Ալիևի կողմից սահմանին սադրանքները չի կարելի բացառել

Ինչպես և կանխատեսել էինք դեռ երեկ՝ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտեց Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում, երբ նա հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևն՝ այսպես է հակադարձել. «Լեռնային Ղարաբաղը՝ դա Ադրբեջան է: Դա մեր պատմական և անբաժանելի հողն է»:

Նրա խոսքով՝ նման «սադրիչ» կոչերով Հայաստանի ղեկավարությունը տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին: «Թող ոչ մեկը չկասկածի, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա», - ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Այսպես, պաշտոնական Բաքուն Փաշինյանի հայտարարությունը որակել է որպես ագրեսիվ, այն համարելով հակասող ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ձգվող բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում արված քննարկումներին։ «Այն նաև հանդիսանում է լուրջ հարված բանակցային գործընթացին։ Այն հակասում է Հայաստանի կողմից արված հայտարարություններին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ։ Ստեփանակերտում Փաշինյանի ելույթը ցույց տվեց նրա իրական դեմքը»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկ անգամ ևս ի լուր աշխարհի հայտարարում է, իրենք երբեք չեն հաշտվի տարածքների «օկուպացիայի» հետ, կշարունակեն ջանքերը դրանց վերադարձնելու ուղղությամբ։

Ստեփանակերտում՝ Հայաստանի և Արցախի ղեկավարությունների իրար կողքի կանգնելը, «Միացում» և «Արցախը Հայաստան» է կարգախոսները միայն թեթև առիթ էին, որպեսզի պաշտոնական Բաքուն «օրինականացնի» իր հետագա իրական ագրեսիվ պահվածքը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն խեղաթյուրված է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

«Այն միացման գաղափարը, որի վրա շեշտը դրել էր վարչապետն իր ելույթում չի կարող նշանակել արցախյան պետականության ապամոնտաժում։ Դա մեր իղձերի, մեր գաղափարների, հուզական ազգային արժեքների ներքո տեղավորվող գաղափար է։ Դա չի նշանակում, որ արցախյան պետականությունը ապամոնտաժվում է, և սա քննադատելով Ադրբեջանը ասում է` տեսնում եք` խախտվում են բոլոր բանակցային ձևաչափերը։ Ադրբեջանը, պարզապես, ինչպես միշտ, այլ տեսակետից է նայում այդ գործընթացին և խեղաթյուրում Փաշինյանի խոսքերը»,- ասաց Բաբայանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի «ագրեսիվ ելույթ» արտահայտությանը` Արցախի նախագահի խոսնակը նշեց, որ Ադրբեջանը չի կարող խոսել ագրեսիայի մասին, քանի որ դա այն պետությունն է, որը մարդասպանին հերոսացրեց։ «Ադրբեջանը երևի մոռացել է իր ելույթները, որ թեյ է խմելու Շուշիում, մոռացել է, որ Սաֆարովին հերոսացրեց։ Դա ագրեսիա չէ՞ր, ֆաշիզմ չէ՞ր, իսկ այն, որ նշվում է` Արցախը բացառիկ արժեք է, ագրեսիա՞ է»,- նշեց Բաբայանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի`«օկուպացված տարածքները» վերադարձնելու չդադարող հայտարարություններին, նա կոչ արեց հնարավորինս շուտ հաշտվել այդ տարածքները կորցնելու մտքի հետ, քանի որ «նացիզմն ու ֆաշիզմը» ապագա չունեն։

Թե երբ կկազմակերպվի Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչ պայմաններում, դեռևս հայտնի չէ: Սակայն պարզ է մի բան՝ մեկ տարի առաջ այն հույսերը, որ պաշտոնական Բաքուն կապեց Փաշինյանի հետ, այժմ լրջորեն կասկածի տակ դնելով՝ Ալիևը փորձելու է գտնել տարբերակներ հայկական կողմի վրա մեղքը գցելով՝ անցնել սադրիչ գործողությունների:
Մոտ ապագայում Ալիևի կողմից սահմանին սադրանքները չի կարելի բացառել:

Թամար Բագրատունի

դիտվել է 1458 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am