Թուրքական «նուրբ» ակնարկ Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է երբեք չճանաչել Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ։

Ըստ «Անադոլու» գործակալության, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանը երեկ ասել է․ - «Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի ապօրինի միավորումը Ռուսաստանի հետ և շարունակելու է աջակցել Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Ասուլիսին Էրդողանը նաև ընդգծել է, որ Ղրիմի թաթարները թուրքերի եղբայրներն են և միավորում են Ուկրաինան Թուրքիայի հետ։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ հակամարտությունը Դոնբասում հնարավորինս շուտ կկարգավորվի և կկարգավորվի միջազգային իրավունքի նորմերի համաձայն։

Հիշեցնենք՝ երեկ ռուսամետ անջատականների գնդակոծությունների հետևանքով ուկրաինացի 4 զինծառայող է զոհվել: Միջադեպից հետո Ուկրաինայի նախագահը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հորդորել ներազդել Ուկրաինայի արևելքը վերահսկող անջատողականների վրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Օգոստոս 6-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ նույն օրը «թշնամու հարձակման հետևանքով չորս հերոսներ կորցրել են իրենց կյանքը»: Ըստ հաղորդագրության՝ երկրի արևելքում Դոնեցկի շրջանում ռուսամետ անջատականները կրակ են բացել Ուկրաինայի բանակի դիրքերի վրա` օգտագործելով ականանետեր ու գնդացիրներ: Ուկրաինայի արևելքում 2014-ի ապրիլից բռնկված հակամարտության հետևանքով ավելի քան 13 հազար մարդ է զոհվել:

Էրդողանի հետ բանակցություններին Զելենսկին Անկարային հրավիրել է մասնակցելու Դոնբասի ենթակառուցվածքի վերականգնմանը։ Նա նաև թուրքական բիզնեսին առաջարկել է գործունեություն ծավալել Ուկրաինայում՝ հավելելով, թե անձամբ է հանդես գալիս որպես երաշխավոր և կանի հնարավորը, որ թուրք գործարարների համար Ուկրաինայում հարմարավետ պայմաններ ստեղծվեն։

Նկատենք, որ Թուրքիայի նախագահը նախկինում էլ հայտարարել էր, թե չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում, սակայն Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկը՝ միանալ Ուկրաինայի արևելքում ստեղծվելիք խաղաղապահ առաքելության ձևավորմանը, չի ընդունել։

Սակայն դա ամենևին էլ չի խանգարում, որպեսզի Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում այլ ոլորտներում խնդիրներ առաջանան։ Ավելին, այդ հարաբերություններն ավելի ու ավելի կուռ են դառնում, ընդլայնվելով։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3058 անգամ
Լրահոս
«ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am