուցումների հետ անհամատեղելի են այն բանաձեւումները եւ դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու սեռից զատ սահմանում են սեռի այլ տարբերակումներ (Կոնվենցիա, 4-րդ հոդվածի 3-րդ մաս, Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի բացատրական զեկույց, Ստամբուլ, 11.05.2011, հոդված 4, կետ 53, հոդված 60, կետ 313): Հիշյալ սահմանումները, փաստորեն, ճանաչում են անձի՝ անգամ սեփական «սեռը ընտրելու ազատության» իրավունքը:

-Ինչպես նշեցի ,այն նպատակները,որոնք հայտարարվում են կոնվենցիայի մեջ անքննարկելի են՝բռնության դատապարտում,կանխարգելում,բռնության դեմ պայքար,շատ դժվար է չհամաձայնել:

-Իրական նպատակը այս կոնվենցիայի …

-Նպատակը կանանց դեմ,ընտանիքում կանխարգելման պայքարն է, պետք է դատապարտել,ցանկացած հիմքով ,ազգային ,կրոնական,սոցիալական կարգավիճակի հիմքով ,բայց հետաքրքական մի մատնանշում է արվում, որը կարող է արտաքին հայացքից շատ աննշար թվալ և վրիպել շատ ընթերցողների աչքերից,ասում է՝բռնությունը դատապարտում են նաև գենդերային հիմքով:Գենդեր հասկացությունը նույնացվում է մարդու սոցիալական վարքագծի հետ:Բացարձակ կարևոր չէ ,թե դու ինչ սեռի ես կենսաբանորեն ,կարևորն այն է,թե դու քեզ ինչ ես ընկալում:Կարևոր չէ,թե ինչ ինքնություն ես կրում, կարևորն այն է,թե դու ինքնությանդ մասին ինչ ես մտածում: Դու կարող ես լինել կին,մտածել,որ տղամարդ ես:Մենք որևէ մեկին չենք քաջալերում հալածել,հետապնդել, պատասխնատվության ենթարկել այն բանի համար,որ ինքը ,լինելով կին,տղամարդ է զգում և մեր օրենսդրության միջից այդ հոդվածը ապաքրեականացվեց,և երևէ մեկը իր սեռական ոչ ավանդական կոմնորոշման համար քրեական պատասխանատվության չի ենթարկվում,բայց մեր ասելիքն այն է,որ մենք չենք հետապնդում,չենք հալածում,պարսավանքի չենք ենթարկում,բայց նաև միջոցառումներ չենք ձեռնարկում,որ դա քաջալերված լինի :

Այս կոնվենցիայով պետությունը հանձնառություն է ստանձնում,որ նման մարդկանց հատուկ պաշտպանության տակ առնի:Մենք ունենք օրենքներ,որոնք իրենց պաշտպանում են,որ հալածանք չկիրառվի,ինչպես մնացած բոլորի,բայց որ նրանց հատուկ պաշտպանության տակ առնես ,դա արդեն որոշակի առավելությունների շնորհում է:

-Ի՞նչ է դա նշանակում :

-Դա նշանակում է,որ այն անձինք ,ովքեր որ հակվածություն ունեն իրենց սոցիալական սեռը չնույնականացնել իրենց կենսաբանական սեռի հետ,իրենց հակումները արտահայտելու ավելի մեծ ազդակ կամ ուղերձ կստանան այս կոնվենցիայով՝պետական պաշտպանություն:Ես ասել եմ,որ ինչպիսի վիճակ մենք կունենանք ,եթե 15-16 լրացած երիտասարդները բանակից խուսափելու համար,որոշեն,որ իրենք աղջիկ են ,կին,մենք ինչ մեխանիզմներ ունենք,որ կանխարգելենք դա և վաղը արդյո՞ք կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար ինչ վտանգներ կարող է ստեղծել այդպիսի իրավիճակը,նման հնարավորության սահմանում:

Իհարկե հակարդարձում են,ասելով,որ այսօրվա օրենսդրությունն էլ նման մեխանիզմներ պարունակում է,որ եթե որևէ մեկը ինքն իրեն տղամարդ է զգում կամ կին,ԶԱԳՍ-ում համապատասխան փոփոխություն կարող են անել,այստեղ  դրա մասին չէ խոսքը ,մենք այս փաստաթղթով իրենց շնորհում ենք պետական պաշտպանություն,այնպես ինչպես բռնության ենթարկված կանանց պարագայում:Ընդամենը մանիպուլյացիայի փորձեր են,որ ասում են ՝ամբողջ փաստաթուղթը բաղկացածէ 52 հոդվածներից,որոնք բացառիկ հոդվածներ են,5 հոդված էլ թող լինի այնպես,ինչպես իրենք են նշում,այդ երկուսը կանխորոշիչ են լինելու,կարող է ամբողջի մեջ խոսվի երեխաների,կանանց իրավունքերի պաշտպանության մասին,բայց հիմնական խնդիրը որտեղ սահմանում է,թե ինչ է տղամարդը,կինը ,այստեղ խնդիր ենք ունենում: Միգուցե մենք ունենանք բռնությունից պաշտպանված ընտանիք,բայց ընտանիքը կազմաքանդելու ճանապարհով,գլխացավից կազատվենք,բայց գլուխը կտրելու ճանապարհով,կունենանք բռնությունից զերծ կանայք,բայց դժվարություն կունենանք հասկանալու՝դա կին է,թե տղամարդ:

-Բանակից խուսափելու մասին նշեցիք,ուրիշ ի՞նչ վտանգներ կան :

-Ազգային անվտանգության տեսանկյունից վտանգի մասին խոսեցի,հոգևոր ,աստվածաբանական տեսանկյունից մարդու արարչաստեղծ ինքնությունը անխաթարելի է և անձեռնմխելի է,դու չես կարող աստվածաստեղծ ինքնության մեջ փոփոխություն անել,խմբագրել ,ձևափոխել,դա նախասահմանված է և սա հիմնական ընդդեմ քայլ է Աստծու նախախնամության ,ծրագրի :Երբեմն ,որ մարդու ազատականության գաղափարի դրոշի ներքո փորձ է արվում պաշտամունքի վերածել մարդու քմահաճույքը,ցանկությունը,մոռացության է տրվում,որ մարդու ազատությունները ավարտվում են այնտեղ,որտեղ սկսվում է Աստծո կամքը,որ ազատությունների մասին ժամանակակից մոտեցումների կոնցեպցիան բավական հնացած է :Այդ կոնցեպցիան մարդուն ասում է՝դու ազատ ես այն չափով ,ինչ չափով,որ դու չես վնասում դիմացինի իրավուքները,հանրային անվտանգությունը չես խաթարում,ուրիշների առողջությանը վնաս չես տալիս:Հիմա ես հակառակ կողմից եմ փորձում ասել,արդյոք՝ եթե որևէ մեկը իրենց զգա կենդանի,կամ թռչուն,յուրաքանչյուր պետություն պարտավորվա՞ծ պետք է լինի այդ մարդու ազատությունը ինքն իրեն թռչուն համարելու :Սրա մեջ էլ կարծես թե վնասակարություն չկա դիմացինի նկատմամբ  :

-Եթե շուն զգա,օձ զգա,կվնասի:

-Եթե մարդն իր ազատությունների շրջանակում իրեն թռչուն կամ կենդանի է ներկայացնում ,մենք պարտավորված ենք ընդունելու,հարգելու իր որոշումը,սա նույն տրամաբանության մեջ է:Ազատությունները պետք է սահմանգծում ունենան ոչ միայն այն բանի համար  ,թե դա որքանով է վտանգում դիմացինի ֆիզիկական գոյությունը,հանրային անվտանգությունը կամ առողջությունը,այլ նաև թե որքանով է տեղավորվում իր բնական ,կենսաբանական հատկանիշների և հատկությունների մեջ:

-Սա մի երևույթ է,որի մասին Աստվածաշնչում էլ կա ակնարկ և դրա բացատությունը կա՞, բոլոր ժամանակներում եղել են նման մարդիկ,որը կարող է կոչվել շեղում,անոմալիա,այլասերում:

-Աստվածաշունչը կամ եկեղեցու պատմությունը երբեք սրբերի պատմություն չի եղել, Աստվածաշնչի պատմությունը մաքրագործման պատմություն է, ցույց է տրվում մեղքը,մեղավորին և այն ճանապարհը ,որով դու կարող ես մաքրագործվել,սրբվել,մաքրվել:Եվ այս առումով լավ փաստակ չէ այն ,որ թե եղեղեցու,թե պատմության մեջ կա նման բան:Լավ փաստարկ չէ,որ մատնանշվի, որ տարբեր ժամանակներում նման դեպքեր եղել են, այո եղել են,բայց երբեք չի թուլացել ջանքը,չի տկարացել պայքարը այդպիսի արատների դեմ,եթե երբևէ տկարանա,ուրմեն եկեղեցին իր առաքելության մեջ չէ:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1101 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am